Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու Մուշ-2 թաղամասում անօթեւանների համար շինարարությունը կավարտվի 2012-ին

 

02 | 07 | 2011 |21:20| ակնարկ

 

Գյումրու անօթեւաններին բնակարանով ապահովելու համար նախատեսված պետական պատվերով շինարարությունը Գյումրու հյուսիս-արեւմուտքում գտնվող Մուշ-2 եւ Անի թաղամասերում սկսվել է 2009 թվականից:

 

Մայիսի վերջին Գյումրի այցելած քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթացել են Մուշ-2 թաղամասի շինարարական աշխատանքներին: Վ.Վարդանյանը նշել է, որ շենքերը շահագործման կհանձնվեն 2011 թվի հոկտեմբերին: Շենքերի առաջին հարկերում կլինեն սպասարկման օբյեկտներ եւ խանութներ: Որոշ շենքերում երաժշտական դպրոցներ եւ մանկապարտեզներ կկառուցվեն:

 

Շիրակ կենտրոնի հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց.-Անցած տարի բնակիչների կողմից դժգոհություն կար կապված բնակարանների ներքին հարդարման աշխատանքների հետ: Եւ չնայած ՀՀ նախագահի եւ քաղաքաշինության նախարարի հրամաններով շտկումներ եղան, որոշ մարդիկ շտկման աշխատանքներից հետո դեռեւս բողոքում էին ծխատար խողովակների անսարքությունից եւ ջեռուցման կաթսաների բացակայությունից` իրենց տներում: 2009-2010 թթ. 1056 բնակարան է շահագործման հանձնվել, որից մոտ 700-ն է բնակեցված այժմ: Մյուսները դեռ բնակեցված չեն` քաղաքացիների կողմից տնակները չհանձնելու եւ այլ պատճառներով: Բացի այդ, նոր բնակարանները գտնվում են քաղաքի ծայրամասում, իսկ  թաղամասում դեռ չկան սպասարկման օբյեկտներ: Շինարարության ավարտից հետո պարզ կդառնա, թե քանի անօթեւան ընտանիք կմնա Գյումրիում, որոնք բնակարան չեն ստացել եւ ինչ քայլեր կձեռնարկվեն կառավարության կողմից մնացած անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար:

 

Մեզ հետաքրքիր էր Մուշում բնակարան ստացած մարդկանց բնակարանների վիճակը: Բազմաթիվ անօթեւան ընտանիքներ, որոնք բնակարան են ստացել Մուշ-2-ում եւ չեն գնում այնտեղ ապրելու` ունեն իրենց հիմնավոր պատճառները: Կան բազմանդամ ընտանիքներ, որոնց ստացած բնակարանները փոքր են բնակվելու համար: Ժամանակի ընթացքում շատ ընտանիքների անդամների թիվն ավելացել է:

 

Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած քաղաքացիներից մեկի խոսքերով, իրենց ընտանիքը բնակարան ստացել է 2010-ին, բայց չի բնակվում այնտեղ: Ասում է, որ պատերն անճաշակ գույնով են ներկված, լուծված չեն ջրամատակարարման եւ գազօջախի տեղադրման հարցերը: Պատերի անկյուններում շինարարական աղբ է լցված, նույնն է շենքերի դիմաց.-Աղբակույտերը դեռ չեն հավաքել, երբ քամի է լինում, դրանց փոշին մարդկանց աչքերն է լցվում: Մեր զրուցակցի խոսքերով, իր մայրը այդ պատճառով նույնիսկ աչքի հիվանդությամբ է տառապում: Տան թերությունների հետ կապված դիմել են Շիրակ կենտրոն, լուսանկարներ էլ են արել:

 

Մեզ հուզող հարցերից էր նաեւ կառուցվող շենքերի որակը եւ ի՞նչ սպասարկման օբյեկտներ են կառուցվելու Մուշ-2 թաղամասում: Կառուցվելու՞ է արդյոք դպրոց:

 

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Էդվարդ Սիմոնյանի հետ զրույցի ընթացքում վերջինս ասաց.-Կառուցված շենքերի որակը լավն է:  ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչությունը հսկողություն է սահմանում շինաշխատանքների որակի վրա: Քանի որ կառուցվող շենքերը նկուղներ ունեն, ապա ջրագծերի, կոյուղագծերի  պրոբլեմներ չեն առաջանա: Կառուցվելու են առանձին սպասարկման օբյեկտներ, նաեւ դպրոց` երկհարկանի, բոլոր հարմարություններով նախատեսված 1080 աշակերտի համար: Հունիսի 20-ին տեղի է ունենալու մրցույթ` կառուցվող դպրոցի շինարարության կապալառու կազմակերպության ընտրության համար: Սեյսմակայուն շինարարություն է իրականացվում շենքերը, ի տարբերություն ԽՍՀՄ ժամանակների կառուցվածների, զգալիորեն ամուր են: Հաջորդ տարի կառուցվելու է  280 տեղանոց մանկապարտեզի շենք, որի նախագծահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են:

  

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանի տվյալներով, Մուշ-2-ում արդեն 1056 ընտանիք բնակարան է ստացել, 920-950 տուն  արդեն բնակեցված է, իսկ 1756-ն էլ այս տարի է շահագործվելու: 261 բնակարան արդեն սեփականաշնորհվել է: Քաղաքաշինության նախարարությունը մինչեւ օգոստոսի 1-ը ժամկետ է սահմանել բնակարանները ստանալու համար փաստաթղթերի ներկայացման հարցով:

 

-Բնակարանների բաշխումը եւ սեփականաշնորհումը իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը, իսկ մենք պարզապես թուղթ հավաքող ենք,-նշեց Տ.Հարությունյանը եւ ավելացրեց,- իսկ թե հետագայում ինչ ծրագիր կիրականացվի  մյուս անօթեւաններին բնակարաններով ապավովելու համար` դա արդեն կառավարության հարցն է:

 

Մուշ-2 թաղամասում իրականացվող շինարարության մասին մի շարք հուզող հարցերի կապակցությամբ հունիսի 12-ին գրավոր հարցում էի ուղարկել  շինարարությունն իրականացնող կապալառու  կազմակերպությանը` Գլենդել Հիլզ ՓԲԸ-ին, որի կազմակերպության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից ստացվեց հետեւյալ պատասխանը.

 

1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների համար բնակարանաշինության պետական ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլով Մուշ-2 թաղամասում կառուցվել և շահագործման է հանձնվել 22 շենք` 1056 բնակարանով (440 մեկ սենյականոց, 352 երկու սենյականոց, 264 երեք սենյականոց): Թաղամասն ապահովված է կոմունիկացիաներով` ջուր, գազ, ճանապարհներ, լուսավորություն և այլն: Կառուցապատման առաջին փուլը մեկնարկել է 2009թ. ապրիլին: Մարդիկ սկսել են բնակվել 2010 թ. հուլիսից: Ամբողջ ծրագրի ավարտը նախատեսված է 2012 թ.: Ծրագրի առաջին փուլում 4 սենյականոց բնակարան չի կառուցվել: Ծրագրում մոտավորապես 2000 աշխատող է ներգրավված: Շինարարների մոտ 90 տոկոսը Շիրակի մարզից են: Շինարարների աշխատավարձը գործարքային է, միջինը` 180.000-190.000 դրամ  է կազմում: Աշխատանքները կատարվում են քաղաքաշինական նորմերին, սեյսմակայունության նորմատիվներին համապատասխան: Լրատվամիջոցների համար գործում է 010 733 099 հեռախոսահամարը:

 

Փորձեցի զրուցել շինարարների հետ: Նրանք ոչ մի կերպ աշխատավարձի չափ չնշեցին, ասացին, որ ժամը 9:00-19:00-ն են աշխատում` այսինքն օրական 10 ժամ, գոյություն ունի նաեւ աշխատանքի գիշերային հերթափոխ:

  

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter