Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սեր` թմրանյութերի հանդեպ

09 | 07 | 2011 | 21:00 | Լուր

 

Շիրակի մարզում աճում է թմրանյութերից կախում ունեցողների թիվը: Աճից բացի նկատվում է նաեւ հիվանդության երիտասարդացում. այն սկսել է ընդգրկել սոցիալական տարբեր խմբեր: Պատճառը, ըստ Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն-ի նարկոլոգիական ծառայության պատասխանատու բժիշկ Արտաշես Սահակյանի, զբաղվածության պակասն է ու սոցիալական պայմանները:

 

Այսօր կենտրոնում հաշվառված է 961 հիվանդ. նրանցից 333-ը թմրամոլ է: Եթե տարեսկզբին Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն-ում գրանցված է եղել 89 թմրամոլ, ապա հիմա` 106, նույն ժամանակահատվածում թմրամիջոցների էպիզոտիկ չարաշահողների թիվը եռապատկվել է` 77-ից հասնելով 227-ի:

 

-Էպիզոտիկ չարաշահողներն այն մարդիկ են, ովքեր 1-2 անգամ օգտագործել են թմրադեղեր ու ոստիկանության հետեւողական աշխատանքների արդյունքում հայտնվել են այստեղ ու գտնվում են հսկողության տակ,- բացատրեց բժիշկ Ա.Սահակյանը:

 

Կենտրոն դիմողներն արդեն իսկ ծանր վիճակում հայտնվածներն են, իսկ այստեղ  թմրադեղերի հանդեպ հակում ունեցող սկսնակների բացակայությունը Ա.Սահակյանի բացատրությամբ, պայմանավորված է նրանց հոգեբանությունից ու մտածելակերպից: - Կարծում են, թե մի օր վերջ կդնեն այս ամենին,  այնինչ,  հիվանդությունն ավելի է խորանում:

 

Ի տարբերություն ալկոհոլիզմի, ի դեպ, նման հիվանդ-գրանցվածները կենտրոնում հիմա 628-ն է, վեց ամսում նրանց թիվն ավելացել է 20-ով,  թմրամոլների քիչ տոկոսն է բուժվում ու վերադառնում լիարժեք կյանք:

 

-Շատ բան կախված է հիվանդից, հիվանդանոցում նրանք ձերբազատվում են թմրանյութերի ֆիզիկակական կախվածությունից, իսկ հոգեբանորեն քչերի մոտ է ստացվում հեռու մնալ այդ սեւ գործից,-հայտնեց Ա.Սահակյանը:

 

Երկար ժամանակ թմրադեղերի օգտագործումը բացասաբար է անդրադառնում հիվանդի նյարդային ու այլ օրգան համակարգերի վրա, առաջ բերում օրգանիզմի քայքայում, հետո նաեւ` ոսկրային ու փտախտ հիվանդություն:

 

Իմ այն հարցին, թե արդյո՞ք շատ թմրամոլ հիվանդներ չեն դիմում կենտրոն, հեռու են մնում բժշկական օգնությունից զուտ այն պատճառով, որ վճարներ են մուծելու  եւ  ոստիկանությանն այդ մասին տեղեկացնելու են,  բժիշկ Ա.Սահակյանը պատասխանեց

 

-Գումար չկա, բուժումն անվճար է, հիվանդը  մեզ մոտ հաշվառվում է: Եթե մարդն ինքնակամ է դիմել մեզ, ապա նրան ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասել:

 

Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքի 49 հոդվածի համաձայն, պետությունը թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է կառավարության սահմանված կարգով անվճար բժշկական օգնություն ցուցաբերում, որը ներառում է հետազոտում, խորհրդատվություն, ախտորոշում, բուժում եւ բժշկասոցիալական վերականգնում:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter