Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հեծանիվն ինձնից բացատրություն չի ուզում. ասում է ազատամարտիկ լրագրավաճառը

 

11 | 07 | 2011 | 20:00| Դիմանկար

 

Ծանոթ շատ գյումրեցիների շտապ բարեւելով արագընթաց սլանում է մի հեծանվորդ շրջիկ լրագրավաճառ: Նա լինում է քաղաքի տարբեր թաղամասերում, տարբեր մարդկանց մոտ: 10-11 տարի շարունակ առավոտյան ժամը 7:30-ից մինչեւ մութն ընկելը նա զբաղված  է այս գործով: Մատնանշելով հեծանվին կապած արկղը, որտեղ դասավորված էին թերթեր, ամսագրեր, լոտոներ, ասաց.

 

-Վերցնում եմ տպարանից ու սկսում ցրել, վաճառել, արդեն ունեմ իմ հիմնական հաճախորդները,  այսօր ընտանիք պահելու միակ միջոցը սա եմ տեսնում:

 

55-ամյա Արագեղեցիկ Հայրիկյանն է նա` Արցախյան հերոսամարտին կամավոր մասնակցած ու հաղթանակած երբեմնի ազատամարտիկը, այսօր արդեն  Շիրակի մարզի Հայոց ազգային բանակի (ՀԱԲ)  հրամանատարը:

 

Թողնելով ընտանիքին` կնոջն ու 3 անչափահաս երեխաներին, հայրենիքի սիրով տարված նա հերոսաբար կռվել է: Քարոզելով հայրենասիրություն` իր հետ կռվի դաշտ տարել նաեւ կնոջ եղբորը` աներձագին` Թաթուլ Գալոյանին ու մտերիմ շատ ընկերների:

 

-Նրա ընկերներից քանիսին եմ  այս տնից կռիվ ուղարկել,- հիշեց կինը` 51- ամյա Ժանետա Գալոյանը, ով քաղաքի փոստային բաժանմունքներից մեկում աշխատում է որպես նամակատար:

 

Հիացած Արագեղեցիկի պատերազմում ցուցաբերած քաջությամբ ու խիզախությամբ` ՀԱԲ-ի  թանգարանում հավաքված նրա ընկերներն ասացին.

 

-Մտածում էր բոլորիս մասին, յուրաքանչյուր զինվորի ուրախությամբ ու դժբախտությամբ էր ապրում ու շարունակում  է ապրել մինչեւ այսօր:

 

1992-1993 թթ-ին Ղարաբաղում ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով լուրջ վնասվածքներ ստանալն անգամ Արագեղեցիկին չի խանգարել ետ կանգնել պատերազմ վերադառնալու մտքից:

 

-Հաճախ Արան ասում էր, թե մի գնա զինկոմ, եթե վատ լուր լինի, շատ ավելի արագ կիմանաս,- արցունքախառն ձայնով պատմեց կինը:

 

Չնայած քաղաքում տարածված այն լուրերին, թե Արագեղեցիկին մահացած բերել են, նա չկա, ելել է Թալիշի սարը, ուր թշնամին շրջապատել է, կինը երբեք չի հուսալքվել, այլ մեծ հավատով սպասել է ամուսնու երջանիկ վերադարձին.1 օրը 10 տարի էր թվում: Վերադարձը եղել է նույնքան սպասված ու նույնքան անսպասելի:

 

1994 թվի օգոստոսի 6-ին, երբ մարտից  տուն են վերադարձել նրա ընկերները, Արագեղեցիկը, ի զարմանս բոլորի, չի եկել: Հոր ճանապարհին սպասող որդին` 16-ամյա Հովհաննեսը շփոթվել է, իսկ կինը` զարմացել: Միայն երկու օր անց  շենքի մուտքի մոտ ատրճանակից օդում ուրախության կրակոցներ արձակելով` հայտնվել է ընտանիքի գիրկում:

 

Այսօր արդեն թերթավաճառ Արագեղեցիկն ապրում է Գյումրու  խրուշչովյան հին շենքերից մեկի բնակարանում: Ոչնչով աչքի չընկնող բնակարանին առանձնակի տեսք են տալիս խնամքով դասավորված  գրքերն ու սենյակի պատերին կախված  նկարները:

 

Մեր հերոսի մայրը եղել է մշեցի, իսկ հայրր` Հովհաննես Հայրիկի Հայրիկյանը, ծնված օրվանից 17-18 տարի շարունակ ապրել է որբանոցում` բանաստեղծ Հովհաննես Շիրազի հետ: Որբանոցում էլ հենց կնքել  են նրա անունը` Հովհաննես, իսկ հայրանունն ու ազգանունը` Հայրիկ, Հայրիկյան` ցանկանալով հայր` որպես ծնող  բառն ընդգծել: Գրքերով տարված Հայրիկ Հայրիկյանը շատ է սիրել հայ ու արտասահմանյան գրականություն: Ամենեւին  էլ պատահական չէ, որ զավակներին տվել է Համլետ, Անահիտ, Մակբեթ-1, Մակբեթ-2, Արագեղեցիկ անունները: Ավանդապաշտ հոր ուխտին հավատարիմ` Արագեղեցիկը 7 տարի չի կտրել մազերը: Այդ տարներին լուսանկարներում տեսնում ենք  նրան երկարածամ հյուսերով:

 

-Ինձ փրկելով` մեծ քույրս ավտովթարի զոհ դարձավ, այդ օրվանից հայրս ուխտ տվեց` ի հիշատակ քրոջս մահվան:

 

Դպրոցական տարիներին Արագեղեցիկն աչքի է ընկել չարաճճիությամբ ու ընկերասիրությամբ: Իսկ կիթառի հանդեպ սերը ծնվել է 1960-ականներին, երբ Լենինական է եկել այն ժամանակներում հանրահայտ եւ շատ սիրված Մելոմաններ երաժշտական խումբը: Մեծ էներգիա ստանալով նրանցից` որոշում է  ինքնուս կիթառիստ դառնալ:

 

-Ընտրեցի ամենափոքր կիթառը, որովհետեւ փոքր էի, մի լարից սկսեցի, բայց ոչ մի նոտա չգիտեի,- մանկությունը հիշելիս` տխուր ժպտալով ասաց նա:

 

Արդեն 35-ամյա նրանց` Արագեղեցիկի ու Ժանետայի ամուսնական կյանքում իրենց իսկ խոսքերով` 35 վայրկյանով  անգամ սրտերն իրարից չեն բաժանվել, սրտով, հոգով միշտ միասին են եղել:

 

-Ընտանիքում տղամարդու սխալը ճիշտ է, իսկ կնոջ ճիշտը` սխալ,- մեկնաբանեց ամուսինը:

 

Արագեղեցիկը 3 զավակի` 2 դստեր` 27-ամյա Լիդայի, 31-ամյա Հայաստանի, ու մի որդու` 33-ամյա Հովհաննեսի հայր  է,  միաժամանակ` 5 թոռան պապ:

 

Որդին արդեն 15 տարի  ընտանիքով ապրում է Երեւանում` վարձու բնակարանում:

 

-Հայ աշուղներ խմբի գեղարվեստական ղեկավարն է,- հպարտ ավելացրեց քույրը` Լիդան:

 

Տան անկյունում պահած ընտանեկան լուսանկարներում շատ հազվադեպ էի գտնում Արագեղեցիկին: Իսկ պատերազմի դաշտում զինվորի հագուստով լուսանկարներ նա չուներ: Պատճառը մեկն էր.-Չէի սիրում նկարվել, դրանո՞վ պիտի ապացուցեի շատ բան, գործով է պետք ապացուցել ... բայց հիմա սկսել եմ նկարվել, չգիտեմ ինչո՞ւ,- տխուր խոստովանեց նա:

 

Երեկոյան իրենց շենքին կից փոքրիկ տնակում իրար վրա դարսած անիվների ու արկղերի  կողքին տեղ գտավ նաեւ հնամաշ հեծանիվը:

 

-Հեծանիվը սիրելի է,  որովհետեւ մաքուր է, այն չի պահանջում ինձնից հարցեր` ինչո՞ւ ուշացար, ո՞ւր էիր, ի՞նչ արեցիր գումարի մի մասը,- փակելով տնակի դուռը` ասաց մեր հերոսը:


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 20:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter