Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վերադարձրեք որմնանկարները, հետո սկսեք հարցեր գրել

 

11 | 07 | 2011 | 11:00| Հաղորդագրոթյուն

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2011 թվի հունիսի 17-ին տեղեկության հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարին, կամենալով իմանալ Գյումրիում պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների մասին տեղեկություններ.

http://asparez.am/news/news2011june/17.06.2011-info-request.htm

 

Հարցումը մուտքագրվել էր նախարարություն հունիսի 22-ին: Հուլիսի 6-ին Լ.Բարսեղյանը ստացել է հուլիսի 1-ով թվագրված պաշտոնական պատասխան, որը ստորագրել է նախարարը: Նախարարը հարցմանը պատասխանել է ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքում սահմանված ժամանակային պահանջի խախտմամբ: Պատասխաններն առանձին ներկայացված են այս հաղորդագրությանը կից:

 

Հարցերի պատասխաններից զատ Լ.Բարսեղյանին նախարարը հղել այն նույն հարցերը, որոնք առանց հարցական նշանների նախարարությունը տեղադրել էի իր կայքում հուլիսի 1-ին եւ, որոնց վերաբերյալ Լ.Բարսեղյանը հուլիսի 4-ին հանդես էր եկել ընդարձակ հրապարակախոսությամբ.

http://asparez.am/news/news2011july/04.07.2011-lb-reply-mincult.htm

 

Չնայած այդ հանգամանքին, հաշվի առնելով, որ ՀՀ մշակույթի նախարարը դիմել է իրեն պաշտոնապես, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հուլիսի 11-ին նախարարին պատասխան է հղել, որում մասնավորաբար ասվում է.

 

, Ինձնից ինչ-ինչ փաստաթղթերի պատճենների խնդրանքի կապակցությամբ, Ձեր նշած սեղմ ժամկետներում բառակապակցությունը տարակուսանք է հարուցում առնվազն. բարի եղեք նախ մեկնաբանել, թե ինչ է նշանակում սեղմ ժամկետներ հասկացությունը այսօրինակ պաշտոնական նամակագրության մեջ, որովհետեւ ես, օրինակ, սեղմ եմ համարում այն ժամանակահատվածը, որը կբավարարի Ձեզ եւ ՀՀ կառավարությանը Մինասի Գյումրուց տարված վերջին չորս որմնանկարները վերադարձնելու համար:

 

Իմացեք նաեւ, որ, եթե կամենում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի www.asparez.am կայքում հրապարակել որեւէ հերքում կամ պատասխան որեւէ մեկին, կայքում եղած կամ չեղած, կամ մեկ այլ կայքում եղած նյութի դեմ, անվարան կարող եք Ձեր տեքստերն ուղարկել asparezclub@gmail.com հասցեով, այդ նյութերը կհրապարակվեն ավտոմատ կերպով` 1 ժամվա ընթացքում, եթե կամենում եք, որ ես անպայման կարդամ այդ նյութերը եւ ապա դրանք տեղադրվեն կայքում, առաջարկում եմ այդ նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեով. [email protected]: Իսկ եթե համարում եք, որ ես որեւէ կերպ` իրականությանը չհամապատասխանող տեղեկույթ կամ տեղեկություն եմ տարածել նախարարիդ կամ նախարարության գործողությունների կամ անգործության մասին, առանց ինձ նախնական զգուշացման կարող եք դիմել դատարան` հերքում կամ պատասխան հրապարակելու պարտավորեցման պահանջով, ինչպես խոստանում եք Ձեր նամակում, հասցե. Գյումրի, Անկախության հրապարակ` 7, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:  ,

 

Խորհուրդ եմ տալիս այսուհետ ինձ չդիմել ինչ-ինչ հարցերով եւ դատարանական սպառնալիքներով, ես, վստահեցնում եմ, այնքան պարապ չեմ, որքան կարող է թվալ Ձեզ եւ Ձեր խորհրդատուներին, վերադարձրեք Մինասի որմնանկարները, ապա սկսեք հարցեր ու խնդրանքներ գրել ինձ: Իսկ ավելի լավ է` հրաժարական գրեք, Դուք շատ վատ եք կառավարում պետության մշակութային` անգամ այս անհաջող քաղաքականությունը::

 

Լուսանկարը` www.yerkirmedia.am կայքէջի


ՀՀ մշակույթի նախարարի պատասխանը ԺԱԱ խորհրդի նախագահի 2011 թվի հոնիսի 17-ի տեղեկության հարցմանը

 

Հայտնի վարպետների` Գյումրիում գտնվող եւ պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների ցանկը, ըստ ՀՀ մշակույթի նախարարի տեղեկանքի


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter