Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանը տեղյակ է

 

09 | 07 | 2011 | 14:00 | լուր

 

Գյումրու Չերքեզի ձոր կոչվող, երբեմնի ծառապատ ու գեղատեսիլ տարածքի, գյումրեցիների միակ հանգստյան գոտուն սպասվող ճակատագրի, ինչպես նաև ձորում տասնյակ անօթևան ընտանիքների կողմից տեղադրված տնակների և ձորի հարակից տարածքում կառուցված քարաշեն ու կիսաքարաշեն բնակելիների օրինականացման խնդրի վերաբերյալ Շիրակ կենտրոնը անցած ամիս հանդես էր եկել հայտարարությամբ, ինչպես նաև տեղեկատվության հարցում էր հղել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ի զարմանս մեզ և ի տարբերություն նախորդ մեր հարցումների, քաղաքապետարանը այս անգամ բավականին արագ արձագանքեց, թեև ոչ բոլոր հարցերին է տվել սպառիչ պատասխան:

 

Շիրակ կենտրոնի  հունիսի 28-ին հրապարակած հայտարարությունում մասնավորապես ասվում էր (http://shirakcentre.org/hy/-/1010-shirak-centre-ngo).

 

Վերջերս Չերքեզի ձոր են այցելել ինչ-որ անձինք և իբր թե սեփականաշնորհման համար բնակելիների ու զբաղեցրած տարածքների չափագրումներ են իրականացրել, դրա համար յուրաքանչյուր ընտանիքից գանձել են 20.000 30.000 դրամի չափով գումարներ: Բնակիչների պնդմամբ գումարների գանձման վերաբերյալ որևէ փաստաթուղթ իրենց չեն տվել, թաղամասում էլ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթաց  մինչև օրս չի սկսվել:

 

- Արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանը տեղյակ է Չերքեզի ձոր թաղամասի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու դեպքի մասին,

 

- եթե կատարվել է անօրինական գործողություն,  արդյո՞ք այդ մասին տեղյակ  է պահվել իրավապահ մարմիններին,

 

- Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով ո՞ր կազմակերպություններն են իրականացնում չափագրման և քարտեզագրման աշխատանքները,
 

- Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր ունի այդ թաղամասի բնակելիների օրինականացման և առհասարակ Չերքեզի ձորի վերականգնման ու զարգացման համար,
 

- արդյո՞ք Չերքեզի ձորի տարածքից որոշ հատվածներ տրված են երկարաժամկետ վարձակալության որևէ անհատի կամ կազմակերպության: Եթե այո, ապա ու՞մ, ի՞նչ հիմքով և քանի՞ տարի ժամանակով,

 

- եթե կանաչ տարածքը վերականգնելու նպատակով այնուամենայնիվ   բնակելիները ենթակա են քանդման, ապա ինչպե՞ս են լուծվելու այդ թաղամասում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է լուծվելու նաև այդ տարածքում գործող, Գյումրու ռուսական ռազմակայանին պատկանող հսկայական լվացքատունը տեղափոխելու հարցը, որի ծառայությունից օգտվող օրական  տասնյակ բեռնատար մեքենաներ են մուտք գործում Չերքեզի ձորի կանաչ տարածք:

 

Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը մոտ մեկ շաբաթ անց` հուլիսի 7-ին Շիրակ կենտրոնի  էլեկտրոնային հասցեով և մեր կայքում հրապարակման խնդրանքով, ի պատասխան Գյումրու Չերքեզի ձոր տարածքում ինքնակամ կառույցների օրինականացման խնդրի վերաբերյալ մեր տեղեկատվության հարցմանն ի պատասխան ուղարկել է պարզաբանում, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

Գյումրիի քաղաքապետարանը պարզաբանում է, որ Չերքեզի ձորի տարածքի բնակչությունից չափագրման և քարտեզագրման պատճառաբանությամբ գումարներ գանձելու կապակցությամբ, քաղաքապետարանն ահազանգ չի ստացել, հետևաբար չէր կարող այդ հարցի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին:

Գյումրու ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով չափագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացվում են հանրապետությունում արտոնագրով գործող մի քանի կազմակերպությունների կողմից: Ուստի նշված տարածքի բնակիչների կողմից առաջ քաշած հարցերը սեփական նախաձեռնությամբ չափագրումների նպատակահարմարության վերաբերյալ, պետք է ուղղվեն նշյալ կազմակերպություններին:

 

Գյումրու քաղաքապետարանը Չերքեզի ձորի հետագա վերականգնումը և զարգացումը իրականացրել և իրականացնելու է հավատարիմ մնալով քաղաքի գլխավոր հատակագծին` որպես հանգստի գոտի:

 

Տեղեկացնենք, որ Գյումրու քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն, ժամանակավոր կառույցները միանշանակ չեն օրինականացվելու, դրանք ենթակա են տեղահանման, իսկ ձորի մեջ գտնվող տները, միանշանակ, չեն օրինականացվի:

Եվս մեկ անգամ շեշտենք, որ ձորի միայն վերևի հատվածում 50-60-ականներին կառուցված տների օրինականացման հարցը քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է լուծելու:

 

Հարկ ենք համարում նշել, որ միայն հանգստի գոտիներ ստեղծելու նպատակով, թաղամասի որոշ հատվածներ քաղաքապետարանի կողմից տրված են վարձակալության: Ինչ մնում է թաղամասում բնակվողների բնակարանային խնդիրներին, ապա դրանք կլուծվեն համաձայն գործող օրենքի: Ի դեպ, ինչպես նշված է Շիրակ կենտրոն ՀԿ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցման մեջ, թաղամասի բնակիչների գերակշիռ մասը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

 

Հարցման մեջ նշված տարածքում գործող ռուսական ռազմակայանին պատկանող լվացքատան շենքի խնդիրը կկարգավորվի ըստ տարածքի կառուցապատման և կազմակերպման նախագծի:

 

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter