Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեր Սահմանադրությունը մինչեւ այսօր երեխա էր

 

05 | 07 | 2011 | 17:00 | հարցում 

 

Այսօր` հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը: 1995 թվականին հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը: Հայաստանը դարձավ նախագահական հանրապետություն, որտեղ գրեթե ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց մեկ մարդու` երկրի ղեկավարի ձեռքում: Երբ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի Խորհրդին՝ հիմնական օրենքի բարեփոխման անհրաժեշտության հարց ծագեց, եւ 2005 թվականի նոյեմբերի 27-ը նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր:

 

Մեր 16 տարեկան Սահմանադրության մասին գյումրեցիներն արտահայտեցին հետեւյալ կարծիքները.

 

-Շնորհավորում եմ հայ ազգին Սահմանադրության օրվա հետ կապված: Դժգոհ չեմ մեր Սահմանադրությունից, օրենքները լավ մշակված են եւ չեն խախտվում,-ասում է հարցվողներից մեկը (չցանկացավ ներկայանալ):

 

-Մեր Սահմանադրությունը մինչեւ այսօր երեխա էր: Այսօր նա արդեն 16 տարեկան է եւ կարող է անձնագիր ստանալ: Մինչեւ հիմա մեր երեխան իրեն լավ չի պահել, լավ դաստիարակված չի եղել: Դաստիարակությամբ պետք է զբաղվեն ծնողները` տվյալ դեպքում կառավարությունը: Իսկ երեխան, ինչպես գիտեք, ընտանիքի հայելին է: Եթե մինչեւ չափահաս դառնալը երեխան լավ դաստիարակություն չստանա, ապա ամբողջ կյանքում այդպես անդաստիարակ էլ կմնա եւ կխայտառակի ծնողների անուները,-կատակելով պատասխանեց մի տաքսու վարորդ, ով նույնպես չցանկացավ ներկայանալ:

 

-Սահմանադրություն, օրենք-մօրենք չիդեմ, հնար էղնի շուտըմ փախնինք էս երկրից,-ասում է մասնագիտությամբ շինարար Ռ.Սահակյանը:

 

-10 բալանոց համակարգով` մեր երկրի Սահմանադրությունը կգնահատեի 5 բալ, քանի որ օրենքները շատ լավ գրված են, բայց շատ դեպքերում չեն պահպանվում,-ասում է մի տարեց: Խոսակցությանը միացավ մասնագիտությամբ կոշկակար Ա.Անտոնյանը, ասելով.

 

-Մեր Սահմանադրությանը բան չասեք, Սահմանադրություն ունինք` աշխարհը չունի:

 

-Սահմանադրությունը եւ օրենքները շատ լավ բան է, եթե էդ ամեն ինչը պահպանվում է, ոչ թե միայն թղթի վրա է գրած: Հետեւաբար, էս վերջի Սահմանադրության փոփոխությունները կատարվել են համատարած կեղծիքներով, խայտառակությունով: Մարդիկ բացարձակապես չեն գնացել այդ հանրաքվեին: Ես դիտորդ եմ եղել եւ այդ փաստն արձանագրվել է, որ ընդամենը 10-15 տոկոս մասնակցություն է եղել, նույնիսկ այն ժամանակվա կոալիցիոն կուսակցությունները չեն գնացել քվեարկելու: Եւ կեղծիքների, լցոնումների միջոցով սարքեցին հանրաքվեն: Հետեւաբար, եթե մի բան կատարվում է կեղծիքով, ապա ժողովրդին որևէ օգուտ չի կարող տալ: Որովհետեւ ցանկացած լավ բան պետք է կատարվի ազնիվ, շիտակ ճանապարհով: Կարեւոր չէ, թե Սահմանադրությունը լավն է, թե վատը, որովհետեւ մեր ժողովրդին ոչ մի օգուտ դրանից չի լինի, քանի դեռ մեր երկրում գործում է կեղծիքն ու խաբեությունը: Բոլորս էլ գիտենք, որ 2008 թվականի խայտառակ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն մտցրեց, ժողովրդին ծեծեցին ու ջարդեցին, 100-ից ավելի քաղբանտարկյալներ եղան: Այսինքն, խախտվել է Սահմանադրությունը: Նորից գալիս ենք այն եզրակացությանը, որ կարեւոր չէ Սահմանադրության լավ կամ վատ լինելը: Կարեւորն այն է, որ օրենքները չխախտվեն,-կարծիք հայտնեց ՀԱԿ Գյումրու գրասենյակի անդամ Արմեն Գրիգորյանը:   

 

Մեր զրուցակիցներից մեկը, որ ոչ միկերպ չկամեցավ ներկայանալ այսպիսի գնահատական տվեց.-ՀՀ Սահմանադրության վերջին հանրաքվեին իրականում մասնակցել է 8-14 %-ը ընտրողների, բայց ԿԸՀ-ն արձանագրել է մոտ 65%: Այսինքն 20-25 տոկոսանոց Սահմանադրություն ունենք: Իրական կյանքում էլ, դու մի ասա, այն գործում է հազիվ 20-25 տոկոսով, երկիրն էլ հազիվ 20-25 տոկոսանոց հանրապետություն է, մենք էլ հազիվ 20-25 տոկսանոց քաղաքացիներ: Շնորհավոր ձեր տոնը 20-25 տոկոսով, ընկերներ:

 

Չգիտես ինչու շատերը խուսափում էին Սահմանադրությունից խոսել, շատերն էլ ուղղակի պատասխանում էին. Մեզ Սահմանադրությունը չի հետաքրքրում: Այսպիսով, կարծիքները ՀՀ Սահմանադրության ընդունման, հաստատման, իրագործման վերաբերյալ տարաբնույթ էին: Սակայն ընդհանուրն այս ամեն ինչում մեկն է` թղթի վրա գրված ու արդեն կոչված Սահմանադրության կանոններն ու օրենքներն օբյեկտիվ կիրառելը եւ դրանք երբեւէ չխախտելու անհրաժեշտությունը:

 

Վահագն Թադեւոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter