Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Վրաստան. համացանցի օգտատերերին սեւեռուն վերահսկողություն է սպառնում

 

09 | 07 | 2011 | 18:30| վերլուծություն

 

Նոր օրենսդրության համաձայն` անվտանգության ծառայությունները կարող են ստուգել Համացանցի օգտատերերի անձնական հաղորդագրություններն առանց դատարանի համապատասխան որոշման:

Մանանա Վարդիաշվիլի, Կովկաս 
Կովկասյան լրատու # 597
24-ը հունիսի, 2011թ.

 

Օրենքի համաձայն` ոստիկանությունը իրավունք ունի ստուգել Համացանցի օգտատերերի էլեկտրոնային նամակագրությունը, ինչը, վերջիններս խոսքերով, թույլ կտա իշխանություններին առցանց հետեւել քաղաքական զարգացումներին:

 

ՄԱԿ-ի տվյալներով` Վրաստանում Համացանցի օգտատերերի թիվը հասնում է 1,3 միլիոնի` կազմելով երկրի բնակչության 30 տոկոսը: Համացանցն աստիճանաբար վերածվում է քաղաքական քննարկումների կարեւոր հարթակի, որը մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես լիբերալ հայացքների տեր երիտասարդների շրջանում:

 

2010-ի վերջերին ավարտին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն` ոստիկանությունը իրավունք է ստանում ստուգել Համացանցի օգտատերերի առցանց հաղորդագրություններն առանց համապատասխան դատական որոշման: Այն, որ օրենքը թույլ է տալիս անվտանգության ծառայություններին ազատ կերպով նման կարգի վերահսկողություն իրականացնել Համացանցում, անհանգստացնում է բազում ակտիվ օգտատերերին:

 

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Գեորգի Գոցիրիձեի խոսքերով` նոր օրենքը նախատեսում է «հրապարակային, ինչպես նաեւ անձնական հաղորդագրությունների քննումը: Այն սահմանափակում է անձնական կյանքի իրավունքը: Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` այս իրավունքը սահմանափակվում է կամ դատարանի համապատասխան որոշման առկայության կամ արտակարգ իրավիճակի դեպքում»:

 

Այս երկու նախապայմաններից որեւէ մեկի բացակայությունը Գոցիրիձեի մեկնաբանությամբ հակասում է սահմանադրությանը. «Մենք պատրաստվում ենք բողոքարկել [այս օրենսդրական փոփոխությունները] սահմանադրական դատարանում»:

 

Կառավարությունը ժխտում է Համացանցի ներսում գրաքննություն իրականացնելու մտադրությունները եւ պնդում, որ այս օրենսդրական փոփոխություններն ընդամենը կոչված էին համապատասխանեցնել երկիրն ընդունված միջազգային չափանիշներին:  

 

Իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Կախաբեր Անջափարիձեն, իր հերթին, նշում է, թե որոնք են օրենսդրական փոփոխությունների իրական նպատակները:  

 

«Խոսքը միջոցառումներ իրականացնող պատասխանատուների մասին է. օրինակ, նրանք ներկայում կարող են միանալ որեւէ համացանցային ֆորումի եւ սկսել հաղորդակցվել պոտենցիալ հանցագործների հետ: Քաղաքակիրթ աշխարհում սա ընդունված պրակտիկա է, եւ այն իրականացվում է առանց դատական որոշման կամ արտակարգ իրավիճակի առկայության: Ինչ վերաբերում է առանց դատարանի որոշման անձնական հաղորդագրությունները եւ էլեկտրոնային նամակները ստուգելուն, ապա սա եւս ընդունված երեւույթ է ժամանակակից աշխարհում», - հայտարարել է Անջափարիձեն:

 

Սակայն բլոգերները եւ Համացանցի այլ օգտատերերը պնդում են, որ ոստիկանությունը կսկսի հետեւել իրենց գործողություններին նույնիսկ այն դեպքում, եթե իրենք ապօրինի ոչինչ չեն անում: 

 

«Իհարկե, որպես օգտատեր, ես սա համարում եմ իմ իրավունքների ոտնահարում: Ինչ-որ երրորդ կողմ այժմ հնարավորություն ունի հետեւել իմ անձնական հաղորդագրություններին: Սա անընդունելի է», - ասում է Urbi et Orbi բլոգը վարող Դավիթ Շուբլաձեն:

 

Քաղաքական, լրատվական եւ այլ հարցերի վերաբերյալ գրառումների հեղինակ, բլոգեր Դավիթ Լոբջանիձեն նույնպես անհանգստացած է կառավարության ստացած այս նոր իրավասությունների օգտագործման հետեւանքներով:

 

«Գուցե սա ընդունված պրակտիկա է որոշ երկրներում, եւ գուցե սա որոշակի արդարացում ունի, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է այն գործնականում ուժի մեջ մտնելու: Եթե նման գործողությունների իրականացման համար դատական որոշման կարիք չկա, մշտապես կպահպանվի այն սպառնալիքը, որ մեկը կփորձի այս օրենքներն օգտագործել անձնական իրավունքները խախտելու նպատակով», - ասում է նա:

 

Նույնպիսի մտահոգություններ են հնչեցվել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատություն 2011» զեկույցում, որտեղ Վրաստանում Համացանցը գնահատվել է որպես «մասամբ ազատ»:  Զեկույցում  ներկայացված են մի շարք միջադեպեր, որոնց դեպքում իշխանությունները, արձագանքելով Համացանցում տեղ գտած գրառումներին, պահանջել են վերացնել դրանք:

 

Այսպես, անցյալ տարի «Facebook սոցիալական ցանցում վրացական հեռուստածրագրի վարող Նանուկային քննադատելու մտադրությամբ ստեղծված «Ընդդեմ Նանուկայի շոուի» խմբի պատասխանատուն պատմել է, որ անհայտ պետական պաշտոնյաներ սպառնացել են իրեն` ստիպելով նրան ապաակտիվացնել խումբը»:

 

Freedom House-ի զեկույցում նաեւ տագնապով նշվում է, թե որքան հեշտությամբ իշխանությունները կարողացան կանխել ընդդիմադիր կողմնորոշում ունեցող համացանցային կայքերի կողմից գովազդատուներին գրավելու փորձերը:

 

«Ներկայում էլեկտրոնային պարբերականների մեծամասնությունը խնդիրներ ունի գովազդատուներ գրավելու հարցում, սակայն, կառավարության քննադատությամբ հանդես եկող լրատվական կայքերի դրությունը, կարծես, ավելի բարդ է: Որոշ լրատվամիջոցների սեփականատերերը նշում են, որ եղել են դեպքեր, երբ գովազդատուները պահանջել են հանել իրենց գովազդը, երբ տվյալ կայքում կառավարության կամ իշխող կուսակցության դեմ չափազանց քննադատական հոդված է հրապարակվել», - նշվում է զեկույցում:

 

Ակտիվիստները պնդում են, որ Համացանցում իրականացվող պետական վերահսկողությունը լայնամասշտաբ բնույթ է կրում: «Մարդու իրավունքների կենտրոն»-ի ներկայացուցիչ Նինո Ցագարեիշվիլին նշում է, որ Վրաստանում անգլերեն դասավանդող ուսուցչուհին` Նիկոլ Բեդֆորդը, «հեռացվել էր աշխատանքից Facebook-ի իր էջում տեղ գտած քննադատական հայտարարությունների պատճառով»:

 

Կառավարական ուսուցողական ծրագրի ղեկավարները, որոնք վարձել էին ուսուցչուհուն, սկզբում ստիպել էին Բեդֆորդին ջնջել Facebook-ում տեղ գտած իր գրառումներից մեկը եւ ներողություն խնդրել այն հրապարակելու համար, իսկ այնուհետեւ «պահանջել էին, որպեսզի վերջինս ջնջի եւս մեկ գրառում, որտեղ Նիկոլը պատմել էր, թե ինչպես էին մի խումբ տասներորդ դասարանցիներ ռասիստական եւ նսեմացուցիչ բնույթի մեկնաբանություններ արել իր հասցեին: Դեկտեմբերին Նիկոլը արձակուրդ էր մեկնել, իսկ երբ պատրաստվում էր վերադառնալ Վրաստան հունվարին, նրան էլեկտրոնային փոստով տեղեկացրել էին, որ հեռացվել է աշխատանքից», - պատմում է Ցագարեիշվիլին:

 

Մանանա Վարդիաշվիլին ազատ լրագրող է:

 

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter