Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խտրականության եւ բնակարանային ապահովման մասին նամակ ՌԴ նախագահին

 

13 | 07 | 2011 | 21:20 | ասուլիս

 

Այսօր` հուլիսի 13-ին Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը հրավիրել էին ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի նախկին 151 պայմանագրային զինծառայողների ներկայացուցիչները:

 

Վերջիններս 102-րդ ռազմական բազայում զինծառայության են անցել 1993 թվից եւ դուրս են եկել զինծառայությունից 2008-ին: Բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ են, հետեւաբար 10 եւ ավելի տարի ծառայելու դեպքում նրանց տրամադրվելու է ԲՊՍ (բնակարանային պետական սերտիֆիկատ): Սերտիֆիկատներ տրամադրվում է զինծառայությունից դուրս գալուց հետո` 1 տարվա ընթացքում: Արդեն անցել է երկու տարի, սակայն այս զինծառայողները բնակարաններ չեն ստացել:

 

- Դիմել ենք 102 ռազմաբազայի հրամանատարությանը, ՌԴ հյուպատոսությանը, ՌԴ տարածքային զարգացման նախարարին, նամակներ ենք ուղարկել ՌԴ ԶՈՒ-ի նախարարին, փոխնախարարին, 4 անգամ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւին ենք նամակ հղել: Նրանք էլ պատասխանել են մեր նամակներին, որոնցում նշվում է. ՀՀ-ն ՌԴ-ի հետ պայմանագիր չունի: Պայմանագիր կա միայն Ադրբեջանի հետ:-Պատմում  նախկին զինծառայողներից մեկը:-2008 թվին միջազգային պայմանագրի ժամկետն անցել է: Բայց, եթե պայմանագրի վերանալուց հետո վեց ամսվա ընթացքում երկրներց ոչ մեկը պայմանագիր չկնքելու մասին հայտ չի ներկայացնում` ավտոմատ կերպով կնքվում է նոր պայմանագիր 10-ամյա ժամկետով: Բացի դրանից մինչեւ 2010 թվականի դեկտեմբեր ամիսը մոտ 4000 զինծառայողներ ստացել են իրենց սերտիֆիկատները: 2005-2010 թթ-ին մենք եւ մեր ընտանիքի անդամները հերթագրվել ենք ԲՊՍ-ի համար ՌԴ-ում: Իսկ հիմա նրանք մեր սերտիֆիկատները չեն տալիս, պատճառաբանելով, որ մեր ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ չեն: 2010 թվի դեկտեմբերին բնակարաններ ստացած մեր ընկերների ընտանիքի անդամները նույնպես ՌԴ քաղաքացիներ չէին: Ուրեմն ինչպե՞ս եղավ, որ նրանք ստանում են սերտիֆիկատներ, իսկ մենք` ոչ: Մեզ անգամ առաջարկել են մեր ընտանիքի անդամների համար նույնպես ռուսական քաղաքացիություն ձեռք բերել, ինչը անիրագործելի է: Ինչեւէ, գտնվելով հուսահատության մեջ` դիմում ենք ԶԼՄ-ներին` այս հարցին ինչ-որ լուծում ակնկալելով: Այնուհետեւ ավելացրեց,-ցավալին այն է, որ եթե 3 տարին լրանա, մենք այլեւս չենք կարողանա ոչինչ անել եւ հարցը փակված կհամարվի: Մեր կարծիքով բնակարանների տրամադրման պրոցեսը արհեստականորեն են դանդաղեցնում, որպեսզի լրանա 3 տարին եւ բնակարաններ չտրամադրվեն: Նրանք անընդհատ նույն պատասխանն են տալիս. Ձեր ընտանիքի անդամները օտարերկրյա քաղաքացիներ են, մինչդեռ օրենքը սահմանում է, որ բնակարաններ տրամադրվում են ՌԴ քաղաքացիություն ունեցող զինծառայողին, անկախ ընտանիքի անդամների ազգությունից: Բնակարան կամ սերտիֆիկատ տրամադրելու դեպքում հաշվի է առնվում նաեւ ընտանիքի անդամների թիվը:

 

Դ.Մեդվեդեւին ուղարկած բոլոր չորս նամակները աշխատակազմի ուղղորդմամբ հասցեագրվում են ՊՆ,-ասաց նախկին զինծառայողներից մեկը, -եւ ոչ մի արդյունք:


Ռուսական 102-րդ ռազմաբազայի թվով 151 նախկին զինծառայողների 2011 թվի հունիսի 24-ի դիմումը ՌԴ նախագահին, ռուսերեն

 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի թվով 151 նախկին զինծառայողների 2011 թվի ապրիլի դիմումը ՌԴ նախագահին, ռուսերեն

 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի թվով 151 նախկին զինծառայողների 2011 թվի մայիսի 20-ի դիմումը ՌԴ նախագահին, հայերեն,  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 13-ին, ժամը 21:00:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter