Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Չունենամ քեզ պես մշակույթի նախարարությունը

 

Եթե մի բան վատ է, ուրեմն ավելի վատանալու միտում ունի:

Մերֆալոգիական ճշմարտություններից

 

04 | 07 | 2011 | 17:00 | հրապարակախոսություն

  

ՀՀ մշ. նախարարության կայքում մի գրություն է հայտնվել հուլիսի 1-ին.

(http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=3006)

 Հարցման ամբողջական տեքստն այս է.

 

Հարցում Գյումրու <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին

 

Մինաս Ավետիսյանի <<Երկանք>> և <<Թել են մանում>> որմնանկարները հետագա ոչնչացումից փրկելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած գործընթացի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում Ձեր կողմից ԶԼՄ-ների միջոցով հայտարարություններ են տարածվել և <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> հասարակական կազմակերպության կայքում տեղադրվել են հրապարակումներ, ինչի կապակցությամբ ակնկալում ենք պարզաբանումներ.


1) Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ինչ նամակ-առաջարկներ են արվել նախարարությանն այս կամ այն որմնանկարը որևէ համապատասխան վայր տեղափոխելու վերաբերյալ (բացի ավելի քան վեց ամիս առաջ մասնագետներ տրամադրելու վերաբերյալ առաջարկից), երբ և կոնկրետ ում կողմից,


2) ինչ բանակցություններ է վարել նախարարությունը, ում հետ, ինչ պայմաններով,

 

3) ինչ հիմքով է հայտարարվում, որ Գյումրիում մնացել է Մ. Ավետիսյանի 2 որմնանկար, իսկ մնացածներն արդեն վաճառվել են,

 

4) որմնանկարների վաճառքի նպատակով, որտեղ, ով, երբ և ինչ պայմաններում է հայտարարել աճուրդ, որին մասնակցել է <<Զվարթնոց>> օդանավակայանը:


Նշված հայտարարությունների առնչությամբ խնդրում ենք սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել տվյալ տեղեկույթը զանգվածային լրատվամիջոցներով տարածելու համար:


Պահանջվող փաստաթղթերի պատճենները ՀՀ մշակույթի նախարարությանը չտրամադրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը և ՀՀ մշակույթի նախարարին վերագրվել են գործողություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և, առաջնորդվելով <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, խնդրում ենք <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> հասարակական կազմակերպության կայքի միջոցով հերքել Ձեր կողմից հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկույթը: Հակառակ պարագայում ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու հայցով:

 

(Հարցման ֆոտոքաղվածքը տես այս պատասխանի վերջում:)

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի որմնանկար պատասխանը ՀՀ մշակույթի նախարարությանը:

 

Նախաբան. Գյումրի Մինաս

 

Ենթադրում եմ, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության վեբ կայքում առկա վերը բերված տեքստի նշանների բազմակի զետեղումները որեւէ դիտավորություն չունեն տարրական եւ բարձրագույն մաթեմատիկայի, հանրահաշվի, դաշտերի տեսության եւ օդերեւութաբանության դեմ: Այդ նշանի կիրառմամբ, օրինակ ում տառակապակցությունը, կարող է մեկնաբանվել` ու, զի ու մ = ու, որովհետեւ xy=x+y-y=x: Վերջին զույգ կետերը խնդրում եմ ընկալել որպես մայրենի լեզվի վերջակետ: Այս տեսանկյունից օրինակ` հարցում վերնագիրը կրող գրության 2) կետը կարող է ընդունել հետեւյալ կերպարանքը.

 

2) ի բանակցություններ է վարել նախարարությունը, ու հետ, ի պայմաններով,

 

Հայաստանյան որոշ բարբառների կիրառման դեպքում կարելի կլիներ ինչ-որ իմաստ վերագրել սրան, եթե ի-երը դրված լինեին գոյականներից հետո, ասենք բանակցություններ ի վարել նախարարությունը, կամ` պայմաններով ի վարել բանակցությունները: Բայց, քանի որ այդ բարբառներում չկա նախարարություն բառը, իրավունք չունենք այս մտքին որեւէ բարբառով արտահայտված լինելու հատկանիշ վերագրել, իսկ բարբառի էթնոաշխարհագրական տարածքը չեմ նշում այն կասկածով, թե այնտեղ գտնվող, պետությանը պատկանող, բայց նրանից տեւական ժամանակ արհամարհված որեւէ որմնանկար, կարող է շարժել Երեւանի ավտոկայաններից մեկի տիրոջ հետաքրքրությունը ու կառավարությունը որեւէ նպատակահարմար որոշմամբ դրանք հանձնի ի պահ` անժամակետ, անհատույց, անմնացորդ եւ համենայն դեպս ի:

 

նշանի կամ զույգ նշանի մեկ այլ` մոտավորության կամ մոտարկումային մեկնաբանությունը նույնպես որեւէ մեկին հնարավորություն չի տալիս հասկանալ այն տառերի համադրությունների եւ, հասկանալի է, նաեւ` հնարավոր նախադասությունների իմաստը, որովհետեւ, օրինակ երբ տառակապակցության, ավելի ճիշտ նիշակապակցության մեջ օգտագործվում է նշանը, ստացվում է` ե, բայց մի քիչ ավել րբ ե, մի քիչ էլ պակաս րբ ե: Եթե օրինակը մոդելավորենք պետության կողմից տարիներ շարունակ չխնամված որեւէ որմնանկարի վերականգնման ծախսի հետ, ասենք` 205 մլն դրամ, պարզ կդառնա, որ խոսքը 15-ից 25 մլն դրամի արանքում ընկած մի թվի մասին է:

 

Նախարարության վերը բերված գրության միջի որտեղ նիշակապակցության որտե-ն մի կերպ կարելի է հասկանալ, իսկ ղ-ն, երեւի, նշվել է նկատի առնելով Ղուկասի ավետարանի 37-38 գրերը (Մի´ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի´ դատապարտեք, եւ չպիտի դատապարտվեք, ներեցե´ք եւ ներում գտեք Աստծուց, տվեք եւ պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա´տ չափով թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նու´յն չափով պիտի չափվի ձեզ համար: Բա, կպատկերացնեի՞ք) կամ, բուն հայկական թվանշությամբ` 90-ը` Ղ, գուցե ի նկատի են ունեցել, որ 90-ականերից Մինասի որմնանկարների նկատմամբ պետությունը պատշաճ խնամք չի տարել, ասենք` հիշել է, բայց խնամքը սահմանափակել է  բարի հիշողանց: Օ~ֆ:

 

Արդեն գրել-պրծել էի նախաբանն այս, երբ հիշեցի, որ 2003-2005 թթ. պատանի լրագրողներիս դասընթացներում ընդգրկված մի քանի դպրոցական, տեքստերը համակարգչով շարելիս, նույն նշանն էին շարում մի շարք տառերի արանքներում, հարցնում էի` Մաշտոցն ո՞ւմ է իրենցից վատություն արել, բոլորն ասում էին` ինձ վատություն չի արել: Վերջը հասկանում էին, որ Գեյթսը Բիլլ եւ եղբայրքը նորա էս անտեր համակարգչային ծրագրերը մոգոնելիս Հայաստանի տեղը, ճշմարիտ է` իմացել են, բայց հիմնական տառանիշերում մեր հարցական նշանը չեն դրել. դե` տեքստ հավաքող 202 հազար հոգու համար հո մաշտոցյան հարցականը չէին դնելու իրենց ծրագրերում: Ինձ հարցում գրող մշակույթի նախարարությունն էլ այդ նշանի տեղը չի իմացել, երեւի, կամ, այնուամենայնիվ, հատուկ է դրել այդ պլյուս-մինուս նշանն աջուձախ, որովհետեւ միայն իրեն հասկանալի միտք է ուզեցել արտահայտել:

 

Բայց երկու օր առաջ, երբ Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու համար ստորագրություններ էի հավաքում, լրատվական կայքերից մեկից մի շատ ուշիմ աղջիկ զանգեց եւ ասաց, թե մշ. նախարարությունը ինձ ինչ-որ հարցեր է հղում, մեկնաբանություններ խնդրեց, բացատրեցի: Բայց, երբ եկա համակարգչիս մոտ ու բացեցի տեսա այն, ինչ հարցում է վերնագրված ու ինձ էր ուղղված, ճիշտն ասած, քիչ մնաց վիրավորվեի: Բայց, որ մշ. նախարարությունից էր, չվիրավորվեցի: Ստացվում է, որ մինչ հիմա այստեղ հայերենով հարցական նշանը կարգին օգտագործել չեն սովորել կամ բոլորովին չգիտեն: Համ էլ, նախարարությունների կայքերում հարցական նշանն ի՞նչ գործ ունի, արդարեւ:

 

Հիմա ստացվեց, որ հայոց պատմության մեջ առաջին անգամ նախարարությունը, ու էն էլ ո~ր նախարարությունը, այնքան նեղն ընկավ, որ ստիպված իր նախարարին հղածս հարցմանը հակահարվածելու միակ ելքը գտավ` հարցում վերնագրով մի գրություն դնել սեփական կայքում, բայց ուժերը չպատեց մի կարգին հարցական նշան հարմարեցնել հարցերին: Ամոթ էլ է ասելը, այ ընկեր նախարարություն, մեկել անգամ հարցմանդ սեւագիրն ուղարկի` ես հարցականները կդնեմ տեղերը, ետ կուղարկեմ` նոր կդնես կայքումդ ու կհղես ինձ. ես լիքը հարցականներ ունեմ, ու ոչ մի 20 մլն դրամ չեմ ուզում դրանք տալու համար, անգամ կարող եմ մի զույգ հայկական չակերտ էլ ղրկել, կկլոնավորեք` կօգտագործեք: Ճիշտն ասած, որ բանն այստեղ հասավ, ասեմ, որ ինձ հղվող գրություններում բոլոր հարցականները պատշաճ կերպով իրենց տեղերում դնելու համար լավ էլ վճարել եմ ու վճարում եմ, իսկ ինձ էս խայտառակությունն են դեմ տալիս, հեռվանց:

 

Մշ. նախարարությունը հաստատ հասկացել է, որ ոչ միայն ես, այլեւ շատ ուրիշ հարկատուներ հազարավոր հարցեր ենք ամբարել իրեն ղրկելու եւ իր փայլուն տրամաբանությամբ` կրակ է մարում այսպես: Լսել է երեւի յուրայիններից, որ որոշ դատավորներ խոնարհությամբ են բավարարում իրենց դեմ տրված որոշ հայցեր ու վիրավորանքի եւ զրպարտության վերնագրի տակ տուգանում են լրագրողներին ու ԶԼՄ-ներին. չկա-չկա, գոնե կմխիթարվեն, այսինքն:

 

Կայքում գրած գրությունից պարզ է դառնում, որ 2011 թվի հուլիսի 1-ից մեզանում քաղաքացի-պետություն հարաբերությունները նոր, աննախադեպ եւ հրաշալի որակներ են ընդունում. առաջին անգամ հայոց պատմության մեջ հասարակ քաղաքացուն դիմում է ոչ թե վարչության պետը, ոչ թե նախարարը, ոչ թե բաժնի վարիչը, այլ հենց ինքը` նախարարությունը: Դժվար է պատկերացնել, ոմանք կարող են նախանձել ինձ, բայց դե եղածն եղած է.  ինձ դիմել է ամբողջ նախարարությունը` 200, 300, թե՞ 500 աշխատողով, տեսնես քանի աշխատող ենք պահում այնտեղ մեր բերնից կտրելով: Ինչպե՞ս կարող եմ իմ պահած նախարարության գրությունն անտիրական թողնել:

 

Նախարարության գրածի վերնագիրը հարցում է, վերջում` խնդրանք, իսկ ավելի վերջում` սպառնալիք, կամ մեղմ ասենք` խոստում, որ, եթե հերքում չտարածեմ, անպայման կդիմեն դատարան: Շատ ուզեցի հասկանալ, մեկը չի՞ եղել տեսնես այս տեքստը նայող, մինչեւ կհրապարակեին կայքէջում, ասեր, ա´յ մշ. նախարարություն, որ հերքում ես ուզում, տե՞քստդ ուր է, կամ` հարցումդ պլյուս-մինուսներով, որ դնեն` հերքում կլինի՞, կամ` հերքում ես ուզել, ինչո՞ւ ես հարցում վերնագրել, այսպես հապշտապ գործ են անու՞մ, որ դու ես արել, չես կարեցե՞լ միջազգային փորձագետներ հրավիրել մի քանի միլիոնանոց, որ մարդավարի գրեին գրելիքդ ու ասեին ասելիքդ: Կարելի է հազիվ ենթադրել, որ իրենց ունեցած գլխավոր նայողը այդ օրը գնացած է եղել Քոբայր` որմնանկարների շուկայական արժեքի որոշման աշխատանքներին մասնակցելու եւ, ծայրահեղ դեպքում` մտածելու, թե գմբեթարդ որմնանկարը տեսնես ինչպես կարելի է արդուկել-տափակացնել, որ հարմար լինի նախարարության ճաշարանի պատից կախ տալ. է, Քոբայրի ժողովուրդն էլ չի կարողացել վերականգնել նկարն ու տաճարը, ինչ տարբերություն, եւ այդ միջոցին աշխատողները որոշել են հարցում-խնդրանք-պահանջ-հոխորտանք գրել են զզվելի լեննականցուն, գոնե կվախենա ու կմոռանա Մինասի որմնանկարները: Սխալ հաշվարկ, շատ միամիտ, սխալ հաշվարկ:

 

Ուշադրությամբ վերընթերցեցի www.asparez.am կայքում Մինասի որմնանկարների այս պատմության մասին մեր ունեցած բոլոր հրապարակումները, դրանցում 5 լրագրողական հոդվածներ են եւ 4 հայտարարություն: Որեւէ մեկի մեջ չկային այն հարցերի հիմքերը, որոնցով իր կայքում դիմել է ինձ մշ.նախարարությունը: Հոդվածներից մեկում երիտասարդ լրագրողը վրիպել է եւ, որպես որմնանկարի վերականգնման գումարի չափ, որ հատկացրել է Էռնեկյանը, նշել է 57 մլն դոլարը, այնինչ պիտի լիներ դրամ. դե ջահելը կյանքում ոչ 57 մլն դրամ է տեսել, ոչ էլ 57 մլն դոլար, դրանք իր համար համարյա նույնն են: Բայց հաջորդ իսկ հոդվածում այդ մասին գրված է 57 մլն դրամ եւ փակագծերում բերված է դոլարայյին մոտավոր համարժեքը: Ահա միակ խոտանը, որ գտա: Այդ վրիպակը հատուկ չենք էլ ուղղել: Իսկ այլեւայլ լրատվամիջոցներով արված հրապարակումների համար ես պատասխանատու չեմ, ինչը հարկավոր էր, որ նախարարությունն իր քննություն հանձնած քաղծառայողներով իմանար վաղուց: Ես իմ արած հայտարարությունների տերն եմ եւ, որքան էլ անդուր կլինի հարցման հեղինակների համար, ասեմ, որ հատուկ իրենցպեսների համար ձայնագրած կամ տեսաձայնագրած պահում եմ այս եւ այլ խնդիրների հարցերով իմ արտահայտած հրապարակային կարծիքները: Բայց թող չխնդրեն, չեմ տա լսելու, միայն` դատարանում, թերեւս:   

 

Մինչեւ հարցման պատասխաններին անցնելը, արտահայտվեմ մի քանի հարցերի շուրջ եւս: Առաջինը. այն ամենը, ինչ մշ. նախարարությունը կամ ուրիշ նախարարություններ կկամենան հրապարակել Ասպարեզ ակումբի ինտերնետային կայքում, կարող են այդ անել առանց առանձնահատուկ ջանքերի, թող համարեն, որ հարկերից բացի էդ կայքն էլ ենք իրենց տվել, անկախ այս եւ այլ վեճերից, անկախ դատարաններ դիմել-չդիմելուց, հերքում կհամարեն իրենց հաղորդելիքը, պատասխան, թե շնորհավորանք, իրենք գիտեն, այս սկզբունքը ակումբի հիմնական հավատամքն է ստեղծման օրից: Դրա համար հարկավոր է տեքստն ուղարկել [email protected], օպերատորն ավտոմատ կտեղադրի կայքում, ինձ չի էլ հարցնի, սա վաղուց գործող կանոն է մեր կայքում, կամ` եթե շատ է ուզում, որ ես կարդամ, հետո տեղադրենք` թող ուղղարկի` Գյումրի քաղաք, Լեւոնին Բարսեղյան կամ` [email protected]:

 

Երկրորդը. իմ տեսակետները, կարծիքս եւ արտահայտվելուս ազատության իրավունքը պաշտպանելու համար մշ. նախարարություն չէ, ուզում է Բուդդայի արձանը պայթեցնող թալիբներից Մուլլա Օմարի աշխատակազմը լինի, պատրաստ եմ հանդիպել այնտեղ, որտեղ հակառակ կողմը հարմար կհամարի, այդ թվում` դատարանում, անգամ իրենց դատարաններում: Ավելին, շահագրգիռ եմ, որ նման բարձր հանդիպում անպայման լինի: Ահագին բան կպարզվի դեմ առ դեմ, պատրաստ եմ հոգալ նախարարության ողջամիտ դատական ծախսերը նույնիսկ: Արժե, արժե:

 

Հաջորդը. ամբողջ մշակույթի նախարարությունը, իր բոլոր-բոլոր աշխատողներով` բարեխիղճներով եւ ջահելներով, սրտացավներով եւ տեղյակներով, իմաստուններով եւ գիտուններով, ժրաջաններով եւ քրտնաջաններով պիտի տեղյակ լինեն, որ այս հարցում կոչումն ունեցող գրության ու սրա քաշած ջրերի պատասխանատվությունը կիսում են հավասարաբար, բոլոր կանֆետները` հավասարաբար եւ բոլոր թաց թաշկինակները նույնպես, որովհետեւ ամբողջ նախարարությունն է դիմել ինձ. բացատրություն պահանջեք ուզուրպատորներից, թե հավես ունեք, թե չունեք` պատասխանս բոլորիդ է վերաբերվում, կամոքն ձերո:

 

Անցնեմ հարցման նախադասություններին այն վերապահումներով, որ դրանցում բերված նշանն իրականում հարկավոր է կարդալ որպես հարցական նշան: Ստորեւ, հետաքրքրասեր նախարարությունը, որ իրեն շփոթել է հարցում հղող քաղաքացու, իսկ քաղաքացուն`օրենքով սահմանված տեղեկություններ տնօրինող պետական պաշտոնյայի հետ, բացի իրեն հետաքրքրած մի քանի հարցերի պատասխաններից, ահագին ուրիշ բան կիմանա, որ, խոստովանեմ, վաղուց գրել էի պատրաստվում ու ժամանակ չէի գտնում խորանալու: Ավելի վատ բան խոստովանեմ. ստորեւ գրելիքս, թե գրած լինեի ավելի վաղ, մշ.նախարարության դարակազմիկ գրությանը վայթե չպատասխանեի էլ, ինչորէ, կարող են համարել, որ հարգել եմ իրենց գրություն գրելու իրավունքը, իսկ ես հո գիտեմ` մինչ այս ասածներիցս բացի էլի բան ունեի ասելու իրենց եւ առիթի բարեպատեհությունն օգտագործեցի լիիրավ ու ձեռաց:

  

Գլուխ Ա.

 

           1)            Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ինչ նամակ-առաջարկներ են արվել նախարարությանն այս կամ այն որմնանկարը որևէ համապատասխան վայր տեղափոխելու վերաբերյալ (բացի ավելի քան վեց ամիս առաջ մասնագետներ տրամադրելու վերաբերյալ առաջարկից), երբ և կոնկրետ ում կողմից:

 

Ընդհանարպես եւ տեղյակ եմ մի քանի հասարակական եւ մշակույթի գործիչների` այս հարցով նախարարություն գնալ-գալուց, քննարկումներ անելուց, որմնանկարները Գյումրիում վերականգնելու մասին բանակցություններից, որոնց մասին որոշ տեղեկություններ կան մեր կայքում նույնպես, բայց գլխավորը, ինչին ես բանակցություն անուն եմ տվել, ամփոփված է այստեղ մեջբերվող հետեւյալ փաստաթղթերում: Որ շատ եք հետաքրքրված, իմացեք, բա ամոթ չէ՞ չիմանաք այն, ինչ նախարարությանն է առնչվում ու վաղուց պիտի իմանայիք: Ուշադրություն դարձրեք, որ այս ցանկը էլեկտրոնային տարբերակում ինտերակտիվ է, էլեկտրոնային, այսինքն` մկնիկի երկու կտտոցով կարելի է բացել եւ ընթերցել (տեխնիկական դժվարություն կլինի` իմաց տվեք), մկնիկը պայմանական անունն է այն փոքրիկ սարքի, որ կոմպին է կպած, ու որի օգնությամբ շատ նախարարություններում մարդիկ խաղեր են խաղում հաջողությամբ: Փաստաթղթերի ցանկն այստեղ է. http://shirakcentre.org/hy/-/903-shirak-centre-ngo


1. Գյումրու ավագանու ուղերձը ՀՀ  վարչապետին, Շիրակի մարզպետին, ՀՀ մշակույթի նախարարին (pdf)
2.
 Գյումրու քաղաքապետի նամակը  ՀՀ մշակույթի նախարարին (pdf)
3.
 ՀՀ մշակույթի նախարարի պատասխանը Գյումրու քաղաքապետին (pdf)
4.
 Գյումրու քաղաքապետի և Մինաս Ավետիսյան հիմնադրամի միջև կնքված համաձայնագիր (pdf)
5.
 ՀՀ կառավարության Մինասի որմնանկարների տեղափոխման մասին որոշման ընդունման նիստին ներկայացված փաստաթղթեր (pdf)
 

Գյումրու ավագանու ուղերձին (23.06.2010), ըստ Գյումրու քաղաքապետարանի, արձագանք չի եղել: Հասցեատերերը կիմանան, թե տեսնես` ինչու:

 

Գործող օրենսդրությամբ, ավագանին անզոր է դատարանով ուղերձի արձագանք պահանջել, ճշմարիտ  է, խնդիրը հասցեատերերի ուշադրությունն ու բարեխղճությունն է: Իսկ ճշտով, Հայաստանում ավագանիները դեռ այնքան ճշմարիտ չեն, որ հրապարակավ հարցնեն, թե այ ընկեր-ընկերուհի, բան ենք ասել, ձեն հանո՞ւմ եք, թե՞ համաձայն եք: Այս մասով իրավ է, բանակցություն չի ստացվել, բայց նամակ-առաջարկ ստացվել է:

 

Գյումրու քաղաքապետը նախարարին նամակ է հղել (16.12.2010), որով տեխնիկական աջակցություն է խնդրել որմնանկարերի վերականգնման համար, միաժամանակ նամակում գրել է.Կրկին անդրադառնալով հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության պահպանման խնդրին : Այս նախաբանը խոսում է այն մասին, որ առնվազն մեկ այլ նամակ էլ է եղել ուղարկված նախարարին: Իմ ունեցած տեղեկություններով, ավելի վաղ` դեռ երկու տարի առաջ, 2009 թվի ամռանը, Գյումրու քաղաքապետը նախարարությանն է դիմել որմնանկարներից մեկը քաղաքապետարանի շենք տեղափոխելու առաջարկով, ինչը նախարարությունը մերժել է, գուշակեք, թե քանի օր անց. երեք ամսից, իբր ավելի շուտ չի կարողացել պատասխանել: Ինչու՞, դե Մինասի այդ որմնանկարը տեղափոխել-պրծել է Ջաջուռի տուն-թանգարան, հետո ասել, որ դե արդեն տուն թանգարանում է, մերժում եմ: Դժգոհություն չի եղել, որովհետեւ Ջաջուռը վարպետի հայրական գյուղն է:

2010 թվի դեկտեմբերի 16-ի իր նամակում քաղաքապետը նախարարին գրել է նաեւ, որ Գյումրու քաղաքապետարանը համայնքի 2011 թվի բյուջեով նախատեսում է անհրաժեշտ ֆինանսավորում Մ.Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելու եւ այն քաղաքի նշանակալից հասարակական շենքերի, մասնավորապես քաղաքապետարանի ներսույթում տեղադրելու համար: 

 

 

Քաղաքապետի վերջին նամակին (16.12.2010) մշակույթի նախարարն անձամբ պատասխան է ուղարկել 2010 թվի դեկտեմբերի 26-ին: Նախարարը նամակում ողջունել է քաղաքապետի նախաձեռնությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գյումրու քաղաքապետարանին որմնանկարների վերականգնման գործում` տրամադրելով բարձրակարգ մասնագետներ եւ այլն, կարդացեք.

 

 

Ավելի ուշ, էս վերջերս, հունիսի 17-ին, ուրբաթ օրով ասուլիս տալով, մշ.նախարարը հերքել էր թե երբեւէ պաշտոնական գրություն է ստացվել Գյումրիի քաղաքապետարանից, որում պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտ միջոցներ տրամադրել տեղում որմնանկարների վերականգնման համար։ (http://www.nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2011&month=06&day=17&shownews=1045872&LangID=4#1045872)

 

Ասուլիսի այս դեպքն, իհարկե, պատահել է վերջին երկու նկարները Երեւան տանելուց հետո, երբ քննադատությունների մակընթացության դեմը մի ձեւով հարկավոր էր առնել: Այ մշ. նախարարություն, քեզ ղեկավարող տիկինը երեւի մոռացած է եղել, որ ինքն առնվազն երկու նամակ է ստացած եղել որմնանկարների մասին եւ` դրանց պատախանած: Կարո՞ղ է իր կնիք-ստորագրությունը գողտու վերցնող, տարբեր թղթերի տակ դնող կա շենքում, ու ինքը տեղյակ չէ, չեմ կարող ասել, չեմ էլ կարող բացառել, ձեր հիմնարկում ուրվականնե՞ր են շրջում, հո հեղափոխության ուրվականները չե՞ն, հո Կամոյի ու Ձերժինսկու ուրվականները չե՞ն: Բայց ինչո՞ւ պիտի նախարարը նման սուտ խոսեր:

 

Հունիսի 20-ին ես հայտարարեցի, որ նախարարը ստել է, անմիջապես ձեն-ձուն չելավ, անցավ երեքշաբթին ու չորեքշաբթին աշխատանքային, ու մեկ էլ հինգշաբթի օրը, հունիսի 23-ին ինքն արդեն սկսեց պատմել, որ իսկապես Գյումրու քաղաքապետից նամակներ ստացել է: Մեկը կա՞ այս մետամորֆոզները բացատրի, հասկանանք, թե մեր հարկերից վճարվող տիկինն ինչո՞ւ է շաբաթը մեկ իրար հակառակ հուշեր պատմում, Էզրա Փաու՞նդն է, Մարլեն Դիտրի՞խն է, ո՞վ է, որ նման զեղումներն իրեն ներվեն այդ պաշտոնում, թող գնա տուն ու սկսի հակասական հուշեր գրել, գուցե մի 200 օրինակ ծախվի: Կամ, քանի դեռ մնում է պաշտոնին, թող գոնե բացատրի, թե ո՞ր մի ասածին հավատ ընծայենք ներողամտությամբ` ուրբաթ օրերին ասածների՞ն, թե՞ հինգշաբթվա, մինչ կեսօր ասածների՞ն, թե՞ կեսօրն անց ասածներին: 

 

Հունիսի 23-ին (Ա1+).Հասմիկ Պողոսյանը պահանջում է, որ որեւէ մեկը պատասխանի, թե ինչով է սխալ Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երեւան տեղափոխելու գործընթացը:: Հարցը վերաձեւակերպում եմ. ինչո՞վ է սխալ իրեն Դովեղ սահմանամերձ գյուղի տարրական դպրոցի կրտսեր ջոկատավար նշանակելը: Ինչո՞վ, հը՞: Հենց որեւէ մեկը կռահեց այս հարցի պատասխանը, կարող է նախարարի հարցի պատասխանն էլ տալ իրեն: Մեկ այլ զուլում միտք. (Ա1+). ...Ինչ վերաբերում է նրան, որ մեծ նկարչի որմնանկարները պետք է ներկայացվեն Զվարթնոց օդանավակայանում, Հասմիկ Պողոսյանը դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում. Ինչո՞ւ աշխատանքը կարող է գտնվել թանգարանում եւ չի կարող գտնվել օդանավակայանում:: Այ ինձ հարցում ղրկած մշ. նախարարություն, սա ձեր ու մեր մշակույթի նախարարի մտքերն են, պատկերացնու՞մ ես: Ուրեմն էս լուսապայծառ գլուխը, եթե վարչապետ դառնա, կարող է թանգարանները փակել, իսկ դրանցում եղած գանձերը բաշխել երկաթուղային կայարաններում եւ ավտոկայաններում, շուկաններում եւ ֆայլաբազարում, մոտավորապես:

 

Գլուխ Բ.      

 

2) ինչ բանակցություններ է վարել նախարարությունը, ում հետ, ինչ պայմաններով,

Այսպիսով, եթե հարցման հեղինակներդ դեռ չպատկերացրիք, հստակեմ, որ Մինասի որմնանկարների մասին Գյումրու քաղաքապետարան-մշ.նախարար մակարդակով առնվազն երկու զույգ փոխկապակցած նամակները, ես էլ, յուրաքանչյուրն էլ` միջին կրթությամբ, տո անգամ դուք էլ կարող եք բանակցություն կոչել, համենայն դեպս այդպիսի գնահատականի արժանացնելու իմ իրավունքը ամրագրված է կեղծված հանրաքվեով եւ ԿԸՀ որոշմամբ հաստատված 2005 թվի Սահմանադրության մեջ: Ճշմարիտ է, բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել Գյումրի քաղաքի համար, բայց դե Ղարաբաղի հարցով 17 տարի է բանակցություններ են ընթանում առանց շոշափելի արդյունքի, թող մեկն ասի, թե դրանք բանակցություններ չեն:

 

Վերադառնալով բանակցություններին, մեջբերեմ մյուս փաստաթուղթը, որը ձեւավորվել էր կես տարի առաջվա նամակագրության արդյունքում:

 

 

2011 թվի փետրվարի 4-ին Գյումրու քաղաքապետն ու Մինաս Ավետիսյան հիմնադրամը որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ ցուցադրելու մտադրության մասին համաձայնագիր են կնքել: Այս փաստաթուղթը բավականաչափ լուրջ հիմքեր է տալիս ասելու, որ այս տարվա փետրվարին խիստ իրական է եղել այդ երկու որմնանկարները Գյումրիում պահելու հնարավորությունը: Ես չեմ կարող հավատալ, թե հիմնադրամը նման բանի տակ կստորագրեր առանց նախարարության համաձայնության, առանց նրա հետ քննարկելու այս հարցը, որովհետեւ որմնանկարները ՀՀ պետական սեփականություն են, ու ոչ մի հիմնադրամ եւ ոչ մի քաղաքապետարան չէր կարող նման փաստաթուղթ ստորագրել մշ.նախարարությունից ծածուկ: Հակառակ դեպքում դա կլիներ կողոպուտի մասին համաձայնագիր: Համաձայնագրի երկրորդ կետում բերված է այն փաստաթղթերի ցանկը, որ պետք էր մշակել եւ ստորագրել հետո. որոշել վերականգնված որմնանկարների վերջնական տեղափոխման տեղը (հասկանալի է, որ Գյումրու քաղաքապետարանը չէր կարող ենթադրել, որ քաղաքի տարածքից զատ այլ տեղ կարող էր լինել), քաղաքապետարանից նախատեսվող ֆինանսական միջոցների ցանկը, իսկ հիմնադրամից` պայմանագրի նախագիծը:

 

Ահա նախարարության այս համաձանագրի մասին տեղյակ լինելու կանխավարկածով է նաեւ, որ ես իմ նախորդ մի քանի հրապարակային ելույթներում նշել եմ բանակցություն արտահայտությունը: Համաձայնագրից մի քանի օր անց (2011 փետրվար) Արման Ավետիսյանը, սթափ եւ զվարթ, բանական եւ առույգ տակավին, հեռուստահարցազրույց տալով Գյումրու քաղաքապետարանի նախասրահում, պատմում էր այն մասին, որ քաղաքապետն ասել է, թե միջոցներ կան նկարները վերականգնելու, եւ, դիտելով շուրջը, նշում է, որ այդտեղ երեք (ուշադրություն դարձրեք` 3) որմնանկար կտեղավորի, ասում է, որ ուրախ է այդ մթնոլորտի համար, ասում է, որ դա որմնանկարների բնօրրանն է, ասում է, որ պետք է փայփայել էս քաղաքը, կարեւոր է, որ, երբ քաղաք են այցելում զանազան հյուրեր, նրանք կարծիք են հայտնում, ասում է, թե որմնանկարները պահպանված են եւ այլ զարմանահրաշ բաներ : Այ մշ. նախարարություն, հարցրու ինքն քեզ եւ տիկնոջն այն միկրոկենսաբան, կարո՞ղ էր իր վստահելի հիմնադրամի նախագահը նման բանակցություններ վարել, համաձայնագիր կնքել եւ այդպես խոսել նկարները Գյումրիում վերականգնելու եւ պահպանելու մասին, եթե նախարարությունը տեղյակ չլիներ այդ մասին: Հակառակ դեպքում ստացվում է, որ հիմնադրամը ղումար է խաղացել պետական գույքի վրա: Հարցում գրողներին առաջարկում եմ անպայման նայել այդ տեսագրությունը.

http://www.shirakcentre.org/hy/component/videoflow/?task=play&id=75&sl=latest&start=6

 

Հակառակ վարկածով. եթե հիմնադրամը քաղաքապետի հետ նման զրույցներ է ունեցել ու կնքել է այդ համաձայնագիրը առանց նախարարության իմացության, ինչո՞ւ է պետությունը համագործակցում այդ հիմնադրամի հետ, ինչո՞ւ է առաջին երկու որմնանկարների վերականգնումից հետո վստահել այս երկուսի վերականգնումն ու տեղափոխումը հենց այս հիմնադրամին, ինչո՞ւ պետական գույքի հափշտակման փորձի, կամ մի շարք այլ հոդվածներով հանցակազմերի զգացողության մասին հաղորդումներ չի տվել ոստիկանություն: Եթե զգացողություն չի ունեցել, հիմա էլ կարող է տալ, վաղեմության ժամկետ չկա դեռ, բայց շանս կա, որ համաներումը կհագցվի վրան: Ուրեմն նախարարությունը տեղյակ է եղել էս բանակցություններից: Պատկերացնու՞մ է նախարարությունից որեւէ մեկը, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, ՀՀ կապի նախարարությունից անտեղյակ, լավագույն ցանկություններով համաձայնագիր կնքի Գյումրու քաղաքապետարանի հետ` ՀՀ պետական սեփականություն հանդիսացող Գյումրու հեռուստաաշտարակը նորոգելու եւ ներկելու մասին:

 

Այսպիսով նախարարությունն ստիպված է ընդունել, որ մշ. նախարարություն-Գյումրու քաղաքապետարան բանակցություններին նաեւ մասնակցել հիմնադրամը, կամ` այդ բանակցությունները 2011-ի ձմռանն ընթացել են հիմնադրամի միջնորդությամբ:

 

Գյումրուց Երեւան տարված Մինասի վերջին երկու որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման մասին (բացի Գյումրու քաղաքապետ-մշ.նախարար բանակցությունները, որոնց վկայություն հանդիսացող փաստաթղթերը բերվեցին վերեւում), տրամաբանությունը հուշում է, եւ ես իմ ելույթներում ասել եմ, որ բանակցություններ են եղել այն տարածքի տիրոջ հետ, ում մոտ Կառավարությունը որոշել է տեղադրել այդ նկարները` Արմենիա օդանավակայաններ ՓԲԸ տնօրինության:

 

Իմ այդ հայտարարությունը, թե բանակցություններ են ընթացել, հենվել է այն միամիտ ենթադրության վրա, որ չի կարող չէ՞, այնպես լինել, որ օրինակ մշ. նախարարի անձնական ավտոտնակում կառավարությունը որոշի իր գույքը կախել, ու մինչ այդ չխոսի-պայմանավորվի մշ.նախարարի հետ: Թե՞ Հայաստանում դա կարող է պատահել: Ողջամտության կանխավարկածով դատելով` անհնար բան է: Իսկ, թե երբ է բանակցել պետությունը մասնավոր սեփականության տիրոջ, Էռնեկյանի կամ օդանավակայանի տնօրենի հետ, քանի ռաունդ են ընթացել այդ բանակցություnները, տարվա ինչ եղանակ է եղել այդ բանակցությունների ժամանակ, ովքեր (եթե ոչ մեզ հայտնի տիկնոջ ազիզ ընկերուհին: Շատ մի որոնեք. ազիզ քրդերենով եւ էլի մի քանի հարեւան լեզուներով նշանակում է սուրբ, լուսավոր) են ներկայացրել պետությունը այդ բանակցություններում, որտեղ են ընթացել այդ բանակցությունները,  , հարցեր են, որ ե´ս պիտի տամ մշ.նախարարությանը ու ոչ թե սա ինձ:

 

Բայց գուցե ոչ մի բանակցություն էլ չի եղել, էքստրասենս կառավարությունը կռահել է օդանավակայանի մտքերը, որը որմնանկարի միս է ուզեցել ուտել Նովրուզ բայրամի հետ, ու պրծ: Այս դեպքում հայցում եմ իմ մշ.նախարարության ներողամտությունը, նրան ողջամիտ եւ օրինական վարքի կանխավարկածով նկարների ցուցադրման վայրի տիրոջ հետ բանակցած լինելը վերագրելու համար, ինչ իմանա՞մ: Բայց օդանավակայանի բեռնասայլակների անիվներն էլ են հասկանում, որ առանց օդանավակայանի տիրոջ հետո խոսելու եւ բացարձակ համաձայնությունն ունենալու, անհնար է, որ կառավարությունը 500-Ա որոշում կայացներ:

 

Այս հատվածում ամենակարեւոր հարցն է, թե ով է նախաձեռնել օդանավակայանում ցուցադրելու տարբերակը` նախարարությու՞նը, կառավարությու՞նը, վարչապե՞տը, Ս.Սարգսյա՞նը, թե՞ էռնեկյանը կամ օդանավակայանի տնօրենը, իսկ գուցե էռնեկյանի հետ Զվարթնոցում փայ ունեցող մի հնարավոր անթրաշ թոշակառո՞ւ` ոչ այնքան մատղաշ եւ ոչ այնքան զառամյալ: Հարցրեք ձեր նախարարից եւ փորձեք իմանալ, գիտե՞ նա արդյոք, որ Գյումրի քաղաքն էլ ունի օդանավակայան, որ պատկանում է նորից Էռնեկյանին: Դժվար է ասել, նաեւ, թե ով է այս մի քանի կողմերից ավելի շահագրգիռ եղել նկարները Գյումրուց հանել-տանելու եւ օդանավակայանում կախելու հարցում: Ունենք մի քանի խաղացող. իշխանություն, դրա մեջ` նախարարություն, օդանավակայան եւ վերականգնող, չեմ բացառում, որ թաքնված խաղացողներ էլ կան այս գործում: Յուրաքանչյուրն իր շահն է ունեցել այս գործարքում, բոլորին էլ ի վերջո բավարարել է այն, ինչի մասին պայմանավորվել են: Ա.Ավետիսյանը հեռուստաեթերում ասաց, որ այս նկարներից յուրաքանչյուրի վերականգնման պատվերը կազմել է 35 մլն դրամ: Մեկ այլ տեղից ունենք 57 մլն դրամ թիվը: Ուրեմն 57-70 մլն դրամանոց գործարքը` նկարի վերականգնման եւ որմնանկարը փրկել-տեղափոխելու համար իր հերթին, պետական սեփականությունը Գյումրի քաղաքից տանելու եւ մասնավոր հիմնարկին անժամկետ ի պահ տալու որոշումն իր հերթին չէր կարող առանց բանակցությունների տեղի ունենալ. նախարարը վարչության Սոնա Հարությունյան պետին կողքի կրպակից գազեթ առնելու չէր ղրկել, չէ՞, վերջապես: Ներողություն, իհարկե, որ իմ հրապարակային ելույթներում բանակցություն բառն եմ օգտագործել եւ ոչ թե` երկխոսություն բառը:

 

Մեկ էլ էս թվացյալ բարեհաջող գործարքը գլուխ բերելու վերջում հայտնվում են ինչ-որ անկանխատեսելի, եւ որ ավելի անդուր է, անվերահսկելի գյումրեցիներ, որոնք իրենց ճիշտն են զոռում. քաղաքի ունեցվածքն ու՞ր եք տանում: Վերահսկելիներին հսկեցին ու սսկեցրին, ինչքան հասկացա վերջին իրադարձություններից: Ու էս ղալմաղալին չդիմանալով, նախարարության երեւելիներն սկսում են աջուձախ գյումրեցոնց մեղադրել, թե բա մի հատ պահակ կանգնեցնեիք, որ այդ նկարները չփչացնեին, տեր չեն եղել` տանում ենք, մոտավորապես, փրկում ենք: Այ ձեր անտեղյակ հոգին սիրեմ, ասում եք, որ դրանք պետության սեփականությունն են` բերեիք էլ, կարգեիք էլ պահանկներին, տո զինեիք էլ Չերյոմուխա-7 հատուկ միջոցներով:

 

Երկրորդը. վանդալի կերպար եք սարքու՞մ գյումրեցոնցից, բա ու՞ր են Երեւանում ձեր պահած-պահպանած որմնանկարները, չունե՞ք, չեք ունեցե՞լ, է ունենայիք, ժամանակին քաղաքի քաղաքացիներն ու գործարաններն են պատվիրել Մինասին ու էլի 4-5 վարպետի էդ նկարները եւ ուզում է կառավարության 200 որոշումներով պետության սեփականությունը հայտարարեք այդ նկարները, դուք հո գիտեք, թե ովքեր են այդ նկարների իսկական տերերը:

 

Երրորդ, էդ որ ձեր կառավարությունը 40 մլն դրամ ուներ այդ նկարներից երկուսը պատերից պոկելու, վերականգնելու եւ Կառավարական տուն տեղափոխելու համար, ինչո՞ւ մի 40 մլն դրամ չուներ էդ նույն նկարները վերականգնելու եւ Գյումրիում թողնելու համար, պատասխանեք: Ձեն հանեք, ալյո´:

 

Չորրորդ, էդ ի՞նչն է խանգարե՞լ ձեր կառավարությանը հանրապետական քաղաքապետին մի թեթեւ հանձնարարել այդ նկարները վերականգնել ու քաղաքում մարդավարի ցուցադրելու պայմաններ ստեղծել: Հանձնարարե՞լ եք, բա ինչո՞ւ չեք հետեւել, որ անի, սկսել է անե՞լ, բա ինչո՞ւ նկարներն ուրիշ տեղ տարաք: Որ չանի՞:

 

Հինգերորդ, որ կառավարության նիստում 2011-ի ապրիլի 28-ին քննարկում են` նկարները գործարաններից հանել-տանել օդանավակայանին տալ անժամկետ, նախարարն ասո՞ւմ է, թե պարոն կառավարություն, քաղաքապետի հետ նամակագրության մեջ եմ, հիմնադրամը վերականգնման համաձայնագիր է ստորագրել ու կնքել, եկեք այս երկուսն էլ թողնենք Գյումրիում, բայց հսկողություն սահմանենք, որ դրանք պատշաճ տեղում հանրամատչելի ցուցադրվեն ու հանկարծ չտանեն իրենց տները , ինչո՞ւ չի ասել, կարելի՞ է իմանալ: Դե պատասխանեք: Թե ասել է` ի՞նչ եք ասել, ասել եք` տո դե լավ է~:

 

Վեցերորդ, բա որ վերջը որոշել է կառավարությունը այդ նկարները տանել տալ օդանավակայանին անժամկետ ի պահ, հաջորդ օրը որեւէ մեկը զանգե՞ց, գնա՞ց Գյումրու քաղաքապետարան, ասելու, թե ապ ջան, չստացվեց, ես շատ էի ուզում, որ նկարները մնային Գյումրիում, բայց դե մեր սիրելի կառավարությունը չթողեց, ինչո՞ւ այդ հասարակ բացատրությունը չեղավ:

 

Յոթերորդ. էդ Գյումրին ու գյումրեցիք երկրորդ սորտ ե՞ն, մեր կարծիքը պետք չէ՞ կառավարությանը, թե՞ գիտեիք, թե կարծիք չունենք, մեր կարծիքը մնացել է 88-ի ավերակների տակ ու մեզ կարելի է փաթթած ունենա՞լ, կարծում էիք` դե հարիֆ են, ծպտունները չի ելնի, հազար դարդի մեջ որմնանկարներն իրենց ինչ պետքն են, համ էլ ո՞վ է հիշում, մտածել եք` ինչ ուզեք կանե՞ք, դե, եթե այդպես եք մտածել, ժամանակը ցույց է տալու թե` ով` ում` ինչպես` որտեղ եւ` քանի նստաշրջան:

 

Տարակույս չունենաք` 7 չէ, 17 եւ 27 կռվան կարող ենք բերել, ծպտուն չի ելնելու հոդաբաշխ, այ մշ. նախարարություն:

 

Ճիշտ էի շեղվել կարծում եմ: Մեկ այլ բանակցություն էլ, ինչքան Գ.Բրուտյանի Տրամաբանության դասընթաց դասագիրքն է հուշում ինձ, պիտի կայացած լիներ որմնանկարի տիրոջ` պետական իշխանության եւ նկարը պատից հանող, տեղափոխող եւ վերականգնող կազմակերպության միջեւ, այս դեպքում` Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի: Չեմ կարծում, թե պետության կողմից վարչապետն է բանակցել, կարծում եմ, որ նախարար, փոխնախարար կամ վարչության պետ մակարդակից որեւէ մեկը կամ մի քանիսն են եղել, իսկ հիմնադրամի կողմից Արմանը Ավետիսյան` նախագահը:

 

2011 թվի ապրիլի 28-ի կառավարության նիստին չարաբաստիկ որոշման կայացման համար ներկայացված տեղեկանքների շարքում մշ. նախարարի տեղեկանքն է այն մասին, թե ինչու է ինքը նպատակահարմար գտնում, որ այս երկու նկարները վերականգնի Մինաս Ավետիսյան հիմնադրամը.

 http://shirakcentre.org/images/stories/pdf_documents/03_05_11_8_30/HH_voroshman_pastatxter.pdf

 

 

Տիկինն ասում է կառավարության նիստին, թե բարձր գնահատանքի է արժանացել կառավարական տուն նախորդ երկու որմնանկարների տեղափոխման աշխատանքը. դե փորձած թանը անփորձ մածնից լավ է, գիտե տիկինը: Կարո՞ղ է որեւէ նախարար նման տեղեկանք ներկայացնել կառավարությանը, առանց նախնական բանակցության` ոչպետական հիմնադրամի հետ, որ վերջինս նոր գործ ստանձնի, իհարկե չի կարող: Գուցե հիմնադրամը այնքան էլ անկախ չէ, որ նրա հետ բանակցությունների կարիք լիներ, եւ նախարարն առանց բանակցելու գտել է, որ հարց չկա` կասի` կանեն, ու գրել է տեղեկանքը, չեմ կարող ասել, այդ նրբությունը նախարարն ու հիմնադրամի նախագահը գիտեն: Բայց հաշվի առնելով, որ գոնե մեկը պետությունն է, իսկ մյուսն` ինքնուրույն իրավաբանական անձ, անգամ շատ բարեգործական, կարծում եմ, լիարժեք իրավունք ունեմ ասելու, որ թեկուզ աչքունքով ստացված համաձայնությունը բանակցության արդյունք է, հաջողությամբ սկսված եւ ավարտված բանակցության արդյունք: Կարծես մոլորակի վրա ուրիշ հիմնադրամ, արհեստանոց, դպրոց, գիտահետազոտական-միտահետազոտական ինստիտուտ չկար, որ նույն գործն աներ, մանավանդ` ավելի էժան:

 

Հույսը մշակութային ժառանգության թալանի վեճերում գործիք չէ, բայց հայտնում եմ համենայն դեպս, որ այս գլխում բերված փաստաթղթերն ու բացատրությունները վերջապես հագեցրին մշ. նախարարության տեղեկատվական քաղցը: Եթե էլի մութ հարցեր մնացած կլինեն մշ. նախարարության եւ դրա նախարարի գրած եւ ստացած նամակների, ու այդպիսով վարած բանակցությունների մասին, հարցրեք, մի վարանեք:

 

Գլուխ Գ

 

3) ինչ հիմքով է հայտարարվում, որ Գյումրիում մնացել է Մ. Ավետիսյանի 2 որմնանկար, իսկ մնացածներն արդեն վաճառվել են,

  

Ես նման բան չեմ հայտարարել: Վաճառված լինելու մասին, ի նկատի ունեմ: 

 

Հերթական սուտն է: Ինձ համար սկսում է սովորական դառնալ, որ ստախոսությունը Մինասի որմնանկարների այս պատմությունների հոմանիշ է սկսում դառնալ մշ.նախարարության ձեռամբ: Գարշելի է, որ բարձր արվեստը նախարարությունը զուգորդում է ստախոսության հետ: Տեսնես ինչ շահագրգռություն ունի նախարարությունը այսօրինակ ստեր բստրելուց: Ակամա՞ է ստացվում` տանձ ենք ասում, բայց գա՞նձ են հասկանում: Տեղեկատվական հոսքերի կառավարման դժվարություննե՞ր ունեն գուցե, մինչեւ հիմա չե՞ն հասկացել ինչն ինչպես անել, թե՞ ինքնապաշտպանական ինչ-որ ռեակցիաներ են աշխատում: Նույն հաջողությամբ կարող են հարցնել, ասենք` ինչու չհաջողեցի գեներալ դը Գոլի դեմ չորրորդ մահափորձում , դե արի սրանց բացատրի, թե տրամվայի ենք սպասում ազգովի, ի՞նչ տաս կոպեկ, ի~նչ ջարդած բուդուլգա, ներողություն, բայց նման հարցերին նման պատասխաններն են հարմար գալիս, այսպիսի հարցին լուրջ պատասխաններ տալն ինձ վիրավորում է:

 

Իսկ հարցի առաջին մասի վերաբերյալ ես տեղյակ եմ եղել, որ Շիրակի դաշտի Ազատան եւ Վահրամաբերդ համայնքներում կա Մինասի մեկական որմնանկար, մեկը Գյումրիում կա` Ստրոմմաշինա գործարանի պատին, երկու կիսանկարներ` Գիշեր եւ Ցերեկ մնացել են Գալվանոմետր գործարանի պատերին, դրանք այստեղից տարված Թել են մանում վերնագրով նկարի սրահում են: Ասում եմ կիսանկար, որովհետեւ տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը մատը մատին չի զարկել կիսավեր եռահարկ շենքի առաջին հարկում հոսող ջրերի տակ հայտնված այս նկարները պահպանելու, փրկելու եւ վերականգնելու համար, նկարների վերին կեսերը ոչնչացել են: Այս երկու նկարները, իմ կարճ խելքով, մի երեւելի արժեք չունեն, գուցե սխալվում եմ, բայց, որ նույն սրահից փառահեղ պանոն` Թել են մանում նկարն են տարել ու սրանք թողել, հաստատում է իմ այդ կարծիքը. պետությունը համեմատաբար լավերն ու արժեքավորներն է տանում: Ահա այդ երկու կիսանկարները: Պարզ է, որ սրանք էռնեկյանին տալու բան չէին, գլխներին կտար: 

Բացի այս, մի նկար էլ երկրաշարժից հետո վերականգնված` Գյումրու պետական թատրոնում է: Լավ է, որ 20 տարի առաջ քաղաքային իշխանությունները հասցրել են փրկել այս մեկը, թե չէ դա էլ ինչ-որ մի հանքարդյունաբերողի պահեստում կկախեին: Ստացվում է, որ Գյումրիում Մինասից մնացել է երկու ամբողջական որմնանկար (Ստրոմմաշինայում եւ թատրոնում) եւ երկու կիսանկար, որոնք համարյա պատմավիճակագրական արժեք ունեն, իսկ գեղարվեստական արժեք, ցավոք` ոչ:      

 

Այս վեճերի ընթացքում, հասկանալով, որ պետությունը մշակութային ասպատակության ուղի է ոտ դրել ու, որպեսզի թշնամին գլխի չընկնի, այդ քաղաքականությունը կոչում է մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն եւ որմնանկարների փրկման գործ, արվեստի մի շարք մարդիկ սկսեցին հաշվել այն, ինչ ունենք, ո՞ր պատին ի՞նչ է մնացել, ես էլ, երբ կարեցա, մասնակցեցի նրանց զրույցներին ու հասկացա, որ մինչեւ հաջորդ խաչակրաց արշավանքը` քանի շուտ է, մշ.նախարարից պիտի հարցվի, թե ինչ ունի պետությունը այս քաղաքում, որտեղ, հեղինակ-ստեղծման թիվ-թվաբանություն, որ մեկ էլ հետո հանկարծ չգա մեր տան պատերն էլ տանի ու այդ ժամանակ միայն իմանանք, որ կառավարությունը որոշել է, որ դրանք իրենն են եղել վաղուց:

 

Բայց, որքան պրպտում եմ հիշողությունս, չեմ կարողանում հիշել, որ ես որեւէ հրապարակային խոսքումս ասած լինեմ, թե Մինասից երկու նկար է մնացել քաղաքում: Չնայած դրան, եթե ասած էլ լինեմ, հիմա, քաղաքում մնացած մեր որմնանկարների մասին բազմաթիվ մարդկանց հետ ունեցած զրույցներիցս հետո, նկատում եմ, որ իսկապես, Մինասից երկուսն են մնացել ու եթե ասել եմ էլ, սխալ չեմ ասել, որովհետեւ լուսանկարում բերված վերին երկուսն իսկապես հաշվելու չեն, բանն այն է, որ կես նկարը նկար չէ. եթե կես նկարը նկար է, ապա կես նկարի կեսն էլ է նկար, չէ՞, եւ այդպես շարունակելով, կստացվի, որ, եթե հիմա գնամ Գալվանոմետրի նախասրահ եւ պատից պոկված ու գետին ընկած մեկական կտոր վերցնեմ այդ նկարներից, տառացիորեն 10 րոպե հետո կպարզվի, որ ես էլ Մինասից երկու որմնանկար ունեմ, պատկերացրի՞ք, հետո պարզ կդառնա, որ Մինասի այդ Գիշեր եւ Ցերեկ նկարները ոչ թե երկու հատ են, այլ 4, 8 , 16, 1024 եւ այլն: (Ինչ հիմարությունJ) բայց, դա շարքային քաղաքացու կարծիքով: Իսկ եթե դրանք պետությունը այնուամենայնիվ դեռ համարում է նկար, եւ` իր սեփականությունը, ու դժգոհում է, թե ինչու եմ ես ասել երկու նկար եւ ոչ թե չորս (եթե ասել եմ իհարկե), պիտի սկսի բացատրություններ տալ, թե ինչո՞ւ մինչեւ հիմա գյումրեցոնց մեղադրելուց բացի այլ լեգենդար բան չի արել դրանք վերականգնելու համար:    

 

Հարցի երկրորդ մասով կրկին, զսպելով վիրավորանքը. գուցե եղել են մարդիկ, ովքեր հիմքեր ունեցել են Մինասի մնացած որմնանկարները ծախած լինելու մասին հայտարարություններ անելու, բայց չեմ կարծում, թե այդպես ասողները տառացիորեն ուղիղ վաճառքն են ի նկատի ունեցել, ամենայն հավանականությամբ փոխաբերական իմաստ են դրել այդ մտքի մեջ, այնպես, ինչպես օրինակ, երբ որեւէ մեկն ասում է, թե էսինչ նախարարությունը կերավ այսինչ օպերայի բեմադրման փողերը, ի նկատի չունի, թե այսինչ նախարարը դրեց ու թուղթ փողը խածեց, ծամեց կերավ կամ` պլաստիկ քարտը` ատամները ջարդոտելով եւ տքնանքով:

 

Նկարները փրկելը լավ բիզնես է. նման կարծիք հայտնել է ընկերներիցս մեկը, համարեք, որ ես էլ եմ ասել, վերականգնման պատվեր-պատվիրատու ճարելը լավ բիզնես է վերականգնողի համար, ինչքան թանկ պատվեր, այնքան լավ, այսպիսի կարծիք ունենք, բան եք ասու՞մ: Հիմա, խորանալով, մի քանի հարցեր են բխում վերականգնման բիզնեսից: Արդյո՞ք նախարարությունը առաջին երկու նկարների վերականգնման համար մրցույթով է գտել աշխատանքները կատարողին, ի՞նչ մրցույթ է հայտարարել, երբ, ովքե՞ր են եղել մրցութային հանձնաժողովի կազմում, ե՞րբ է տեղի ունեցել մրցույթը: Կամ ավելի պարզ. կառավարությունն ու նախարարությունն ինչպե՞ս կարող են մեզ հարկատուներիս բացատրել, հիմնավորել, որ վերականգնող իրավանաբական անձի ընտրությունը եղել է ամենաշահեկանը միջոցների տնտեսման եւ մշակութային արժեքների պահպանման տեսանկյունից: Նախարարի հիշյալ տեղեկանքը լավ վերականգնողի մասին թույլ, շատ թույլ կռվան է այս հարցում հիմնավորում համարված լինելու համար: Հենց այդ հարցերի պատշաճ բացատրությունը գտնի նախարարությունը, գուցե կկռահի, թե ինչ իմաստով է ասվել վաճառել: Կարող եմ օգտակար լինել եւ իմ մյուս ենթադրությունն էլ հայտնել այդ բառի մասին. ասողը գուցե ի նկատի է ունեցել նկարի վերականգնման իրավունքի ստվերային վաճառքը, վստահ չեմ, ասողին գտեք եւ հարցրեք: Չխորանամ չէ՞:

 

Այս հարցումից հաճախական տպավորություն եմ զգում, որ Մինասի որմնանկարները Գյումրուց տանելուց սկիզբ առած մեր քննադատություններից ու օրինական պահանջներից հետո ինչ-որ մեկը, լավ ազդեցիկ եւ կարեւոր մեկը ասել է` քուր ջան, ընչի՞ ես ծախել-կերել նկարները, ինքն էլ հարցումներ ղրկելով ու պատասխաններ ստանալով փորձում է ապացուցել, որ ինքը չի ծախել-կերել: Չէ, իսկապես չի ծախել-կերել, համենայն դեպս, եթե ես նման տեղեկություն ունենայի, ելույթներիցս առաջ Աղվանին Հովսեփյան հաղորդում կուղարկեի, անհապաղ, ինչպես ասում է` 72 ժամում: Թողեք տիկնոջը, շատ հանգիստ թողեք, ազատեք աշխատանքից եւ հանգիստ թողեք:

 

Բայց, այսուհանդերձ, եթե նախարարությունը վստահաբար ունի որեւէ ապացույց այն բանի, թե ես ասել եմ, որ Մինասի որմնանկարները իշխանությունները, նախարարությունը կամ նախարարը վաճառել են, թող բարի լինի մի մեջբերում անել իր տեղեկատու աղբյուրներից, հետո կխոսենք, կամ թող անվարան դիմի դատարան` Գյումրի, Անկախության հրապարակ 7:

 

Փաստն այն է, որ այս վեճի սկզբին` արդեն մայիսի 2-ից, ես իմացել եմ, որ որմնանկարները, անկախ գտնվելու վայրից, պետական սեփականություն են, ու նախարարությանը կամ կառավարությանը քննադատելու համար մի շարք ոլորտներում նրանց վարած վնասակար եւ ապաշնորհ քաղաքականությունից իմ ունեցած բազմաթիվ հիմքերն ինձ լիուլի բավարար էին, որպեսզի չկառչեի ինչ-որ սուտ մեղադրանքներից, ինչը երբեք չեմ արել: Ես նախարար-փոխնախարարներին անձամբ չեմ էլ ճանաչում, անձնական ոչինչ չունեմ նրանց դեմ, չնայած կարող էի ունենալ, որովհետեւ գյումրեցոնց հանիրավի մեղադրանքներ տալով ինձ էլ են կպնում, քննադատել եմ եւ քննադատելու եմ նրանց պաշտոնական վարքը, ստում են, ասում եմ` ստում են, տեր չեն լինում, ասում եմ` թերանում են, գուցե այդ ասելովս է վարկը բեկվում իրենց, բայց դե իրենց արածներում թող որոնեն պատճառները, ուրեմն, էն անեկդոտի պես իբր իրենք իրենց համար խելոք նստած, իրենց օրինական պարտականությունն էին կատարո՞ւմ, ես էլ վերցրի ասացի` Ռոբերտ Քոչարյա՞ն:   

 

 

Գլուխ Դ

 

4) որմնանկարների վաճառքի նպատակով, որտեղ, ով, երբ և ինչ պայմաններում է հայտարարել աճուրդ, որին մասնակցել է <<Զվարթնոց>> օդանավակայանը: Նշված հայտարարությունների առնչությամբ խնդրում ենք սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել տվյալ տեղեկույթը զանգվածային լրատվամիջոցներով տարածելու համար: Պահանջվող փաստաթղթերի պատճենները ՀՀ մշակույթի նախարարությանը չտրամադրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը և ՀՀ մշակույթի նախարարին վերագրվել են գործողություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և, առաջնորդվելով <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, խնդրում ենք <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> հասարակական կազմակերպության կայքի միջոցով հերքել Ձեր կողմից հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկույթը: Հակառակ պարագայում ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու հայցով:

 

Այստեղ արդեն նախարարության արգելակները չեն պահել, հնար չկա, իջեք ոտով գնացեք` քշել չեք կարող:

 

Ես իսկապես խաբար չեմ, թե որմնանկարների վաճառքի նպատակով, որտեղ, ով, երբ և ինչ պայմաններում է հայտարարել աճուրդ, որին մասնակցել է <<Զվարթնոց>> օդանավակայանը::

 

Նույն հաջողությամբ կարելի է ինձ հարցնել, թե ի՞նչ գործ ունի Հասմիկ Պողոսյանը մշ. նախարարի պաշտոնում, ես ի՞նչ գիտեմ, գիտեցող մարդու պիտի հարցնել, նույն հաջողությամբ ինձ կարելի է իրենից դուրս մի շարք այլ հարցեր էլ տալ. ինչո՞ւ Հասմիկ Պողոսյանը դատի չտվեց Վերահսկիչ պալատին նախարարության վրա չարաշահումներ շարելու համար, ո՞ր օդանավակայանում վերջապես բեմադրվեց էն օպերան, Հնեվանքի վերականգնման փողերն ինչո՞ւ են այդպես նագլով քչություն անում, որ քչություն են անում` ինչո՞ւ են սկսում վանքի նորոգումն ու այլանդակում այն, ու՞մ բարեկամներն են Զանգեզուր եւ Գուգարք ՓԲԸ-ները, մենք ի՞նչ մեղք ունենք, որ ՀՀ մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն է, , 4 կիլո 250 գրամ այդպիսի հարց կարելի է տալ, բայց հասցեատերը ես չեմ:

 

Աճուրդ բառը այս պատմության համատեքստում եւ իմ հրապարակային ելույթներում օգտագործել եմ միմիայն հետեւյալ միտքն արտահայտելու համար.-Ուսումնասիրելով Գյումրու քաղաքապետարանի հետ տեղի ունեցած նախարարության եւ Մինաս Ավետիսյան հիմնադրամի բանակցություների 6-8 ամսվա պատմությունը եւ մեկ էլ` հոպ, նկարները օդանավակայանին տալու պատմությունը, կարծում եմ, նկարների վերականգնման համար քողարկված աճուրդ է տեղի ունեցել եւ կարող է էլի տեղի է ունենում մնացած նկարների շուրջ: Այս ամենը շատ նման է քողարկված աճուրդի, ով շատ վճարեց, նրա համար էլ կվերակագնվի նկարը: Հենց այսքանը:

 

Սա է եղել իմ ասածը, բաց տեքստով, ուղիղ, որը ճմռթել, տարբեր կողմերից խածնել, կերել, տարել դրել են երեւի հարցում գրողի կամ գրել տվողի սեղանին, սա էլ մտածել է, որ ես ինչ-որ աճուրդի մասին գիտեմ, գուցե ինչ-որ մեկը փողեր է աշխատել ու իրենք խաբար չեն եղել, որ իրենց գլխից թռել` աճուրդ են արել, ու իրենք անմասն են մնացել, խառնվել են իրար, ապա, գիտակցության գալով, որոշել են պարզել, թե տեսնես էդ ինչ անճուրդ է եղել : Անեկդոտ:

 

Ես մասնակցել եմ Ասպարեզ ակումբում այն քննարկմանը, երբ Թումասյան Վահանը հրապարակեց կառավարության 500-Ա որոշումը, եւ որոշման համար հիմք հանդիսացած հարակից փաստաթղթերը եւ ընթերցվեց (թե չէ` ես գրաճանաչ չեմ) այն լուսաշող տողը, թե Մինասի որմնանկարները պետական սեփականություն են հանդիսանում: Դա որոշումն ընդունելուց 4 օր անց էր: Դրանից հետո մեկ տասնյակ հարցազրույցներում ես շեշտել եմ, որ որմնանկարները պետական սեփականություն են, դժգոհել եմ, որ պետությունը թաթը դրել է բանվոր-ինժեներների 13-րդ աշխատավարձերի եւ նվիրատվությունների միջոցով ստեղծված ոմնանկարների վրա: Ուրեմն, ինչպե՞ս կարող էի ես միաժամանակ խոսել նկար ծախելու կամ աճուրդի մասին, եթե, իհարկե իմ արտաբերած այդ աճուրդ բառի հետ է կապակցված ինձ Ղարսը հանձնելու եւ հանձնման հետ կապված փաստաթղթերի տրամադրման վերջնագիրը:

 

Իսկ պահանջագրի սեղմ ժամկետները, ընկեր նախարարություն,  կգնաս նախարարիդ կասես. իրենից տեղեկություն եմ հարցրել հունիսի 17-ին, հարցումս նախարարությունն ստացել է հունիսի 22-ին ու մինչ օրս չունեմ իր գրագետ պատասխանը: Համ էլ անպայման դիմեք օրենսդիրին, թող մեկնաբանություններ տա, հասկանանք, երբ մշ. նախարարությունը քաղաքացուն ուղղված հարցման մեջ գրում է սեղմ ժամկետներ, ինչ ի նկատի ունի` 5 րոպե՞, տարի՞, մինչեւ հաջորդ որմնանկարները տանե՞լը, թե՞ մինչեւ տարածները ետ բերելը: Անհեթեթ պահանջներ այլեւս չներկայացնեք ոչ ինձ, ոչ էլ` ձեզ վճարող որեւէ այլ քաղաքացու, էղա՞վ:    

  

Վերջաբանական

 

Աճուրդի մասին փաստաթղթերը սեղմ ժամկետում հանձնելու հակառակ պարագայում էլ խոստանում են դատարան դիմել: Էս մշ.նախարարությանը փոքր ժամանակ չեն սովորեցրել, որ չի կարելի անիրագործելի խոստումներ տալ, չեն ասել, որ չի կարելի խոստանալ, որ Սայաթ-Նովա օպերա եք բեմադրում, ու չբեմադրել, (քանի որ խոսք բացվեց` հարցնեմ, էդ օպերայի երաժշտությունը գրելու հոնորարը վճարելու համար որտեղ են գտել Սայաթին): Լավ չեն սովորեցրել: Ուրեմն, սիրելիս, ես երկու անգամ եմ աճուրդի մասնակցել, հող եմ գնել, պետական կամ համայնքային միջոցներ չեմ ծախսել կյանքում, որմնանկարներ չեմ գնել, միակ որմնանկարը որի տերն եմ` խորովածի իմ մանղալի դեմի պատն է, ածուխով գրում եմ, թե ե՞րբ եւ ի՞նչ առիթով է եղել կերուխումը, անձրեւն էս տարի առատ էր քաղաքում, համարյա ջնջվել է, լավ հիշեցի, թարմացնելու ժամանակն է, վերականգնելու` ձեր լեզվով, էդ պատը չի տեղափոխվում, ի պահ չի տրվում, դրան ոչ մի պետական պաշտոնյա կամ վերականգնող մոտ չենք թողնում, կերուխումների ժամանակ էլ ձերոնցից մարդ չենք կանչում, լավ էլ անում ենք, չգաք, չերեւաք էս կողմերը, խաթրով, ձեզ աշխատավարձ տվողներից մեկի իրավունքով եմ ասում, չերեւաք էս կողմերը, հավեսներդ չունենք: Հեշտ չի լինելու նախարար-փոխնախարարներիդ, մեզ հանիրավի մեղադրողներիդ պաշտոնական այցերն էս կողմ, շատ դժվար է լինելու, բզերի վրա եք գալու-գնալու, ամեն րոպե սվսվալու եք այստեղ, սրտներդ թպրտալու են, շունչներդ արագանալու է, միջներիդ տոկուններին եք ղրկելու ստիպված, բայց իրենք էլ իրենց չեն պահելու այնպես, ինչպես սովոր են, շատ համեստ են լինելու եւ աչքները դուռլուսամուտին են պահելու, թե հեսա կներխուժեն դրանք ու կխափանեն, խայտառակ կլինենք եվրոպական փորձագետների առաջ, երազելու եք, որ ձեր գալու օրերին մենք քաղաքում չլինենք, մեր օրացույցներն եք ճշտելու հեռվանց, ձեր գալու օրերն եք ծածուկ պահելու մեզնից, մանթո եք մնալու, որ մենք ամենուր ենք, մենք այնքան շատ չենք, որ հետներս լեզու գտնելու մարդ որոնեք մերոնցից, ու քչվոր էլ չենք այնպես, որ մոռանաք մեզ հանկարծ, մեզ խեղճացնողը լավագույն դեպքերում մեր թոռներն են լինելու, այն էլ` վզներիս մագլցելիս, եւ մոռացկոտ չենք, երազելու եք, որ կտրեն էս մարզն ու կցեն Ադրբեջանին վերջապես, Գյումրի բառը լսելիս ինչքան էլ զսպեք ձեզ, չեք կարողանալու հոգոցներդ կուլ տալ ու արձագանքելու են հառաչներդ Զվարթնոցում այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, թե ինչո՞ւ են կատաղած սրանք, վերջը կռահելու եք, թե ինչ փլավ եք եփել ձեր իշխանության հաշշից, հանրությունից չեղած լինելու բարդույթից եւ չունեցած գիտելիքների աներեւակայելի շտեմարանից:

 

Իսկ դատարան` սիրով: Մի այնպիսի աներեւակայելի սիրով, որ վայթե գամ ձեզ հետ հայցվոր լինեմ իմ դեմ, թե այ տղա տանում են` թող տանեն, հա էլ տարել են, հա էլ պատասխան չեն տվել, ո՞ր մեկն է պատասխան տվել, որ սրանք պատասխան տան, ընչի՞ ես խառնվում: Չեմ հասկանում, հասկանու՞մ եք:

 

Երկու ամսվա իմ պրպտումներն ինձ համոզեցին, որ Մինասի որմնանկարները Գյումրիում վերականգնելու մասին բանակցություններին զուգահեռ իշխանությունը այլ մտադրություն է ունեցել, կամ շատ արագ ու անակնկալ ազդվել այլ մտադրությունից եւ մի քանի օրում որոշումը կոխել են նիստի ու հաստատել, ուրիշ ժամանակ ամիսներ է քաշում. բարձր արվեստը` օդանավակայանին, իրենց արյունը կապույտ է: Այս շրջադարձն անբարոյականություն է Գյումրու իշխանությունների նկատմամբ: Քաղաքի իշխանությունը թող ինքը որոշի` ինքն իր տեղն ասելիք ունի՞, թե՞ գտնում է, որ պետք է իջնել հատակը:

 

Վերջին երկու որմնանկարների` Գյումրիում վերականգնելու մասին արվեստագետների հետ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի` Երեւանում ընթացող բանակցությունների ընթացքում, նախարարության վստահությունը վայելող հիմնադրամը նախարարից գաղտնի որմնանկարները տեղափոխել է Երեւան, այնինչ նույն քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ունեցել առանց նրանց տեղեկացնելու պատերից հանված նկարները չտանել Գյումրուց, եւ խոստովանել հետո, թե նախարարը տեղյակ չէր այդ տեղափոխությունից: Սա անբարոյականություն է բանագնաց մտավորականների եւ արվեստագետների նկատմամբ: Նրանք իրենց գնահատականները տվել են նախարարության եւ հիմնադրամի ղեկավարի վարքին: Կցկտուր պատասխաններին էլ ղայդին պատասխաններ են տվել նորից:

 

Նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց մի շարք ելույթներում մեղադրել են գյումրեցիներին պետական սեփականությունը չպահպանելու, այսինքն նախարարության բուն պարտականությունները չկատարելու մեջ: Սա սովորական խորամանկություն է, շատ նման այն առակին, երբ գողն է գոռում. բռնե~ք գողին:

 

Չեմ հանդարտվում, որ նախարարը իրար տրամագծորեն հակառակ բաներ է խոսում 6 օրվա տարբերությամբ, մեկ, թե` Գյումրու իշխանությունները իրեն ոչինչ չեն գրել Մինասի նկարները Գյումրիում պահելու եւ վերականգնելու մասին, մեկ էլ, թե` նման նամակ եղել է: Չգիտեմ ինչ անեմ, իմ իմացած բժիշկներին բանի տեղ չդնի, վախենամ: Դժվար կացություն է:

 

Անցած ամիսներին իշխանության այս մշակութային հավաքչարարության գործողության դեմ գյումրեցիների բողոքներին ի պատասխան նախարարության պաշտոնյաները ստել են, թե, իբր 3, ապա` ընդամենը 5 հոգի են դժգոհ այդ նկարների տեղափոխումից, այն դեպքում, երբ այդ հայտարարությունների ժամանակ արվեստի, մշակույթի գործիչ-աշխատողի եւ այլ բողոքող 1007 քաղաքացիների ստորագրություն է ուղարկված եղել կառավարություն, եւ այդ մասին ընդարձակ հանրային իրազեկում է արվել, ավելի ուշ ուղարկվել է եւս 4100, շուտով կուղարկվի էլի մի 5000: Քանի՞ ստորագրություն է պետք կառավարությանը հասկանալու համար, որ թալանված քաղաքի մարդիկ դժգոհ են իր մշակութային ապակենտրոնացման քաղաքականությունից, մեղայասսու, թող միանգամից թիվն ասեն` հավաքենք տանք: Չնայած հազարավոր գյումրեցիների եւ ոչ միայն գյումրեցիների պահանջներին, կառավարությունը չի ուզում Մինասի որմնանկարները վերադարձնել Գյումրի քաղաքին, համարում է, որ քանի որ ինքն իշխանություն է, ուրեմն իր գործողությունները արդարացի են մեր նկատմամբԼ Այս գործողություններով տպավորություն է թողնում, թե պետությունը մշակութային ապակենտրոնացման թիրախ համարում է Գյումրի քաղաքը, մեր արժեքներն են տանում` ապակենտրոնացնում: Ահա մի վառ եւ ակամա ապացույց այդ բանի. ՀՀ մշ.նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյան. 2 որմնանկարով Գյումրին չի սնանկանա..., բա, տեսնես առանց իրեն, առանց նախարարի ու փոխնախարար Սամուելյանի հայ մշակույթը հո չի զարգանա:

 

Իշխանությունը չի հարգում այն հանգամանքը, որ Մինասի Գյումրու որմնանկարների պատվիրատուն գյումրեցիք են եղել, տասնյակ հազարավոր բանվորներ, վարպետներ եւ ինժեներներ, յուրաքանչյուր նկարի համար վճարել են, ըստ ժամանակակիցների`  4500-5000 ռուբլի, մեկական ավտոյի գին, ու հալալ լինի Մինասին, դրանք կոնկրետ փողեր են եղել, կոնկրետ մարդկանցից հավաքված, ահա 40 տարի անց Հայաստանի նոր իշխանությունները չեն ջոկում, որ այդ որմնանկարները իրենց բնօրրանից հանելու համար այս քաղաքի համաձայնությունն է հարկավոր ունենալ: Ու չջոկելն այդ առնվազն վիրավորանք է քաղաքի եւ քաղաքացիների նկատմամբ, սա էլ չի հասկանում: Մի քանի բողոքի նամակները, կոչերն ու պահանջները կառավարության համար հաշիվ չեն, գուցե իր ուզած հաշիվը չեն: Ինչ, գյումրեցիք էլի փող պիտի հավաքե՞ն` նկարները երկրորդ անգամ գնելու համար, փրկագնելու համար, այո՞: Լավ է, որ դեռ չեն հայտնագործել վանքային համալիրների եւ տաճարների տեղափոխման համեմատաբար էժան տեխնոլոգիաներ, թե չէ շատ չկա, Արթիկի Սբ.Գեւորգ եկեղեցին, Մարմաշենի վանքն ու Լեռնակերտի բազիլիկն էլ կտանեն: Բայց, որ մենք Զվարթնոցի կիսավեր տաճարն ուզենք բերել մեր դեպոյի կողքի ազատ տարածքում լրիվ վերականգնել` չեն տա:

 

Նեղացա մեր կառավարությունից, ... չէի սիրում, քննադատում էի, հայհոյում էի նույնիսկ, ծաղրում էի, չէի վստահում, չէի հավատում սրանց, չէի ատում, չէի հարգում, չէի հասկանում, լուրջ չէի ընդունում, ասում էի` խարաբ են, չէի գերագնահատում ու չէի թերագնահատում, ... նեղացա մեր կառավարությունից, վիրավորվեցի, ... վայթե նկարներն էլ ետ տան` չհանդարտվեմ:

 

Խղճացի մերոնցից մի քանիսին ‎... շնորհավորեցի գյումրեցի բոլոր հորթերին, ոչխարներին, իրենց լրագրող համարող մի քանի եղջերավորներին, որ իրենց մանկության երազանքը կատարվեց, Մինասի եւս երկու որմնանկար փախցրին տարան, այս անգամ` Էռնեկյանի համար, հիմա այս եղջերավորները կարող են երջանկությունից խենթացած սեփական կոտոշներին կարմիր բանտիկներ կապել, ֆռֆռալ ժամի դուռն ու կենակցել միմյանց հետո անբռնազբոս, ազատ եւ անՄինաս ... Մշ.նախարարությունը կարող է չուրախանալ, մեր երջանիկներին մատների վրա կարելի է հաշվել, տուն չկա, որ երջանիկ չունենա:

 

Այ մշակույթի նախարարություն, նախարարդ դեռ չորս տարի առաջ անգլիացի պարողին Հայաստանից ճանապարհելու ժամանակ պիտի կռահեր, որ էդ գործն իր բանը չէ, լավ կլիներ, որ ինքն էլ գաղթեր, կամ գոնե` վերադառնար դպրոց, չարեց, հիմա գոնե ասեք` գնա տուն, թեկուզ էն մյուս նախարարի ծրագրով, ասեք, որ ինքը չի տիրապետում մշակութային կյանքի կառավարման գործին, կամ, թե էլի կզոռի, թե` չէ որ չէ, տիրապետում է, ու կկառչի նախարարի սեղանաթոռից, ասեք, որ շատ վատ է տիրապետում, վերը գրածը իստակ ապացույց է այն բանի, որ չի տիրապետում, նախարարությունը կոլխոզ չէ, մշակույթն էլ` խոհանոցային կահույք: Նախարարը պիտի հրաժարական տա եւ այդ չանի միայն այն դեպքում, եթե մինչեւ հրաժարականը, հասկանալով իր արածի ամբողջ ծանրությունը, հասցնի հաջողել կառավարությանը համոզել, որ բոլոր 4 նկարները հարկավոր է վերադարձնել քաղաքին, նրան, ումից տարել է, ու հետո հրաժարական տա: Այդ դեպքում իրեն այլեւս չենք հիշի:

 

Այ մշ.նախարարություն, դու վայթե մշակույթի կարիք ունես, մենք քեզ համար կայֆի տոնածառ չենք, մենք քո տատիկի պլիսից հին դեյրեն չենք հյուր գնալու, որ մաշվել ենք ու գալիս պսպղուն կոճակներս հանում-տանում ես, մնացածը դեն շպրտում, մենք քո փչացած տելեվիզորը չենք, որ միջից վերջին ոսկեջրած դետալները հանես ու մնացածը թողնես քամու անձրեւ տակ` հոտելու, մենք քո տերն ենք ախպեր, դու սեփական իշխանություն չունես, դու մեր տված կամ մեզնից տարած իշխանությունն ես բանեցնում մեր դեմ, դու սեփական փողեր չունես, դու մեր փողերն ես ծախսում, նախարարի փողերը չես ծախսում, ազատվիր նախարարիցդ այ մշ.նախարարություն: Հավաքիր քեզ, հասկացիր արածներդ ու չարածներդ, գնա վարչապետի դուռն ու ապացուցիր, որ հասկացել ես մի բան, ինչ հասկացած չես եղել, մեր վրա գցիր, Քադաֆիի վրա գցիր, երաշտի վրա գցիր, ինչ ուզում ես` արա, ասա, որ վերջին անգամ նման բան ֆաշիստներն են արել` նկարները սրբել-տարել գրավյալ տարածքներից, ու, որ Աստծունը` հա էլ տվել ենք, մեռանք տալով, մերն էլ մեզ պիտի լինի. նկարները ետ բեր քաղաք:  

 

Այ մշ.նախարարություն, դու եւ նախարարդ հասկացած կլինեք, երեւի, որ այսքան գրողն ու այսքան բացատրողը, ու ընկերներն իր, բոլոր հայցերիդ դեմ հակընդդեմ հայցեր ունեն գրած պատրաստ ու ջեբի դատավորների դեմ ֆուտբոլային դիվանագիտոթյուն` ողորմի Ջալմա Սանթոսի հոգուն, զոռբա ենք, կռվարար, եւ ետ ենք բերելու այդ նկարները, երբ էլ լինի, գնի առաջ էլ չենք տատամսելու, հասկացիր եւ հասկացրու իրենց, որ ինչքան ուշ` այնքան թանկ են նստելու նկարները ձեր վրա` տանողներիդ. նախարարության, կառավարության եւ կառավարություն ձեւավորող իշխողների` իշխող եւ հարակից միավորումներով, որ կուսակցություն են ասում արդի Հայքում:

 

Սիրտս քիչ մնաց լցվեր, բարոյախրատականը վերջին հանգրվան է նման վեճերում, բարեխղճության համար եմ գրում. կգա ժամանակն ու չեք կարողանա ասել` չջոկեցինք էն ժամանակ, է ջոգեիկ:

 

Մշակույթի նախարարություն, արի տանեմ քեզ` Մշկավանքի ավագ խորանի մերօրյա գրագրությունը տես` Հասմո, Լեւոն, Գեւորգ, Կարեն, Անուշիկ, Գառնիկ 42 անուն եմ հաշվել միայն ավագ խորանի պատերին, արի տանեմ Երերույքի պոռնո փորագրությունները ցույց տամ պիթեկանտրոպոգեն, մի քանի տասնյակ եկեղեցիներում եւ գավիթներում թրիք ու արեւից պատսպարվող անասուններին ցույց տամ որոճացող, Սանահինի վանքի մայր եկեղեցու ճողված հարավային պատը ցույց տամ, որ խոսում է որոշակի օրերի եւ ժամերի ու ասում` սրանք կարո՞ղ է մեռել են:

 

Շնորհավոր Սահմանադրությանդ օրը, մշ. նախարարություն:

 

Լեւոն Բարսեղյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter