Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խեղդվելուց  հազիվ փրկվեցի

 

06 | 07 | 2011 | 21:00 | լուր

 

Զգուշացե´ք, ջրամբարները լողալու համար չեն նախատեսված:

 

-Հունիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը լրագրողներին ասաց, որ, եղանակների կտրուկ տաքացման հետ կապված մարզի ազգաբնակչությունն ու հովեկներն իրենց հանգիստն անցկացնում են մարզի տարբեր ջրային տարածքների շրջակայքերում՝ ջրավազաններում, գետերում, լճակներում: Մարզի ջրային տարածքները չեն վերահսկվում համապատասխան ծառայությունների կողմից:

 

Շիրակի մարզային փրկարարական վարչությունը նախազգուշացնում եւ կոչով դիմում է մարզի ազգաբնակչությանը դժբախտ պատահարներից խուսափելու համար զերծ մնալ ջրային տարածքներում լողալուց: Ջրավազաններում գրանցված ջրահեղձման դեպքերը դրա ապացույցն են: Դեպքեր են եղել, որ ոստիկաններն են փրկել ջրամբարներում խեղդվողներին: Մեր կողմից ջրահեղձման բոլոր դեքպերի մասին կտեղեկացվի Շիրակի մարզպետարանին: Այդ կառույցի միջոցով տեղյակ կպահվի լրագրողներին: Մարզի բոլոր ջրային տարածքները վտանգավոր են: Համայնքապետերին հանաձնարարված  է վերահսկողություն սահմանել իրենց տարածքի ջրամբարների հանդեպ: Փրկարարական աշխատանքներն իրականացնելիս օգտագործում ենք ջրասուզակներ: Մարզում այլ արտակարգ դեպքեր չեն գրանցվել: Ֆրունզե 46 հասցեում տան մեջ օձ կար: Փրկարարներն այն հայտնաբերեցին ու վնասազերծեցին: Օձերը հենց այնպես նախահարձակ չեն լինում:

 

-Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ պարոն Մկոյանն ավելացրեց, որ, Հայաստանում 21 տեսակի օձ կա: Շիրակի մարզում հանդիպող օձերից ամենավտանգավորը անդրկովկասյան գյուրզան է: Կարիչի խայթոցի դեպքեր չեն գրանցվել:

 

-Մեզ հետ զրույցում Մարատ Սարիբեկյանն ասաց.-երկար տարիներ աշխատել եմ ոստիկանական համակարգում: Երբ սկսեցի աշխատել փրկարարական վարչությունում հասկացա, թե որքան հետաքրքիր եւ բարդ աշխատանք է: 2008 թվականին ջրահեղձման երեք դեպք է գրանցվել, 2009-ին` մեկ, 2010-ին` չորս, 2011-ին` երկու դեպք: Զորաշենի լճակում 2011-ին խեղդվել է Անդրանիկ Մկրտչի Ղազարյանը: Վահրամաբերդի լճակում՝  Կարեն Զորիկի Ճղրիկյանը՝ ծնված 1986 թվականին:

 

Շատ կարեւոր է ցուցանակների թվի ավելացումը ջրային տարածքների մոտ:

 

Տղաս 5-6 տարեկան էր,-պամում է Մ.Սարիբեկյանը,- երբ, Սարատակում հանգստանալիս ինձ առաջարկեց տեղի լողափի մի ծայրից մյուսն անցնել: Ես համաձայնվեցի: Լող տալու ընթացքում ցրտից մկաններս բռնվեցին, բայց ես ինձ տրամադրելով, ուժերս հավաքեցի եւ դուրս եկա ջրից: Սա կարող էր դառնալ իմ կյանքի վերջը, եթե համարձակություն չցուցաբերեի: Մի բան էլ ավելացնեմ, պետք չէ վախենալ ջրից:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter