Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փող որ լինի Անթալիա էլ կգնանք

 

06 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Պարզվում է` Շիրակի մարզի բնակիչների համար լավագույն հանգստի վայրը իրենց տունն է. Համ փող չես ծախսում, համ էլ տնից լավ տեղ չկա,-պնդում են գյումրեցիները: Մեր համաքաղաքացիների կարծիքով հանգստի չմեկնելու հիմնական պատճառը փողն է: Փող որ լինի, ինչի՞ չենք գնա: Քոբուլեթ էլ կգնանք, Աղվերան էլ, որ շատ փող լինի Անթալիա էլ կգնանք,-ասում է տան հանգիստը նախընտրող գյումրեցին:

 

Տարեցները տուրիզմից խոսելիս անմիջապես հիշում էին Խորհրդային Միության տարիները.

 

-Թոշակով գնում էինք Սոչի, մի քանի օր սանատորիայում հանգստանում, գալիս էինք: Իսկ հիմա մի քանի օր Ջերմուկում կամ Ծաղկաձորում հանգստանալու համար շատ փող է պետք: Դրա համար էլ ճարահատյալ ասում ենք, որ տնից լավ տեղ չկա:

 

Մի քանի տուրիստական գործակալություններում հարցում անցկացնելուց հետո պարզ դարձավ հետեւյալը. Աղվերանում մեկ անձի համար մեկ օրվա հանգիստն արժե 5000-7000 դրամ: Գներն ավելի թանկ են Սեւանում, Դիլիջանում, Ջերմուկում եւ Ծաղկաձորում, որտեղ մեկօրյա հանգիստը մեկ անձի համար 10.000-20.000 դրամ է, իսկ հանգիստն` ավելի թանկարժեք հյուրանոցներում 50.000-200.000:

 

-Մի քանի տարի առաջ չորս հոգով եռօրյա հանգիստը Սեւանում արժեր մոտ 500 ամերիկյան դոլար: Նույն գումարով կարելի էր 10 օր հանգստանալ Բաթումում` 4 անձով: Նախագահ Ս.Սարգսյանի հրամանով` վերջին տարիներին Սեւանում բացվել են անվճար լողափեր` հանգիստն ավելի մատչելի դարձնելու նպատակով,-ասում է տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը:   

 

Արտերկրում հանգիստը սկսվում է մի քանի հարյուր դոլարից մինչեւ 15.000 դոլար, կախված երկրից, հանգստի վայրից եւ հյուրանոցի պայմաններից: Եվրոպայի մեծ մասում հանգստանալու համար հարկավոր է շենգենյան վիզա: Տուրիստական գործակալությունները պատասխանատվություն են կրում արտասահմանում հանգստացողների համար եւ տուրիստի ինչ-ինչ պատճառներով հետ չվերադառնալու դեպքում կազմակերպությունից գանձվում է 20.000 դոլար:

 

Գործակալությունների ներկայացուցիչների կարծիքով, Շիրակի մարզի բնակչության ընդամենը 1-2 տոկոսն է նախընտրում օգտվել տուրիստական գործակալությունների ծառայություններից եւ մեկնել արտերկիր հանգստանալու, իսկ բնակչության 2-3 տոկոսը նախընտրում է հանգստանալ Հայաստանում:

 

-Մարդիկ նախընտրում են մեկնել հանգստանալու առանց տուրիստական գործակալությունների ծառայություններից օգտվելու, ասելով, որ թանկ է: Իսկ ընդհանուր առմամբ արտերկրում հանգստանալ ցանկացողները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Բաթումում, Քոբուլեթում կամ լավագույն դեպքում Անթալիայում: Բնականաբար, Երեւանից ավելի շատ են մեկնում արտերկիր, օրինակ՝ Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս: Իսկ Շիրակի մարզից, որտեղ բնակչությունը, համեմատաբար, սոցիալապես անապահով է, քչերն են գնում հանգստանալու: Չնայած նրան, որ հանգստի գները նախորդ տարիների համեմատ մի փոքր նվազել է, դրան զուգահեռ նվազել է նաեւ հանգստի մեկնողների թիվը,-ասում է Գյումրու տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը:

 

Վահագն Թադեւոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter