Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Վերջապես կառուցվելու է Գյումրու 6-րդ երաժշտական դպրոցի նոր շենքը

09 | 07 | 2011 | 21:00| Ակնարկ

 

-Տնակային պայմաններում գտնվող դպրոցի շենքը քանդվելու է, որի փոխարեն կառուցվելու է նորը: Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել նոր կառույցի շինարարության համար: Այդ նպատակով ֆինանսական օգնություն են ցուցաբերում նաեւ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ): 2009 թվականին Գյումրի ացելած «Դիփ փարփլ» (Deep Purple) խմբի մեներգիչ Յան Գիլանը, տեսնելով դպրոցի տնակային պայմանները, որոշել է ֆինանսապես օժանդակել նոր դպրոցի կառուցման գործին, որի շինարարությունը հավանաբար կսկսվի 2011 թվականի օգոստոսին: Ի՞նչ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Յան Գիլանն ու իր ընկերները չեմ կարող ասել: Դա հայտնի է ՀՕՖ-ին ու «Մեդիամաքսին», քանի որ նրանց միջոցով պետք է իրականացվի  դպրոցի վերականգնումը: Նոր դպրոցի կառուցման համար կպահանջվի մոտ 300 հազար ԱՄՆ դոլար, այն կառուցվելու է հին դպրոցի տարածքում,-մեզ հետ զրույցում ասաց  տնօրեն Հարություն Ասատրյանը:

 

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրով Յան Գիլանի եւ այլ աստղերի նախաձեռնությամբ ձայնագրվել եւ թողարկվել է «Smoke on the water» ձայնասկավառակը:

 

2010 թվականին աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը համերգներով եղել է Հայաստանում` խոստանալով օգնել երաժշտական դպրոցի շինարարության համար հավաքվող ֆոնդին, որտեղ արդեն 72000 դոլար էր հավաքվել:

 

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրով Յան Գիլանի եւ այլ աստղերի նախաձեռնությամբ ձայնագրվել եւ թողարկվել է «Smoke» ձայնասկավառակը: 2010 թվականի հոկտեմբերին Յան Գիլանը, Թոնի Այոմին, նախկինում «Deep Purple» խմբի անդամ Ջոն Լորդը, «Iron Maiden» երաժշտական խմբի անդամ Նիքո ՄքԲրեյնը եւ Ջեյսոն Նյուսթեդը ձայնագրեցին «Out of my Mind» երգը, որի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման հիմնադրամին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, 2011 թվականին «Deep Purple» խմբի ոգալիստ Յան Գիլանի եւ «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին ներկայացրեցին «Who Cares» խմբի ձայնասկավառակն ու տեսահոլովակը, որը ստեղծվել է երաժշտական դպրոցի վերակառուցման համար միջոցներ հանգանակելու նպատակով:  

 

Բրիտանական «EMI» ընկերության բարեգործական հիմնադրամը` «EMI Music Sound Foundation»-ը, 3180 ԱՄՆ դոլար է փոխանցել դպրոցի վերականգնման համար բացված հաշվեհամարին: Այդ հիմնադրամի հոգաբարձուներից են Պոլ Մակկարտնին, Յոկո Օնոն, Թինա Թյորները եւ այլք: Դպրոցի վերականգնումն իրականացվում է «Մեդիամաքս» ընկերության կողմից, «Rock Aid Armenia» ծրագրի շրջանակներում:  

 

-Այս պահին դպրոցում մոտ 230 աշակերտ է սովորում:  Մեզ մոտ կան շատ երաժշտական գործիքներ` կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն եւ կսիլաֆոն, վերջին երկուսը քաղաքի այլ երաժշտական դպրոցներում չկան: Կա նաեւ` սանթուր, դհոլ, դուդուկ, ակորդեոն, լարային գործիքներից` ջութակ, թավջութակ եւ այլն,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրու 6-րդ երաժշտական դպրոցի ուսմասվար Մելիքյան Սիրանույշը:

 

Դպրոցի սաներից Մ.Գալստյանը, Վ.Օթարյանը, Լ.Առաքելյանը մասնակցել են «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» համահայկական միջազգային 1-ին փառատոնին`արժանանալով դրվատանքի: Հայաստանի կամերային  եւ «Գոհար» նվագախմբում են հանդես գալիս Վ.Մկրտչյանը, Ա.Բաղոյանը:

 

Դպրոցի  սաներից շատերը մասնակցել են նաեւ միջազգային մրցույթ-փառատոններին. 2005 թվականին, Կ.Հովհաննիսյանը մասնակցելով Ֆինլանդիայի «Հոգեւոր երաժշտություն» փառատոնին, շարունակել է ուսումը Փարիզի ասպիրանտուրայում եւ այժմ այնտեղ էլ աշխատում է:

 

Կրթօջախը կազմավորվել է 1976 թվականի հոկտեմբերին, որտեղ իրենց երաժշտական գործունեությունն են ծավալել տնօրեն Տ.Ադամյանը, դասավանդողներ` Լ.Բարսեղյանը, Գ.Կոստանյանը, Փ.Խաչատրյանը եւ ուրիշներ: Կազմավորման երկու տարիների ընթացքում կրթօջախը հանգրվանել է  Շերամի անվան դպրոցում: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը 30 տարուց ավելի,  1988 թվականից ղեկավարում է երաժշտական դպրոցը, որը սպասարկում է Նոր-Ավան, Երեւանան խճուղի, Նորվեգական թաղամաս եւ այլ թաղամասերը:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter