Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանը շանս ունի մեծ դրամաշնորհ ստանալ մշակութային ժառանգության պահպանման համար

 

02 | 07 | 2011 |10:45| քննարկում

 

Հունիսի 27-29-ը Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանում Կիեւյան նախաձեռնության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում թեմայով եռօրյա քննարկում՝ համայնքների ներկայացուցիչների, մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ:

 

Նպատակը պատմամշակութային ժառանգության պահպանության հարցով եվրոպական փորձի ուսումնասիրությունն է եւ այն ֆինանսավորվում է Եվրախորհրդարանի կողմից:

 

Ծրագրի ազգային համակարգող Ա.Մարգարյանը նշեց. Երրորդ փուլի իրականացման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը` ՀՀ տասը քաղաքների տեղայնացմանն առնչվող քարտեզագրման աշխատանքների, պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շինությունների հետ կապված տեղեկատվության հավաքագրման հարցով  պատրաստ են: Այդ  քաղաքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գյումրին պահպանել է քաղաքի կորիզը հանդիսացող պատմամշակութային արժեքները: Այն երկրները, որոնք փաստաթղթերն ավելի շուտ են ներկայացնում Եվրոպայի Խորհուրդ, ավելի շատ են օգնություն ստանում իրենց քաղաքների պատմամշակութային արժեքների վերականգնման համար:

 

Ծրագրում ընդգրկված են Գյումրին, Գորիսը, Մեղրին, Դիլիջանը, Օշականը, Աշտարակը, Վաղարշապատը, Ալավերդին, Նորադուզն ու Եղեգիսը: Ծրագրին մասնակցելու են նաեւ Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան:

 

Վերը նշված երկրներում իրականացվելու է Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական ժամանակներում նախագիծը: Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար ՀՀ վարչապետն ստեղծել է հանձնաժողով` կազմված տարբեր նախարարությունների ներկայացուցիչներից: Աշխատանքի արդյունքում Եվրոպայի խորհուրդ է ներկայացվելու  ծրագիր, որով մեր երկրում պետք է իրականացվի մշակութային ժառանգության պահպանումը: Եթե հինգ երկրներից Եվրախորհրդարանը ընտրի մեր երկիրը, ապա ծրագիրը կիրականացվի: Դրանից մեծապես կշահի Գյումրին, քանի որ Կումայրի արգելոցի վերականգնման հարցը եւս օրակարգում է ներառնված:

 

Քննարկման ժամանակ մասնակիցների համար անակնկալ ներս մտան Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վ.Թումասյանը եւ մշակութային արժեքների պահպանման նորաստեղծ հանձնախմբի անդամ Հ.Մելքոնյանը: Լ.Բարսեղյանը ներողություն խնդրելով ներկաներից սեմինարն ընդհատելու համար ասաց.-Մենք եկել ենք տեղյակ պահելու, որ ստորագրահավաք ենք անցկացնում Մինաս Ավետիսյանի չորս որմնանկարները մայրաքաղաքից Գյումրի վերադարձնելու համար եւ առաջարկում ենք սեմինարի մասնակիցներին եւ մշակութային գործիչներին իրենց ստորագրությունները դնել սորագրահավաքի թերթիկներում:

 

Սեմինարավարը ակնհայտորեն դժգոհեց սեմինարն ընդհատելու համար, բայց այցելուներին խանգարել չկարողացավ: Մասնակիցները լսեցին գյումրեցիների առաջարկը, բայց որեւէ մեկը չհամարձակվեց ստորագրել վարչապետին ուղղված պահանջագրի տակ, մի քանիսը ընդմիջմանը լրագրողներին սկսեցին բացատրել, թե պահը հարմար չէր այդ հարցը քննարկելու համար:

 

Խնդրի կապակցությամբ մեր զրուցակիցներից Խաղաղության կորպուսի կամավոր Բարբարա Հերինգթոնը նշեց.- դա նորմալ չէ, երբ քաղաքի պատմամշակութային արժեքները տեղափոխվում են մայրաքաղաք, ուստի ստորագրահավաքը ողջունելի է, բայց ես չեմ կարող ստորագրել այդ փաստաթղթի տակ, քանի որ ժամանակավոր կացությամբ եմ բնակվում այստեղ:

 

Եվրոպայի խորհրդի փորձագետ Բերնարդ Բուզոն մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը խնդրին անտեղյակ է, բայց, եթե հանրային օգուտի համար է եւ Գյումրիում չկան պայմաններ որմնանկարների վերականգնման համար, դրանք կարելի է տեղափոխել այնտեղ, որտեղ ավելի մեծ հանրություն կարող է տեսնել:

 

Մասնակիցներից մեկը, ով չկամեցավ ներկայանալ, ավելացրեց.-Դիլիջանի ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու նկարներից մեկը ուղարկվել է Երեւան, քանի որ, իրենց մոտ բացակայում էր դրա պահպանության համար անհրաժեշտ պայմանները, իսկ երբ իրենց մոտ պայմաններ ստեղծվեցին բնանկարի պահպանման համար, այն տեղափոխեցին Դիլիջան առանց որեւէ պրոբլեմի եւ, որ նույն կերպ կարելի է վարվել նաեւ Մինասի որմնանկարների հարցի հետ կապված:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter