Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Պետերի բանավոր համաձայնությունը օրենքի պահանջից վեր է

Դեռ երկար են հիշելու վրացական պետհամարանիշերը շարքից

 

07 | 07 | 2011 | 23:50 | լուր

 

2011 թվականի փետրվարի 8-17-ին վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների բողոքի երթերը, մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտելու եւ Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի` մասնավորապես Պուշկինի ու Սայաթ-Նովա փողոցները փակելու  վերաբերյալ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 3 հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին:

 

Այդ երեք հաղորդումների վերաբերյալ քննիչ Հ.Քաղցրիկյանը կայացրել է մեկ որոշում, գտնելով, որ ոստիկանների` ճանապարհ փակելու գործողությունները օրինան են եղել, մերժել է քրեական գործի հարուցումը: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր հաղորդում պետք է քննվեր առանձին եւ կայացվեր առանձին որոշում: Հաղորդումներն ուսումնասիրելու մասին օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի փոխարեն քննիչը նյութերը նախապատրաստել էր մոտ 50 օրում:

 

Վերը նշվածի կապակցությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան Լ.Բարսեղյանը հունիսի 28-ին բողոք էր ներկայացրել` պահանջելով վերացնել քննիչի Քաղցրիկյանի որոշումը` քրեական գործ չհարուցելու մասին եւ` գործը նախաքննության ուղարկել:

 

Հուլիսի 7-ի դռնբաց նիստի ժամանակ բողոքաբեր Լ.Բարսեղայնը ներկայացրեց իր դիմում-բողոքն ընդդեմ Հովհաննես Քաղցրկյանի եւ միջնորդեց դատարանին` հակառակ կողմին պարտավորեցնել գործի վերաբերյալ նյութերի պատճեններն ամբողջությամբ տրամադրել իրեն:

 

3 տարվա փորձառություն ունեցող քննիչը իր պատասխան խոսքում առարկեց բողոքի դեմ` պատճառաբանելով վերջինիս անհիմն լինելն ու իր` օրենքի սահմաններում գործելը, իսկ բողոք բերողին հարցեր չուներ:

 

Պատասխանելով Լ.Բարսեղյանի հարցերին, քննիչը նյութերի նախապատրաստման 50-օրյա ձգձգումը բացատրեց նյութերի եւ աշխատանքի մեծ ծավալով եւ ասաց, որ դիմել է դատախազին եւ իր պետին ու նյութերի նախապատրաստման ժամկետը երկարաձգելու համաձայնություն ստացել: Լ.Բարսեղյանի այն հարցին, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված նորմից բացի ուրիշ ի՞նչ իրավական ակտով է նախատեսված նյութերի նախապատրաստման այլ ժամկետ սահմանելը, կամ` ժամկետի այնպիսի երկարաձգում, ինչի մասին պատմեց Քաղցրիկյանը, քննիչը պատասխանեց.-Ենթաօրենսդրական ակտերով,- այսպիսով  իր իմացած ինչ-որ ենթաօրենսդրական ակտերը վեր դասեց ՀՀ քր.դատավարության օրանսգրքից: Լրացուցիչ հարցերին պատասխանելով, ասաց նաեւ, թե այդ ենթաօրենդրական ակտերը ՀՀ Ոստիկանության պետի հրամաններն են, որոնց ամսաթվերն ու համարները չի հիշում, բայց խոստացավ հաջորդ նիստին դրանք նշել:

 

Իսկ Լ.Բարսեղյանը մատնանշեց նաեւ, որ խախտվել է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի այն պահանջը, որի համաձայն քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճեմը քննիչը պարտավոր էր ուղարկել հաղորդում տված անձին 24 ժամում, եւ 24 ժամի փոխարեն ապրիլի 15-ին կայացված որոշումը ուղարկվել է ապրիլի 28-ին: Քննիչը բացատրեց, թե ինքը որոշումն ուղարկել է ապրիլի 15-ին եւ ոստիկանությունից փոստատուն այն հասել է ապրիլի 28-ին, եւ ինքը մեղավոր չէ:

 

Երրորդ խախտումը, որ առաջին նիստի ընթացքում նշեց Լ.Բարսեղյանը, վերաբերվում էր ՀՀ քր.դատ. օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջի խախտմանը, ըստ որի յուրաքանչյուր հաղորդման մասին քննիչը պիտի կայացներ առանձին որոշումներ, այնինչ վերջինս երեք հաղորդումները կամայական կերպով միավորել եւ մեկ ընդհանուր որոշում էր կայացրել: Քննիչը սկսեց բացատրել, որ դրանք ինքը միասին է ստացել դատախազությունից, ուր ուղարկել էր Լ.Բարսեղյանը, բայց ընդունեց, որ հաղորդումներ տվողը եղել է ոչ թե դատախազությունը, այլ քաղաքացին:

 

Այնուհետեւ Լ.Բարսեղյանը միջնորդեց ընդմիջել դատալսումն ու իրեն տրամադրել բոլոր այն նյութերի պատճենները, որոնք նախապատրաստել է քննիչը եւ, որոնց հիման վրա որոշել էր քրեական գործ չհարուցել: Նա այդ միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ քննիչի նման որոշման անհիմն լինելը ապացուցելու եւ իր բողոքն ավելի հիմնավոր պաշտպանելու համար ինքը պիտի ծանոթանա քննիչի կատարած բոլոր ուսումնասիրություններին, որ կան գործում: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական հաջորդ նիստը նշանակեց 2011թվականի հուլիսի 12-ին, ժամը 16.00-ին: Իսկ մինչ այդ, հուլիսի 9-ին ժամը 14-ին դատարանը Լ.Բարսեղյանին է տրամադրելու քննիչի նախապատրաստած բոլոր այն նյութերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել քրեական գործ չհարուցելու մասին որոշման:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցի նմանատիպ հայցն ընդդեմ նույն քննիչի նույն որոշման մերժվել էր 2 շաբաթ առաջ:

 

Մարինե Պետրոսյան

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 9-ին, ժամը 18:20:00-ին (GMT = 19:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter