Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ղարաբաղյան բանակցային գործընթացը կրկին չարդարացրեց ակնկալիքները

   

09 | 07 | 2011 | 17:35| վերլուծություն

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չեն կարողանում համաձայնության գալ երկարատեւ հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ:

Շահին Ռզաեւ, Արմեն Պողոսյան, Կովկաս 
Կովկասյան լրատու # 598
1-ը հուլիսի, 2011թ.  

Անցյալ շաբաթ ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարատեւ բանակցային գործընթացի վերաբերյալ ակնկալիքները վերջին տարիների ընթացքում հասան իրենց գագաթնակետին, սակայն [կազանյան հանդիպման] հաջորդ օրը`առավոտյան հեռուստացույցով լրատվական ծրագիր դիտելիս, ադրբեջանցիներն արդեն կարող էին գուշակել, որ բանակցությունների արդյունքները հիասթափեցնող էին լինելու նույնիսկ նախքան այդ նորության մասին լսելը:  

[Ադրբեջանական հեռուստաալիքների] լրահոսի առաջին հատվածում ցուցադրվեց նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Թաթարստանի նախագահի հետ, այնուհետեւ Ռուսաստանի այն շրջանը, որտեղ տեղի էր ունեցել հանդիպումը, որից հետո` նրա այցը մի գործարան, տեղացի ուսանողների հետ հանդիպումը, որն ավարտվել էր մարզական սարքավորումների զննմամբ:

Եթե Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ անցկացված Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բանակցություններում իրական առաջընթաց գրանցված լիներ, ինչը թույլ կտար հասնել 20 տարի տեւած հակամարտության հանգուցալուծմանը, ապա լրատվական ծրագրերում այս իրադարձությունն ավելի մեծ ուշադրության կարժանանար:

Այն նորությունը, որ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մոտ երեք ժամանոց բանակացությունների արդյունքում ընդունվեց միայն համատեղ հայտարարություն, որով արձանագրվեց, թե փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ադրբեջանական լրատվական ծրագրի լրահոսում 5-րդն էր:

Կազանյան հանդիպման հետ մեծ ակնկալիքներ էին կապում, սակայն ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակը բանակցությունների արդյունքները հիասթափեցնող էր անվանել, իսկ ռուսական Կոմերսանտ թերթը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ նախագահ Մեդվեդեւը կշարունակի իր միջնորդական առաքելությունը միայն այն դեպքում, եթե երկու երկրները հաստատապես որոշեն առաջընթացի հասնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցվեց 1994-ին զինադադարի կնքմամբ, որի հետո Ղարաբաղը մնաց հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ պատերազմում հակամարտող երկու կողմերում էլ հարյուր հազարավոր փախստականներ մնացին: Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ պետություն է հռչակել, սակայն այդպես էլ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Պատերազմին հաջորդած 17 տարիների ընթացում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդմիջվող հանդիպումների ընթացքում չնչին առաջընթաց է արձանագրվել: Հունիսին Կազանում տեղի ունեցած հանդիպումը կայացավ երեք միջնորդ պետությունների` ամիսներ տեւած ակտիվ դիվանագիտական գործունեության շնորհիվ:

Այս տարվա մայիսին Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած հայտարարությունը նշանակալի առաջընթաց էր արձանագրում` կոչ անելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին վերջնականապես համաձայնեցնել Հիմնական սկզբունքները` հակամարտության խաղաղ կարգավորման համար հիմքեր ստեղծող փաստաթուղթը:  

Հայտարարության համաձայն` համաձայնագրի վերջին տարբերակը թույլ է տալիս բոլոր կողմերին դուրս գալ անընդունելի ստատուս քվոյի շրջանակներից:

Պարզվեց, որ այս հույսերը չափազանց լավատեսական բնույթ ունեին, իսկ Կոմերսանտ թերթի դիվանագիտական աղբյուրը նշում է, որ խնդիրը վերաբերում է ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի` մի շարք հարցերի շուրջ համաձայնության չհասնելուն, այլ այն հանգամանքին, որ երկու կողմերը շարունակ փոխում են իրենց դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Այդպես վարվել չի կարելի, - նշում է աղբյուրը:

Ադրբեջանը մշտապես մերժել է բանակցել անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի հետ:

Իսկ ղարաբաղյան իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, թե կազանյան բանակցությունների ձախողումն ապացուցում է, որ ժամանակն է` Լեռնային Ղարաբաղը ներգրավել բանակցային գործընթացում: 

Կարծում եմ` Կազանում բոլորը հասկացան, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության բանակցություններ վարելը անարդյունավետ կլինի: Սա ժամանակի անիմաստ կորուստ է: Բերեք մի հակամարտության օրինակ, որի դեպքում կողմերից մեկը պնդում է, որ չի պատրաստվում բանակցել մյուս կողմի հետ, բայց միեւնույն ժամանակ ցանկանում է արդյունքի հասնել բանակցությունների միջոցով, - նշում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Սակայն, Ադրբեջանում կազանյան հանդիպումից հետո զիջումների գնալու պատրաստակամություն չի նկատվում:

Կազանյան հանդիպումից 2 օր անց` հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված [1991-ից ի վեր կայացած] ամենամեծ ռազմական շքերթը: Զորահանդեսը, որի ժամանակ Բաքվի կենտրոնով անցան շուրջ 6000 զինվորներ եւ 400 մարտական մեքենաներ, ավարտվեց նախագահ Ալիեւի ելույթով:

Մենք պատերազմի մեջ ենք: Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը: Պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է նախ եւ առաջ մեծ ուշադրություն դարձնի բանակի կազմավորմանը: Ադրբեջանի պետական բյուջեում ամենաշատ հատկացումները արվել են ռազմական ոլորտին, եւ այդպես էլ կշարունակվի, մինչեւ մեր բոլոր տարածքները չազատագրվեն զավթիչներից, - հայտարարել է նա:

Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում նշել է, որ ադրբեջանական զանազան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային կարգավորման մասին հիմնականում քաղաքական բնույթ են կրում, քանի որ մեր հարեւանը գիտակցում է իր իրական հնարավորությունները: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանը սկսել է հիմնականում պաշտպանական բնույթի սպառազինություն գնել:

Հակամարտության հետեւանքով փախստական դարձած ադրբեջանցիների եւ հայերի համար, իրենց հերթին, բանակցությունների ձախողումը նշանակում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման եւ տուն վերադառնալու հավանականությունն ավելի ու ավելի անհնար է դառնում:

Ես իսկապես հույս ունեի, որ նրանք ինչ-որ համաձայնության կգան, եւ ես գոնե կկարողանամ տեսնել հայրենի գյուղս: Բայց երեւում է` այդպես էլ կմեռնեմ օտար հողում, - ասում է Ղարաբաղի Մալիբեյլի գյուղի նախկին բնակիչ Սաբիր Ռուսթամովը` հիասթափությամբ գլուխը տարուբերելով:

Երեւանում նույնպես մեծ լավատեսությամբ չեն տրամադրված բանակցային գործընթացի նկատմամբ: Մայրաքաղաքում բնակվող, սակայն Բաքվում ծնված Ռիմա Սարգսյանի խոսքով, դժվարը ոչ թե ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն է, այլ մարդկանց միջեւ հավատը վերականգնելը:

Լավ, ասենք ինչ-որ թուղթ ստորագրեցին, ո՞ր ադրբեջանցին կգա ու կապրի Հայաստանում, կամ ո՞ր հայը կգնա Բաքու այն բանից հետո, ինչ ես տեսա 20 տարի առաջ, ես իմ երեխաներին ո՞նց վերցնեմ ու գնամ Ադրբեջան,- ասում է 55-ամյա Սարգսյանը:

Նույնիսկ հակամարտության կարգավորման հեռանկարների բացակայության դեպքում, ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի` Ղարաբաղի հարցերով փորձագետ Արիֆ Յունուսովի կարծիքով` հակամարտությունը չի վերսկսվի:

Շփման գծում փոքր բախումները չեն բացառվում, բայց այժմ պետք է ակնկալել, որ քարոզչական պատերազմն ավելի մեծ ուժերով կընթանա, - ասում է նա:

Յունուսովի խոսքերով`եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել հակամարտության կարգավորմանը, ապա այն պետք է անմիջական բանակցություններ սկսի Ղարաբաղի հայկական իշխանությունների հետ:

Ղարաբաղի հայերի համար ամենակարեւորն այն է, որպեսզի նրանց հաշվի առնեն: Ոչ ոք երբեք չի կարող երաշխավորել, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը գան որեւէ համաձայնության, ապա Ղարաբաղը կընդունի դա:

 

Արմեն Պողոսյանը ազատ լրագրող է Հայաստանում: Շահին Ռզաեւը IWPR-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter