Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Չգիտեմ, չեմ պարզել, չգիտեմ, եւ այսպես երկու ժամ շարունակ

13 | 07 | 2011 | 21:00 | Ռեպորտաժ

 

Հուլիսի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լ.Բարսեղյանի  բողոքի քննումն ընդդեմ քննիչ Քաղցրիկյանի որոշման` քրեական գործ չհարուցելու եւ գործը նախաքննություն ուղարկելու մասին պահանջով:

 

Նախորդ նիստում Բարսեղյանի ներկայացրած միջնորդությունը դատախազությանը տրված հաղորդումներին վերաբերող քննիչի պատրաստած նյութերի պատճեններն իրեն տրամադրելու մասին բավարարվել էր եւ դրանք տրամադրվել էին նրան:

 

Նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո Լ.Բարսեղյանը նիստի ժամանակ քննիչ Քաղցրիկյանից փորձեց ստանալ գործին վերաբերող, իրեն հուզող հարցերի պատասխանները: Նա քննիչից խնդրեց նախ ներկայացնել նախորդ նիստում քննիչի կողմից նշված այն ենթաօրենսդրական ակտը կամ ոստիկանության պետի այն որոշումը, որի համաձայն, ըստ քննիչի, հաղորդումների հիման վրա նյութեր նախապատրաստելու համար ինքը օրենքով սահմանված 10-ի փոխարեն ծախսել էր 50-օր: Քաղցրիկյանը դատարանին ոչ միայն չներկայացրեց ենթաօրենսդրական որեւէ ակտ, այլեւ նշեց, որ ինքը նախորդ նիստում նշել է, թե գուցե կան ինչ-որ ենթաօրենսդրական ակտեր եւ բացատրեց, որ քանի որ ինքն ունեցել է 4 հաղորդում, յուրաքանչյուրի ուսումնասիրմանը հատկացրել է   10-ական օր, այդ պատճառով է որոշման ձգձգումը երկարել: Իսկ 4 հաղորդումների մասին մեկ որոշում կայացնելը բացատրեց մեկ վարույթում քննվելու հանգամանքով, չընդունեց, որ ինքը ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով պարտավոր էր յուրաքանչյուր հաղորդման վերաբերյալ կայացնել առանձին որոշում:

 

Բարսեղյանը թվով 37 լուսանկարներ ներկայացրեց քննիչին, հիշեցնելով, որ դրանք ինքը վերջինիս տրամադրել էր DVD սկավառակի վրա ի թիվս այլոց` դեռ նախաքննության ընթացքում, ապա դրանք տրամադրեց դատարանին` միջնորդելով կցել գործին: Այդ լուսանկարներում պատկերված էին փետրվարի 8-ին, 10-ին Գյումրու Պուշկինի եւ Ղուկասյան ու Գորկու փողոցների խաչմերուկները, որոնք փակել էին ոստիկանները, ապա` Ջաջուռ գյուղի մոտ մեքենաներն ու դրանց ճանապարհը դեպի Գյումրի փակած ոստիկանները, ինչպես նաեւ փետրվարի 17-ին Գյումրիի Սայաթ-Նովա փողոցի ոստիկանական պաշարումը, որոնցում հստակ երեւում է Սայաթ Նովա փողոցը ծայրեծայր` դատարկ եւ ոստիկանական մեքենաներով պաշարված: Քաղցրիկյանը լուսանկարների մեծ մասի վերաբերյալ ասաց, թե չի ճանաչում այդ տարածքները եւ տեղանքը:

 

Բարսեղյանը Քաղցրիկյանին ասաց, որ նյութերում նշված է, որ ըստ Ոստիկանոթյան Գյումրու բաժնի հերթապահ Բաբաջանյանի բացատրության, ինքն իբր փետրվարի 10-ի գնացել է հերթապահ մաս եւ սկսել բողոքել սոցիալական վիճակից ու հանցագործության մասին հաղորդում չի տվել, իսկ Լ.Բարսեղյանի բացատրություններում նշված է, որ ինքը գնացել է հաղորդում տալու այն մասին, որ այդ պահին հանցագործություն է տեղի ունենում` ոստիկանները ապօրինաբար սահմանափակում են մի շարք քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, իսկ հերթապահը իր հայտարարությունը չի գրանցել: Բարսեղյանի այն հարցին, թե ինչի՞ հիման վրա է Քաղցրիկյանը հավատ ընծայել մայոր Բաբաջանյանի բացատրությանը եւ ոչ` իր բացատրությանը, քննիչ Քաղցրիկյանը չկարողացավ ոչ մի պարզաբանում տալ:

 

Բողոքաբեր Բարսեղյանը մեջբերելով բացատրություն տված ավելի քան 10 ոստիկանների խոսքերն ասաց, որ նրանք նշել են, թե Պուշկինի փողոցի երթեւեկությունը ոստիկանությունը կարգավորել են որպեսզի մեքենաները սառույցի վրա չվթարվեն եւ նրանց գազի բալոնները չպայթեն, ապա հարցրեց Քաղցրիկյանին, պարզե՞լ է արդյոք, թե որտեղից է հայտնի եղել ոստիկաններին, թե այդ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները գազի բալոններով են, ինչպե՞ս են նրանք առանց բեռնախցերը բացելու հեռվից իմացել, որ բեռնախցերում հաստատ գազի բալոններ են, կամ` փորձե՞լ է  վիճակագրություն ճշտել, թե քանի՞ նման դեպք է արձանագրվել Հայաստանի պատմության մեջ ու որքանով էր ոստիկանության այդ մտահոգությունը հիմնավորված, ինչո՞ւ այդ խաչմերուկներում ճանապարհային երթեւեկության կարգավորմամբ զբաղվել են ոչ թե ՃՈ աշխատակիցները, այլ ոստիկանության վարչության պետի տեղակալը, քաղաքային բաժնի պետը, քրեական հետախուզության աշխատակիցներն ու անչափահասների գծով գործերի բաժնի պետը: Քննիչը բոլոր այս հարցերին պատասխանում էր, թե չի պարզել, կարիք չի ունեցել պարզելու եւ այլն:  

 

Լ.Բարսեղյանի այն հարցերին, թե Սայաթ-Նովա փողոցում Ոստիկանության Շիրակի վարչության պետի տեղակալ Գ.Թադեւոսյանը ի՞նչ իրավունքով մտել քաղաքացու ավտոմեքենան, ի՞նչ իրավունքով է քաղաքացու մեքենայի վրայից հանել բանալիներն ու առանց բան ասելու հեռացել, արդյո՞ք հանցակազմ չի տեսել քննիչը այդ գործողություններում, քննիչը պատասխանեց, որ չի տեսել, չվկայակոչելով այդ գործողությունների օրինական հիմքերը:   

 

Փետրվարի 15-ին Ջաջուռի լեռնանցքը ոստիկանների կողմից փակելուն վերաբերվող հարցերին Քաղցրիկյանը հրաժարվեց պատասխանել, ասելով, թե այս դրվագի մասով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահն ընդդեմ նույն քննիչ Քաղցրիկյանի բողոքի քննության վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդեն որոշում է կայացրել եւ մերժել բողոքը: Իսկ փետրվարի 16-ին Ջաջուռի մոտ մեքենաների ճանապարհը փակելու մասին դրվագին վերաբերվող հարցերին քննիչը համաձայնեց պատասխանել միայն այն բանից հետո, երբ բացեց, վերընթերցեց որոշումն ու տեսավ, որ դատավոր Մ.Սարոյանի որոշումը վերաբերվում է միայն փետրվարի 15-ի դրվագին: Քաղցրիկյանը դիտելով Ջաջուռ գյուղի մոտ ոստիկանների փակած ճանապարհի լուսանկարները ասաց, թե տարածքն իրեն անծանոթ է, եւ պատասխանելու բան չունի, այս լուսանկարները, որոնցում երեւում էին ոչ միայն տեղանքը, լեռներն, այլեւ գյուղի ցուցանակը, եւս կցվեցին գործին:

 

Ընդհանուր առմամբ բողոքաբեր Բարսեղյանի հարցերին քննիչը տալիս էր վերացական, ինքնապաշտպանական, ոչ ստույգ պատասխաններ` չեմ պարզել, պարզ չէ, չեմ ստուգել, դա քննիչի իրավասությունների մեջ չի մտնում, այդ հարցին չեմ պատասխանի եւ նմանատիպ այլ ձեւակերպումներով:

 

Նիստը, որ ամբողջությամբ բաղկացած էր հարցերի շարանից եւ քննիչի խուսափողական պատասխաննաերից, տեւեց երկու ժամ եւ ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

 

Դատական հաջորդ լսումը, որտեղ բողոքաբեր Լ.Բարսեղյանը կներկայացնի իր եզրափակիչ խոսքն ու հնարավոր է, որ քննիչը հարցեր ունենա վերջինիս, տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 16.00-ին:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 13-ին, ժամը 21:00:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter