Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տխուր ժպտացող աչքեր

 

04 | 07 | 2011 | 17:00 | լուր

  

Մհեր շատ մեծ ես, արտիստ ես, ոչ թե որովհետեւ քո մեծության արտիստներ չկան, այլ որովհետեւ դերասանության քո տեսակն արդեն ցավոք չկա, Ֆերնանդելի, Բուրվիլի, Ռեմյուի տեսակը:

 

Անրի Վերնոյ

  

Թարմ ծաղիկներն այսօր շրջապատել էին մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշարձանը Գյումրիում: 81-ամյա ժողովրդական դերասանի ծննդյան օրը հիշել ու եկել էին Գյումրիում գործող Մհեր Մկրտչյանի  թանգարանի տնօրենն ու մի քանի աշխատակից:

 

 

 

1948 թվին Լենինականի պետթատրոնում Ֆրունզիկ Մկրտչյանի խաղացած առաջին դերը եղել է գերմանացի զինվորը` Երիտասարդ Գվարդիա, այնուհետեւ Գարրի Պերեբեյնոդա`Պրովինցիայի նահանգապետը պիեսներում, 1954թ-ից արդեն Երեւանի Սունդուկյանի անվան պետթատրոնում` Զաբիի դերը` Թեհրան պիեսում, 1966-ից կինոյում` Վարդանի` Պատվի համար, 1958թ. Խաչիկի դերը Ինչո՞ւ է աղմկում գետը պիեսներում եւ այսպես շարունակ:

 

Պերճ Զեյթունցյանն ասել է.-Մհերն ինչ-որ խաղացել է, ցույց է տվել տաղանդի մի մասը, բայց ով որ տեսել է  Հացագործին կինը, ապա նա ամենաերջանիկ մարդն է: Դա մի հագեցած խառնվածք է:

 

Գյումրիում նրա տունը, որտեղ ապրել է 16 տարի` 1937-1953 թթ., գտնվում է իր իսկ անունով կոչվող Մ.Մկրտչյան փողոցի` Տեքստիլագործների ակումբի դիմաց, 36 շենքում: Նույն թաղամասում բնակվող 18-ամյա մի աղջիկ ասաց.

 

-Մոսկվայում տատս շատ էր պատմում Ֆրունզիկի մասին: Երբ Գյումրի եկա, խնդրեցի, որ ինձ նրա թանգարանը տանեն: Հիմա հիացած եմ Ֆ.Մկրտչյանով: Ինձ հետ Մոսկվա կտանեմ նրա գրամեքենայի կառուցվածքի հիշողությունը, նրա ժպտացող, բայց տխուր, թախծոտ աչքերի տպավորությունը:

 

Գյումրիում Մհեր Մկրտչյանի թանգարանը գործում է 2006 թվականից: Այստեղ ցուցադրվում են Մ.Մկրտչյանի ու նրա ընտանիքի մասին պատմող լուսանկարները, գրքերը, անձնական իրերը, բեմական հագուստները տարբեր ֆիլմերից` Նվագախմբի տղաները, Մեր մանկության տանգոն, Միմինոն, Ալի բաբան եւ քառասուն ավազակները, Հին օրերի երգը, Այբոլիտ 66:

 

Մհեր Մկրտչյանը, կամ ինչպես նրան սիրով ասում էին` Ֆրունզիկը իր փայլուն խաղով հավերժացել է հայ դասական կինոյում` Նահապետը, Մենք ենք մեր սարերը, Եռանկյունի, Կտոր մը երկինք եւ այլն:

 

Թանգարանը տարեկան մոտ 500 այցելու ունի: Այցելուները հիմնականում ժողովրդական դերասանի երկրպագուներն են` արվեստագետներ, մշակույթի ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում դրսից ժամանած հյուրերը: Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի խոսքերով՝ ամեն ինչ արվում է Ֆ.Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հյուերին հետաքրքիր ու մատչելի ներկայացնելու համար:

 

Թանգարանի առաջին այցելուն եղել է Եգիպտոսից եկած ազգությամբ հայ Յակոբ Կանիմեանը, իսկ տպավորիչն ու անմոռանալին` ռուս մի երիտասարդ, ով շատ բան է իմացել Ֆ.Մկրտչյանի մասին:

 

-Այնքա~ն էր տարված դերասանի արվեստով: Երկրորդ հարկում տեղադրված մահճակալը մատնանշելով` հարցրեց, թե սա՞ է Մեր մանկության տանգոն ֆիլմում նկարահանված մահճակալը: Պատասխանեցի` այո: Ծնկի իջավ ու սկսեց լաց լինել: Համոզված եմ` դրանք սիրո արցունքներ էին,-պատմեց Շ.Մելքոնյանը:

 

Խոսելով թանգարանի հիմնախնդիրներից՝ տնօրենն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի Սոցիալական Ներդրումների հիմնադրամի միջոցներով կլուծվի թանգարանի ջեռուցման խնդիրը:-Իսկ մուտքի դուռը հիանալի տեսք կունենա,- շտապեց ավելացնել նա:

 

Անի Մկրտչյան  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter