Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ղանդիլյան փողոցի երկրորդ կեսի հիմնանորոգումը կավարտվի հուլիսի վերջին

 

14 | 07 | 2011 | 20:00 | լուր 

 

Թեեւ Գյումրու Ղանդիլյան փողոցի մի հատվածն արդեն ասֆալտապատվել է, կատարվել են որոշ չափով փոսային նորոգումներ, խճապատվել, այնուամենայնիվ, աշխատանքներն ավարտված չեն, իսկ մայթերն էլ մնացել են անբարեկարգ:

 

Քաղաքապետարանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանի տեղեկացմամբ` այդ աշխատանքները չեն դադարեցվել, դրանք շարունակվում են: Երկու կապալառու կազմակերպություններ  իրականացնելու են Ղանդիլյան փողոցի մոտ մեկ կիլոմետր երկարություն ունեցող հատվածի հիմնանորոգումը: Նրանցից մեկն արդեն կատարել է աշխատանքը, իսկ երկրորդը դեռ շարունակում է:

 

Ի՞նչու է Ղանդիլյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները կիսատ թողնվել, ե՞րբ են շարունակվելու հարցին` մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ալբերտ Մարգարյանը պատասխանեց.

 

- Աշխատանքները կիսատ չեն, դրանք շարունակվում են: Փողոցի ընդհանուր երկարությունը 960 մետր է, գլխավոր կապալառու կազմակերպությունը, որ այդ փողոցի աշխատանքների կատարման համար պատասխանատվություն է կրում, Ախուրյանշին ՍՊԸ-ն է, որի տնօրենն է Սամվել Տոնոյանը եւ հենց ինքն էլ որոշում է, թե որ հատվածը որ կազմակերպությունն է հիմնանորոգելու: Այդ կազմակերպությունն արդեն իրականացրել է փողոցի ասֆալտապատման մի հատվածի աշխատանքները, կա նաեւ ենթակապալառու կազմակերպություն Էլիտ Արմանշին-ը, որը փողոցի մյուս հատվածի աշխատանքներ է իրականացնելու: Դրանք կսկսվեն հուլիսի 10-ից ու կավարտվեն մինչեւ հուլիսի վերջ: Ինչպես նշեց Ալբերտ Մարգարյանը, փողոցի հիմնանորոգման համար տրամադրվել է 160 միլիոն դրամ, հետո էլ մի քիչ հստակեցրեց` 155-156 միլիոն դրամ:

 

Էլիտ Արմանշին կազմակերպության տնօրեն Չուբար Զարգարյանն էլ այն հարցին, թե ի՞նչու են ձգձգվում աշխատանքները, ո՞րն է պատճառը, պատասխանեց.

 

-Աշխատանքները չեն ձգձգվում, դրանք ընթանում են նորմալ հունով, ըստ ժամանակացույցի: Մեզ հետաքրքրում է աշխատանքների որակը, հիմնանորոգումը կատարվում է բարձր մակարդակով եւ որակով: Ներկայումս արդեն կատարվել են բետոնից մայթեզրերի, խճապատման եւ փոսային նորոգումների աշխատանքները: Փողոցը ներկայումս անցանելի է եւ երթեւեկությունը չի դադարեցվել: Ունեցել ենք ֆինանսական պրոբլեմ բիտումի հետ կապված` շուրջ 20 միլիոն դրամ, բայց այդ գումարային հարցն արդեն լուծվել է: Հուլիսի 15-ից կսկսվի ասֆալտապատումը, հիմա իրականացվում է մայթերի հարթեցում եւ խճապատում, չնայած որ մայթերը ծրագրում ընդգրված չեն: Մայթերը չեն ասֆալտապատվելու:

 

-Փողոցի որքա՞ն հատվածն է Ձեր կազմակերպությունը հիմնանորոգելու եւ որքա՞ն գումար է տրամադրվել այդ աշխատանքների համար:

 

-Փողոցի ընդհանուր երկարությունը 960 մետր է: Մեր կազմակերպությունը հիմնանորոգելու է  Թբիլիսյան խճուղու խաչմերուկից սկսվող հատվածից` ընդհանուրը 440 մետր: Դրա համար տրամադրվել է 59 միլիոն դրամ:

 

-Ե՞րբ է նախատեսված ավարտել աշխատանքները:

 

-Պայմանագրի համաձայն` աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը, բայց մենք մինչեւ հուլիսի վերջ կավարտենք:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 14-ին, ժամը 20:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter