Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղբահանություն եվրոպական չափանիշներով

 

14 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Գյումրու Աբովյան փողոցի առաջին նրբանցքի, ավելի կոնկրետ` Գյումրի գետակի տարածքում ապրող բնակչությանը երկրաշարժից հետո մինչ այժմ երբեւէ փողոցային աղբարկղ չի տրամադրվել: Մարդիկ էլ ողջ աղբը նետել են գետակի մեջ, որովհետեւ մոտակա աղբամանին հասնելու համար հարկավոր է մի քանի հարյուր մետր քայլել եւ ձորակից ելնել փողոց: Իսկ գետակի վարարումների ժամանակ սեփական ջանքերով մաքրել են այն: Աղբավճարների գանձումներն էլ լինում են միայն ԲՇՏ-ից տեղեկանք ստանալու ժամանակ, այն էլ հարկադրված:

 

Վերջերս քաղաքապետարանի աշխատակիցը թաղի բնակչությանը տեղեկացրել էր աղբավճարի ահռելի պարտքերի մասին: Բնակիչներին էլ հրաժարվում են վճարել` պատճառաբանելով, որ նրանք երբեւէ աղբարկղ չեն տեսել, ավելին` աղբահանությամբ զբաղվող կառույցի փոխարեն իրենք են ստիպված եղել գետակի աղբը մաքրել, մի բան էլ շնչել աղտոտված օդը:

 

-62 տարի ես ապրում եմ էստեղ եւ աղբի աման դեռ չեմ տեսել: Տունս գտնվում է ջրից 10 մետր հեռավորության վրա: Ամբողջ հոտն ու աղբը մենք ենք քաշողը: Բոլոր կողմերից էլ աղբը բերում, թափում են ստեղ, ու՞մ ինչ ասես. աղբաման չկա: Ստիպված ծառերն ենք շատ տնկել, որ մի քիչ թթվածին լինի, երեխեքը մեղք են: Ու էս ամենից հետո աղբի վարձ են ուզում` 66.000 դրամ: Ինչի՞ համար,- իր զայրույթ արտահայտեց թաղի բնակչուհին:

 

-Սաղ չափանիշներով Եվրոպային կմոտենան, եվրոպացոնց հետ կչափվին, զիբիլի փողն էլ եվրոպական չափանիշներով կհավաքեն, բայց, թե ով բդի եվրոպական ձեւով զիբիլը հավաքե, չիդենք,-ավելացրեց թաղի բնակիչներից մեկը:

 

Քաղաքապետարանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանը հարցի առնչությամբ հետեւյալն ասաց. -Աղբարկղերը տեղադրվում են բնակչության խտությունից ելնելով, այնպես չէ, որ ամեն տան դիմաց կամ ամեն 50 կմ-ի վրա աղբամաններ պիտի տեղադրվեն: Եթե աղբարկղեր կան ու ինչ-որ չափով հեռու են, աղբը թող այնտեղ թափեն, ոչ թե ջրի մեջ, ու հետո էլ չշնչեն աղտոտված օդը:

 

Քաղաքապետարանի աշխատակիցը հորդորեց աղբը թափել բնակավայրին մոտ գտնվող աղբամաններում: Բայց ըստ բնակիչների, թաղից 3-4 հարյուր մետր հեռավորության վրա գտնվող մոտակա աղբամանը մաքրման հաջորդ օրն արդեն այս տեսքն ունի:

 

Լ.Աղեկյանը նշվեց նաեւ, որ որոշ վայրերում աղբամանների բացակայությունը պայմանավորված է փողոցների նեղ լինելու հանգամանքով, ինչի հետեւանքով բեռնատար մեքենաները չեն կարող մուտք գործել թաղամաս:

 

Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարի Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը ներկայացվող հիգենիկ պահանջներ հրամանի համաձայն, փոքր փողոցներոււմ, որտեղ անհնար է աղբատար մեքենաների մուտքը, պիտի հատկացվեն տարածքներ կոնտեյներային հարթակների կառուցման եւ կոնտեյներների տեղադրման համար:

 

Բնակիչները նշեցին, որ երկրաշարժից հետո գետակի ջուրը մաքրվել է միայն մեկ անգամ, իսկ Լ.Աղեկյանը ասաց, թե գետակի բազմաթիվ անգամներ են մաքրվել:

 

Տարածքի բնակիչներն ասացին, թե պատրաստակամ են միայն աղբարկղեր տեղադրելու դեպքում են պատրաստ սահմանված կարգով վճարումներ կատարել: Այդ խնդրով, ասացին` դիմելու են քաղաքապետ Վ.Ղուկասյանին:

 

Բնակիչներից մեկն էլ վերջում ավելացրեց. Խորհուրդ եմ տալիս ամուսնանալ ցանկացող բոլոր երիտասարդներին. քաղաքացիական ամուսնությունից առաջ վճարել աղբի վարձը, այլապես խնդիրներ կունենաք քաղաքացիական կացության ատկերի գրանցման բաժնի` զագսի հետ:

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 14-ին, ժամը 21:00:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter