Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն   

 

09 | 07 | 2011 | 16:45| վերլուծություն

 

Անցնելով 12-ամյա կրթական համակարգին` Հայաստանի դպրոցները այս տարի շրջանավարտ չունեցան, ինչի հետեւանքով 15 անգամ կրճատվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը:

Արփի Հարությունյան, Կովկաս
Կովկասյան լրատու # 597
24-ը հունիսի, 2011թ.   

Դիմորդների կրճատման հետեւանքով` այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատւթյունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հոգի` նախորդ տարվա մոտ 18 000-ի փոխարեն:

Դիմորդների թվի նվազման հետեւանքով ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում բուհերը կանգնած են կադրային կրճատումների եզրին, սակայն նրանք պնդում են, որ մասսայական կրճատումներ չեն լինի:

Կրթության եւ գիտության նախարարության բուհերի համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ այս տարի դիմորդների թվի կրճատման միտումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով: Հայաստանի դպրոցական կրթության համակարգը փոփոխվել է 2009-ին` 47 եվրոպական երկրների կրթական համակարգերի սկզբունքները սահմանող Բոլոնիայի գործընթացի շրջանակներում:

Այնուամենայնիվ, այս տարի դիմորդների պակասը գերազանցել է անգամ ամենահոռետեսական կանխատեսումները, եւ բուհերը կանգնելու են բյուջեի կրճատման խնդրի առջեւ: Երեւանի պետական համալսարան (ԵՊՀ) է դիմել ընդհանուր դիմորդների գրեթե կեսը` 321 անվճար եւ 2 195 վճարովի տեղերի համար: 54 մասնագիտություններ առաջարկող բուհում ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես դիմորդ չունեն, ինչպես էկոլոգիական քիմիան կամ կենսաինֆորմատիկան:

Այս տարվա դիմորդները նախորդ տարիների դպրոցի շրջանավարտներ են, ովքեր կամ ձախողել են ընդունելության քննությունները նախորդ տարիներին կամ սովորել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ հիմա ուզում են բուհ ընդունվել:  Կան սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու բանակից զորացրվածներ, - նշում է Սասուն Մելիքյանը:

Նույնիսկ եթե բոլոր 1209 դիմորդն էլ բուհ ընդունվեն, 19 719 տեղ թափուր կմնա, քանի որ 2011 ուսումնական տարվա համար բուհերում հատկացված է 2 428 անվճար եւ 18 500 վճարովի տեղ:

Մելիքյանի խոսքերով` դիմորդների թվի կրճատման հետեւանքով բուհերին սպասվող ֆինանսական խնդիրները կարող են բարդ իրավիճակ ստեղծել, սակայն նա դժվարացել է նշել, թե որքանով կկրճատվեն բուհերի ֆինանսական միջոցները: Պաշտոնյան հայտարարել է, որ պետությունը հավելյալ ֆինանսական աջակցություն չի նախատեսում բուհերի համար:

Նա նշել է, որ կրթական համակարգի համար դժվար, բայց հաղթահարելի տարի է լինելու, ընդ որում, հաղթահարման մեթոդները բուհերն իրենք պետք է որոշեն` ըստ իրենց առանձնահատկությունների. Չեմ կարծում, որ պետական բուհերը շատ լուրջ խնդիրներ ունենան: Ամեն դեպքում մասսայական կրճատումներ չեն լինի:

Դիմորդների հարցն առավել խնդրահարույց է մասնավոր բուհերի համար:

Գլաձոր համալսարանի 1000 ուսանողի վարձավճարից գոյացած տարեկան եկամուտը կազմում է մոտ 25-30 միլիոն դրամ, որն այս տարի լավագույն դեպքում կիսով չափ կնվազի: Այդուհանդերձ, Գլաձորի ղեկավարությունը չի նախատեսում կադրային կրճատումներ, բայց կանխատեսում է ֆինանսական ճգնաժամ, որը հաղթահարելու համար կցանկանար ստանալ եթե ոչ նույնչափ, ապա գոնե որոշակի պետական հոգածություն, ինչպիսին ստանում են պետականները:

Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետականների, միանգամայն ինքնաֆինանսավորվող են, հետեւաբար այս տարին պարզապես մարտահրավեր է լինելու ոչ պետական բուհերի համար, - ասում է Գլաձոր համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշում է, որ այս տարի մայր բուհում կլինեն ֆակուլտետներ, որոնք համարյա դիմորդներ չեն ունենա, հետեւաբար, այստեղ ֆինանսական ճգնաժամն առավել զգալի կլինի:

Վիճակը մտահոգիչ է բնագիտական ֆակուլտետներում, ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետի առանձին մասնագիտություններում: Ընդամենը 1 դիմորդ ունի 20 անվճար տեղով միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինը, որն այս տարի բացվել է ֆիզիկա ֆակուլտետում: Մինչդեռ պետությունը նախատեսում էր այս բաժնի շրջանավարտներին ապահովել աշխատանքով, - ասում է Գալստյանը:

Նախորդ տարիների ամենավարկանշային իրավագիտություն ֆակուլտետում կան միայն վճարովի տեղեր. 110 տեղի համար` 53 դիմորդ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետ է դիմել 28 հոգի` 80 վճարովի տեղերի համար:

Եթե դիմորդ չլինի տվյալ ֆակուլտետում, բնականաբար, առաջին կուրս չի ձեւավորվի, իսկ այն ֆակուլտետները, որոնք կունենան 2-3 առաջին կուրսեցի, ըստ երեւույթին հարակից մասնագիտությունները միավորելով` կստեղծվեն խմբեր, - բացատրում է Գալստյանը:

Իրականում նույնիսկ այս սակավաթիվ դիմորդներից ոչ բոլորը կկարողանան հաղթահարել ընդունելության քննությունների արգելքը: Դրական միավորի շեմը մինչ օրս չի հաղթահարել 25 դիմորդ, որը ընդհանուր դիմորդների մոտ 5 տոկոսն է կազմում:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պահանջով այս տարի թեստեր կազմող հանձնաժողովներն այնպես են կազմել քննաթերթիկները, որ նվազագույն անցողիկ միավորը լինի հեշտ հաղթահարելի, - ասում է ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը:

Սակայն, նույնիսկ այս դեպքում դիմորդներից շատերը կարող են ձախողել ընդունելության քննությունների երկրորդ փուլը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի Մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանի մտահոգությունը ոչ միայն  դիմորդների պակասի, այլեւ նրանց որակի հետ է կապված:

Կան դիմորդներ, որ ընդհանրապես տեղյակ չեն թեստերից, անգամ դիմումների լրացման ձեւը չգիտեին: Քննությունների ընթացքում մենք ստիպված էինք շատերին բացատրել` ինչպես լրացնեն քննաթերթիկները, - ասում է Նասիբյանը:

Արփի Հարությունյանը ազատ լրագրող է Հայաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter