Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դժգոհություններ Հայ ասպետ-ից

 

02 | 07 | 2011 |21:20| ակնարկ

 

Դեռ 2011 թվականի փետրվարին Գյումրու ակադեմիական վարժարանի տնօրեն Լեւոն Սեղբոսյանը հայտ էր լրացրել Հայ ասպետ կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամում` վարժարանի սաների Հայ ասպետ հեռուստախաղին  մասնակցելու նպատակով: Ակադեմիական վարժարանի 9-րդ եւ 10-րդ դասարանիցներից կազմվել է 7 հոգուց բաղկացած թիմ: Տրամադրվել է գրականության ցանկ, առարկաների ուսումնասիրությունը բաշխվել է ըստ դպրոցականների համապատասխան իմացության: Աշակերտների հետ նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներ են տարել վարժարանի տնօրեն Լեւոն Սեղբոսյանը, ուսմասվար Գայանե Մելիք-Սարգսյանը, ուսուցիչներ Մյասնիկ Գեւորգյանը, Ռոզա Խաչատուրյանը, Արշավիր Գասպարյանը եւ ուրիշներ:

 

−Մոտ երեք ամիս դասերից հետո մինչեւ ժամը 17:00-18:00 պարապում էինք,-պատմեցին մասնակիցները:

 

Հայ ասպետ-ի  երրորդ եթերաշրջանի 18-րդ խաղի հաղթող ճանաչվել են նրանք` հավաքելով 60 միավոր:

 

Արդեն  Հայ ասպետ խաղի 5-րդ ամսվա եզրափակիչն ընթացել է  նրանց, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 2 ու  Երեւանի թիվ 113 դպրոցների թիմերի միջեւ: 71 միավորով հաղթել է Երեւանի դպրոցի թիմը, նրանց 3 միավորով զիջել է Մարալիկի դպրոցը, իսկ 4 միավորով` Գյումրու ակադեմիական վարժարանը: Վերջինիս մասնակից-սաներից ոմանք բողոքում են ստացած միավորների դեմ: Եզրափակիչ խաղի գլխավոր մրցանակն է` շրջագայություն Արեւմտյան Հայաստան:

 

Վերջին խաղից  դժգոհելով՝ վարժարանի թիմի  մասնակից Նունե Հարությունյանն ասաց.

 

−Մեզ ժամանակ տվեցին ամեն ինչ կրկնելու, ավելացավ նաեւ ազգային  պար-ն ու  թիմի ավագների խաղը: Խաղի ընթացքում Երեւանի թիմին ուղղված հարցերին, թե Համաստեղի Զոհը Կար Ամունն էր պատմվածքի գլխավոր հերոսն ո՞վ է, ինչպե՞ս մահացավ, Համաստեղը ի՞նչ է ուզեցել դրանով ասել, իմ կարծիքով, թերի են պատասխանել, բայց ստացան առավելագույն 10 միավոր: Ոչ թե հայերը դժբախտ են օտար ափերում եւ չեն կարող հարմարվել, այլ պետք է լիներ՝  հայի կյանքը ողբերգական ավարտ է ունենում կարոտից, հենց այդ պատճառով էլ մահանում է,- բացատրեց Ն.Հարությունյանը: Իսկ պարի համար 9 միավոր ստանալու դեմ վերջինս չի բողոքում:

 

-Պարի փորձագետ Գագիկ Գինոսյանի հարցին լիարժեք պատասխանեցի: Միայն թե տարբերվեցին մեր պարային շարժումներն  ու հեռուստատեսային պարի տարբերակը:

 

Վաստակած միավորներից դժգոհ է նաեւ նույն խմբի անդամ Նելլի Նիկողոսյանը:−Եթե արդար գնահատեին, մենք հաստատ կհաղթեինք,- ասաց նա:-Հաճախ  մեր թիմին 9 միավոր գնահատելու փոխարեն՝ տալիս էին 8 միավոր,- ավելացրեց վարժարանի թիմի մասնակից Արթուր Սուքիասյանը:

 

Մասնակիցներից 15-ամյա Վարազդատ Պոկացյանը ծիծաղեց ու հիշեց, որ աղջիկները խաղից հետո սկսել են լաց լինել, իսկ իրենց պարտությունը բացատրեց այսպես. -Մենք, երեւի, շփոթված էինք, այդ էր պատճառը:

 

Վարժարանի երեխաների շփոթված լինելու հանգամանքն առաջ բերեց նաեւ  պատմության ուսուցիչ Ռոզա Խաչատուրյանը.

 

-Նրանք լավ խաղացին: Երբ Կարեն Տոնոյանը երեխաների թերի պատասխանի ժամանակ մեկ միավոր հանեց, սկսեցին ավելի շփոթվել: Խոսենք հայերեն մրցանակը տարավ Մարալիկը, թեեւ Նունե Հարությունյանին կարելի էր տալ: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Գուցե Մարալիկի դպրոցի սաներն էլ բացատրեին, որ իրենք են արժանի:

 

Նունեն պատմեց, որ խաղի ընթացքում հաղորդավարը բազմիցս նկատողություն է արել Մարալիկի թիմի խմբին ու ավագին` ոչ գրական հայերենով արտահայտվելու համար:

 

−Այս ամենը մոնտաժ արվեց ու հեռուստատեսային տարբերակում ոչ մի բան չնկատվեց: Այնուամենայնիվ, բոլորը գիտեին, որ խոսենք հայերեն մրցանակը ես  պիտի տանեի,- պատասխանեց նա:

 

Վարժարանի ուսմասվար Գայանե Մելիք-Սարգսյանը գոհ էր վերջին խաղի երեք թիմերից էլ, սակայն, խոսելով Նունեի մասին`  հայտնեց, որ հավասար արդյունքներ ցույց տված մրցակիցներին բոլորին էլ կարելի էր մրցանակ տալ:

 

Անդրադառնալով խաղին` նա ասաց, որ հաճախ երկրորդական պլան է մղվում տրամաբանությունը, առաջ է գալիս անգիր անելու խնդիրը.-Մի բան էլ հաշվի առնենք, որ մեր վարժարանի երեխաները չափահաս չեն ու խաղի ընթացքը կարող է իրենց տեսակետներով օբյեկտիվ չգնահատեն,- եզրափակեց ուսմասվարը:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter