Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նոր Սերնդի Կանաչ տնակն արդեն պատրաստ է 

 

13 | 07 | 2011 | 23:30 | լուր

 

Նոր սերունդ մանկապատանեկան եւ երիտասարդական ՀԿ-ի Կանաչ տնակը արդեն պատրաստ է: Տնակը պատրաստվել է պլաստմասսե 2781 շշերից, Գյումրու բնապահպանական ճամբար, սովորենք մեր մասին ծրագրի շրջանակում: Հիմնական նպատակը բնակչությանը թափոնների վերամշակման մշակույթին ծանոթացնելն ու այս գաղափարի քարոզումն է:

 

Ըստ վիճակագրական տվյալների  տարեկան  շուրջ 6.300.000 տոննա թափոն է արտանետվում համաշխարհային օվկիանոս: Այդ թափոնների մեծ մասը պլասստմասե իրեր են: Թվում է` ինչ կապ ունի համաշխարհային օվկիանոսը մեզ հետ, կապն ուղղակի է` այդ թափոնները ոչ միայն օվկիանոսում են, այլ ամենուր` փողոցներում, բակերում, խաղահրապարակներում:

 

-Մեր մոլորակը հրաշք է, մենք պետք է հոգ տանենք դրա մասին: Պաշտպանենք այն, որ փոխադարձ պաշտպանության ակնկալիք ունենանք,-նշում են երիտասարդ բնապահպաներն ու ավելացնում,-մենք դա փորձել ենք անել շշերից պատրաստված տնակի ու մեր նկարների միջոցով:

 

Նոր սերունդ ՀԿ հունիսի 14-ից հուլիսի մեկը նաեւ կազմակերպել էր նկարների մրցույթ`  բնապահպանական թեմայով: Տնակի բացմանը զուգընթաց` դպրոցում տեղի ունեցավ  այդ նկարների ու լուսանկարների ցուցահանդես: Նախատեսված էին մրցանակային երեք տեղեր:   

 

-Իմ նկարների միջոցով ցանկացել եմ ցույց տալ մոլորակի անմխիթար վիճակը,-ասում է  նկարների մրցույթում առաջին տեղը զբաղեցրած երիտասարդ նկարիչ Գեւորգ Համբարձումյանը,-մարդիկ ոչ միայն աղտոտում են բնությունը, այլեւ իրականացնում են անօրինական ծառահատումներ, կենդանիների որս, ինչն անհանդուրժելի է:

 

Եվ տնակը, եւ նկարները առաջացրել էին մեծ ոգեւորություն: Ներկաները դիտում էին նկարները, հարցեր էին տալիս նկարիչներին ու մեծ ոգեւորությամբ լուսանկարվում էին տնակի շուրջ:

 

Ծրագրի մասնակիցները պարգեւատրվեցին վկայականներով:

 

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Գյումրու 10-րդ դպրոցի բակում: Այն սկսվեց Անի փողային նվագախմբի կողմից հայկական օրհներգի կատարմամբ, ապա ազգային պարով հանդես եկավ 4-ամյա Լիանան: Հետո ներկաներին ողջունեց Նոր սերունդ ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, այնուհետեւ խոսքը տրամադրեց Խաղաղության կորպուսի կամավոր Մարիաս Վալդեզին, ով ծրագրի ղեկավարն է: Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին ու ծրագրի կամավորներին: Պարային կատարումներով ու հումորային համարներով հանդես ծրագրի մասնակիցները:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 13-ին, ժամը 23:30:00-ին (GMT = 19:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter