Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մ՞ի թե սկսնակ ուսուցիչներն իրավունք չունեն աշխատելու հանրակրթական դպրոցներում

 

13 | 07 | 2011 | 22:00 | Ակնարկ

 

ՀՀ ԿԳ նախարարի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նոր` 2010 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ մտած կարգով, նախատեսում է մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգում երկու փուլերով` գրավոր եւ հարցազրույցի միջոցով: Կարեւորվում է մրցույթի անցկացման հրապարակայնությունը: Մրցույթի նպատակն է մասնակիցների մանկավարժական, հանրակրթական ուսումնական առարկաներից գիտելիքների ստուգումը: Նոր օրենքի համաձայն, մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է հաստատության տնօրենի կողմից ԶԼՄ-ներով` հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ այլ միջոցներով, եւ տեղակայվում է հաստատության պաշտոնական կայքէջում:

 

Կարգը նաեւ սահմանում է մրցութային հանձնաժողովի կազմը` կազմված 7 անդամներից` տնօրենի գլխավորությամբ, որում կարող են լինել տնօրենի պաշտոնակատարը կամ տնօրենը, նրա տեղակալները, մասնագետ ուսուցիչը, 1 մանկավարժ այլ հաստատությունից, տվյալ հաստատության արհմիության ներկայացուցիչը, 1 ներկայացուցիչ պետական մարմնի լիազորությամբ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների դիմումների քանակի` թափուր աշխատատեղերից ավելին լինելու դեպքում, տնօրենն ինքն է վերջնական որոշումը կայացնում: Մրցույթի չկայանալու կամ դիմումներ չներկայացնելու դեպքում 10-օրյա ժամկետում նոր մրցույթ է հայտարարվում:

 

Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, ավագ դպրոցներում ուսուցիչների ընտրությունը մրցույթով խիստ պարտադիր է, սակայն սկսնակ ուսուցիչներին աշխատանքի տեղավորելու հարցում նոր օրենքը որոշակի բարդություններ է ստեղծում, քանի որ, մրցույթի մասնակիցներից պահանջվում է վերջին 10 տարվա ընթացքում 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցալ.-Դա ճիշտ չէ: Այդ դեպքում մանկավարժական բուհը նոր ավարտած ուսանողը մեծ դժվարությամբ կկարողանա մասնակցել մրցույթին եւ դառնալ ուսուցիչ: Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի ընդհանուր հարցաշարի 60 տոկոսը վերաբերում է  մասնագիտական ոլորտին առնչվող հարցերին, մնացած 10 տոկոսը`  հանրակրթության օրենսդրությանը, 15 տոկոսը` մանկավարժություն եւ հոգեբանություն առարկաներին: Կան հարցեր, որոնք համակարգչային գիտելիքների ստուգմանն են վերաբերում:

 

Մանվել Մովսիսյանն անդրադարձավ նաեւ Գյումրիում գործող ավագ դպրոցներին`ավելացնելով, որ, մեր քաղաքի համար 10 ավագ դպրոց ունենալը շատ է, քանի որ, որակյալ մասնագետներ քիչ կան ավագ դպրոցներում դասավանդելու համար: Բացի այդ սխալ է նաեւ դրանց ձեւավորման մեխանիզմը, քանի որ ավագ դպրոցների կազմավորման համար հիմք պետք է հանդիսանային ուսումնական գործընթացը կազմակերպելու ավելի մեծ փորձ ունեցող վարժարանները: Մինչեւ հիմա հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նոր կարգի համաձայն, ոչ մի ավագ դպրոցում ոչ մի առարկայից  մրցույթ  չի անցկացվել:

 

Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի տնօրեն Արամ Մինասյանի խոսքերով, ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նոր  կարգն առավել արդյունավետ է մասնակիցների առարկայական, մեթոդամանկավարժական գիտելիքների ստուգման տեսանկյունից: Տնօրենն այլեւս չի կարող իր ուզած թեկնածուին ընտրել միանգամից, քանի որ հիմնական ընտրությունը հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա է իրականացվում:

 

Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի կարծիքով, ուսուցչի թափուր տեղի մրցույթի համար նոր կարգով միանգամից ի հայտ են գալիս գիտակն ու ոչ գիտակը: Լավ ուսուցիչ դառնալու համար միայն գիտելիքները բավարար չեն: Դրանք պետք է կիրառել գործնականում:

 

Գյումրու Բալատոն ավագ դպրոցի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նոր կարգով տնօրենի դերը իր ուզած թեկնածուի ընտրության հարցում նվազագույնի է հասցվում: Մրցույթի հաղթողի հետ կապված, հանձնաժողովը երբեմն կարող է  որոշում կայացնել տնօրենի ցանկության հակառակ եւ հաղթող չճանաչել այն թեքնածուին, որին հավանության է արժանացրել դպրոցի տնօրենը:

 

Կգա ժամանակ, երբ առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները միայն կարող են մասնակցել մրցույթին: Բայց ի՞նչ պետք է անեն այդ դեպքում նորավարտ մանկավարժական կրթություն ստացած ուսանողները: Նրանք պետք է աշխատեն աշխատանքային փորձ ունեցող մանկավարժների հետ` որպես ուսուցչի օգնական 3 տարի ժամկետով, որպեսզի յուրացնեն մանկավարժական աշխատանքի հետ կապված բոլոր նրբությունները: Այս դեպքում էլ դպրոցը ուսուցչի օգնականին նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ պետք է վճարի` 32000 դրամ, ինչն էլ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն կառաջացնի դպրոցների համար:

 

Անդրադառնալով ավագ դպրոցների կայացմանը, Արուսյակ Հովհաննիսյանն ասաց, որ, նոր նախագծով, որն օրենքի ուժ է ստանալու 2014 թվականից հետո, ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու բուհերի 2-րդ կուրսերում, համապատասխան մասնագիտությամբ, առանց ընդունելության քննությունների:

 

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ ուսուցչի թափուր տեղի  մրցույթի  համար ընդհանուր հարցաշարում պարունակվող հարցերը նախապես չեն տրվում մրցույթի մասնակիցներին նախապատրաստվելու համար: Մրցույթի մասնակիցները պարտավոր են իրենց մասնագիտությանն առնչվող հարցերին տեղյակ  լինելու: Էլ ի՞նչ մրցույթ, եթե հարցերին պատրաստվեն ու նոր ներկայանան: Չէ՞ որ նպատակը լավագույնին ընտրելն է: Այլ հարց է, եթե մասնակիցներին իրազեկվի, թե որ ոլորտներից են լինելու կազմվող հարցերը:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 13-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter