Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էդ էլ ու պրծ.

Ազգային Ժողովի նախագահը ասմունքի փառատոնի ժյուրիի պատվավոր նախագահ

 

07 | 07 | 2011 | 22:30 | լուր

 

Այս տարի ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որը անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, նվիրված էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին:

 

Փառատոնի փակման կապակցությամբ  հունիսի 7-ին Գյումրիում էին ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը, փոխխոսնակ Ս.Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ: Նրանք այցելեցին մարզպետարան, ծանոթացան Գյումրիում ընթացող շինարարական աշխատանքներին:

 

Այնուհետեւ Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանի, Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանի եւ մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելեցին Թռչունյան տուն գիշերօթիկ կենտրոն: ԱԺ նախագահը խոստացավ ֆինանսական օգնություն ցուցաբերել մանկատանը:

 

Ապա այցելեցին Շիրազի տուն-թանգարան, որտեղ իր ելույթով հյուրերին ողջունեց Մանկական Եվրատեսիլի մասնակից Մոնիկա Մանուչարովան:

 

Թանգարանի բակում լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին ԱԺ նախագահին: Հիմնականում շոշափվեցին Հայաստանից արտագաղթը կանխելու խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները եւ այլն:

 

Մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հետ կապված Հ.Աբրահամյանը նշեց, որ նախատեսվում է 2012-ին այդ նպատակով բյուջեից որոշակի գումար հատկացնել :

 

Խոսելով օտարալեզու դպրոցների բացման մասին Հ.Աբրահամյանն ասաց.

 

-Ի՞նչ վատ բան կա օտարալեզու դպրոցների մեջ, վա՞տ է, որ մարդիկ մի քանի օտար լեզու գիտենան: Ցանկալի է, որ Ազգային Ժողովում եւս օտար լեզուներ իմացող պատգամավորները շատ լինեն:

 

Այսպիսով պետության թիվ երկու պաշտոնյան դիտավորյալ փոխեց խնդիրը, եւ չկամեցավ իրականում մեկնաբանել այն, ինչի մասին արդեն համարյա մեկ տարի է ահազանգում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ գործիչներ, այն է, թե իրենք ոչ թե դեմ են օտար լեզուների ուսուցանմանը, այլ դեմ են օտար լեզուներով ուսուցանմանը, այսպիսով իշխանությունները օտարալեզու դպրոցների գործարկմանը կանաչ ճանապարհ բացելով ոչ թե խրախուսում է օտար լեզուների ուսուցմանը, այլ` օտար լեզվով ուսուցմանը, ինչը նույն բանը չէ:  

 

Հյուրերի այցի վերջին ակորդները հնչեցին  դրամատիկական թատրոնում փառատոնի փակման ժամանակ: Եւ, ըստ էության, այցի բուն նպատակը հենց Հովհ. Շիրազին նվիրված փառատոնն էր: Այն արդեն անցկացվում է երրորդ տարին:

 

-Անցյալ տարի ասմունքի փառատոնը նվիրված էր Վահան Տերյանի 125-ամյակին, միաժամանակ լրացավ Շիրազի 95-ամյակը,-նշում է փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը,-ուստի եւ, մեկ տարի ուշացումով, այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է մեծ բանաստեղծին: Արդյունքներն էլ ամփոփվում են հենց այստեղ, որովհետեւ մրցույթը մեկնարկել է Գյումրիում` Շիրազի տուն-թանգարանում:

 

Եթե փառատոնի առաջին տարում մասնակիցների թիվը 7000 էր, ապա այս տարի արդեն 23 000 է եղել, նրանցից 81-ը անցել են եզրափակիչ: Ասմունքի փառատոնի ժյուրիի պատավոր նախագահն է Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային փոխնախարար Արտաշես Բախշյանը, գրող Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դրամատիկական թատրոնի բեմադրիչ, դերասան Գուժ Մանուկյանը, Երեւանի կինոյի, թատրոնի պետական ինստիտուտի պրոռեկտոր Անիտա Երզնկյանը, Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Երեւանի Շիրազի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը եւ այլք:   

 

Դահլիճում հնչեցին ոչ միայն փառատոնի մասնակից  պատանիների ասմունքները, այլ նաեւ Շիրազի բանաստեղծություններով գրված երգեր:

 

Հանդիսականներին ողջունեց ԱԺ պատգամավոր Տաճատ Վարժպետյանը, խոսելով Շիրազի, նրա ստեղծագործությունների եւ ընդհանրապես Գյումրու  մասին` նշեց.-Հաճախ ինձ թվում է, որ Ապոլոնն էլ է Գյումրիում ծնվել:

 

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հ.Աբրահամյանը, շնորհավորեց հաղթողներին, նշեց, որ փառատոնը շարունակական է լինելու եւ պարգեւատրեց հաղթողներին:

 

Քանի որ մասնակիցները ներկայացնում էին տարիքային երկու խմբեր` 11-14, 15-17 առաջին տեղը զբաղեցնողցրին երկուսը` Միքայել Դիշունցը եւ Անահիտ Համբարյանը, իսկ Կոտայքի մարզից Սուրեն Թադեւոսյանը ստացավ մեծ մրցանակը` արժանանալով նոութբուքի:

 

Ամբողջ օրվա ընթացքում Գյումրի-Երեւան ավտոճանապարհին գոլդ համարներով պետական եւ մասնավոր ավտոմեքենաներ էին սլանում մեծ արագությամբ, նախ` Գյումրի, ապա` Երեւան, հաճախ նրանց ուղեկցում եւ առաջնորդում էին Ճանապարհային ոստիկանության մեքենաները: Ազգային Ժողովի խոսնակի ավտոշարասյունը 12-13 ավտոմեքենայից էր բաղկացած, տեսնես ի՞նչ արժե Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը Շիրազին նվիրված փառատոնին:  

 

Ալիսա Հակոբյան, Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter