Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կրկին չանցան

 

09 | 07 | 2011 | 21:00| Լուր

 

Հուլիսի 6-ին Գյումրու թիվ 9 դպրոցում անցկացվեց ռազմագիտության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ: Մրցույթը, ըստ էության, տեղի ունեցավ երկու փուլով: Առաջինը թեստային կամ գրավոր փուլն էր, ապա հաջորդեց բանավոր փուլը:

 

Այս թափուր տեղի համար մրցույթն անցկացվեց երկրորդ անգամ: Առաջին մրցույթը անցկացվել էր մայիսի 25-ին. հայտագրված 12 մասնակիցներից մրցույթին մասնակցել էին 9 հոգի: Սակայն գրավոր ճիշտ պատասխանների 90 տոկոսի շեմը ոչ ոք չէր հատել, իսկ այդ նվազագույն շեմը սահմանված է օրենքով:

 

Այս անգամ հայտագրվել էին 10 հոգի, սակայն մրցույթին մասնակցեցին կրկին 9-ը: Մասնակիցները, ինչպես նշեց Շիրակի մարզի կրթության վարչության գլխավոր մասնագետ Մակար Մելքոնյան, պետք է ունենան մասնագիտական կրթություն կամ գոնե հինգ տարվա մասնագիտական փորձ: Մրցույթի մասնակիցներից չորսը կանաք էին:

 

-Զարմանալու ի՞նչ կա,-նշում էին նրանք:-Եթե մասնագիտությունդ սիրում ես, անհրաժեշտության դեպքում նաեւ կարող ես ծառայել բանակում, իսկ հիմա այս կերպ են փորձում ծառայել հայրենիքին` կրթելով պատանիներին:

 

Մրցույթի անցկացման հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ մարզպետարանից, հարակից դպրոցներից, իսկ հանձնաժողովի նախագահը դպրոցի տնօրենն Անահիտ Մովսիսյանն է:

 

Հանձնաժողովի կազմած թեստը ընդգրկում էր 50 հարց: 45 ճիշտ պատասխանը անցողիկ շեմն էր: Գրավոր փուլի տեւողությունը 90 րոպե էր: Այն հաղթահարեց երկու մասնակից` Հարությունյան Սիրանուշը եւ Հովհանիսյան Նարինեն: Դիմորդներից մեկը դժգահեց իր գրավոր աշխատանքի: Վերջինս բողոքարկեց, հենց տեղում հանձնաժողովը քննեց բողոքը, եւ չվերանայեց տված գնահատականը: Այնուհետու հանձնաժողովը սկսեց երկու հայտատուների բանավոր քննությունը, ինչ արդյունքում ուսուցիչ չընտրվեց:

 

Շիրակի մարզի կրթության վարչության գլխավոր մասնագետ Մակար Մելքոնյանը հայտնեց, որ կամ կրկին տեղի կունենա մրցույթ կամ այս անգամ ուսուցիչ կնշանակվի տնօրենի կողմից:

                                                              

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter