Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բրեյդեն Քինգ.Ես ֆիլմը տուն եմ վերադարձրել

 

14 | 07 | 2011 | 19:00 | լուր

 

-Արդեն 5-րդ տարին է, ինչ ԱՄՆ երեւանյան դեսպանատունը ֆինանսապես աջակցում է Հայաստանում Ոսկե ծիրան միջազգային փառատոնի անցկացմանը,-ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության հարցերով պաշտոնյա Ջեյ Թրելորը հուլիսի 14-ին  Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Այս տարի  Ոսկե ծիրան  Երեւանի միջազգային 8-րդ կինոփառատոնի օրերը Գյումրիում հուլիսի 12-14 էին: Առաջին օրը մոտ երկու տասնյակ ֆիլմերի ռեժիսոր, ռուսախոս Ռ.Բալայանը, ով  խոստովանեց, որ գիտե հայերեն խոսել, բայց ոչ նման լսարանի առջեւ, փորձեց որոշ ընդհանրություններ տեսնել իր ֆիլմի հերոսների ու երկրաշարժից տուժած լենինականցիների մոտ:

 

-Ես կուզեյի, որ դուք դիտեիք նաեւ Արթուր Փալայանի, Կարեն Գեւորգյանի ֆիլմերը եւս: Կարենն հիմա աշխատում է Սանկտ Պետերբուրգում, ուսանողներ ունի, նրան այստեղ չթողեցին աշխատել,- հայտնեց կիեւաբնակ ռեժիսորը:

 

Դահլիճի բոլոր նստատեղերը զբաղեցրած գյումրեցի հանդիսատեսն անաղմուկ դիտեց  Գիշերը լուսավոր է  ֆիլմը:

 

Հաջորդ օրը Բրեստի ամրոցը բելոռուսական ֆիլմի (կինոռեժիսոր Ալեքսանդր Կոտ) ցուցադրությանը ներկա էր այլ հանդիսատես: Առաջին օրվա դահլիճի առաջին շարքերը զբաղեցնող քաղաքապետարանի, մարզպետարանի աշխատակիցների եւ հյուրերի փոխարեն արդեն ուսանողներ ու դպրոցականներ էին: Մեծ Հայրենական պատերազմի (1941թ. հունիս, երբ ֆաշիստական Գերմանիայի զորքերը մտան Ռուսաստան) սարսափելի, արյունոտ, կիսամեռ դիակների դրվագները լարված պահեցին կիսադատարկ դահլիճը, իսկ ֆիլմում հանկարծակի հայտնված հայ զինվորականի խաղը զարմացրեց բոլորին: Չնայած նախատեսված ծրագրին, ֆիլմի ստեղծողների հետ հանդիպում չունեցավ հանդիսատեսը:

 

Կինոփառատոնի վերջին օրը Երեւանի Մոսկվա, Նաիրի կինոփառատոնների հանդիսատեսից հետո Այստեղ ֆիլմը դիտեց նաեւ գյումրեցին: Այդ օրը ֆիլմի կինոռեժիսոր նյույորքաբնակ  Բրեյդեն Քինգը Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում, Ամերիկյան անկյունում եւ Հոկտեմբեր կինոթատրոնում հանդիպեց գյումրեցի հանդիսատեսի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրա աշխատանքները ցուցադրվել են նաեւ Սանդանսի, Բեռլինի, Լոնդոնի, Սինգապուրի կինոփառատոններում:

 

Անդրադառնալով Հայաստանի մշակույթին ու բնաշխարհին` նա ասաց.-Ես ֆիլմը տուն եմ վերադարձրել:

 

Այստեղը Հայաստանում նկարահանված առաջին ամերիկյան ֆիլմն է: Գլխավոր դերերում են ամերիկացի արբանյակային քարտեզագրող ինժեներ Բեն Ֆոսթերն ու սփյուռքահայ լուսանկարչուհի Լուբնա Ազաբալը: Ֆիլմի առանցքը նրանց սիրո պատմությունն է, իսկ դեպքերի թատերաբեմը Մեղրի քաղաքն է: Հերոսներն  իրենց ուղեւորությունը սկսում են Երեւանից դեպի հարավ` Ջերմուկ, (ֆիլմում կա նաեւ փոքրիկ դրվագ Տաթեւի վանքից) այնուհետեւ  շարժվում են դեպի Ղարաբաղ: Հայաստանի հարավային քաղաքների ու գյուղերի ընտրությունն ու նկարահանումը ֆիլմի ռեժիսորն այսպես բացատրեց.-Հայաստանի հյուսիսը նման է եվրոպականին, իսկ հարավում ես տեսնում եմ զուտ հայկականը:

 

Ֆիլմում հերոսների անձնական հարաբերությունների հնարավոր փուլ գալը ներկայացնելով` կինոռեժիսորը, ով որոշ չափով զբաղվել է նաեւ սցենարով, փորձել է ներկայացնել Ղարաբաղի անորոշ, միջազգայնորեն չճանաչված լինելը:

 

-Ես չեմ ցանկացել սրանով մեկնաբանել որեւէ հանգամանք,- խոստովանեց  նա:

 

Բ.Քինգն ասուլիսի ընթացքում խոստացավ հետեւել լրագրողներից մեկի խորհրդին ու ռեժիսորի աչքերով նայել նաեւ Գյումրու հինավուրց շինություններին ու կառույցներին: Իսկ կինոթատրոնում, նախ հիացմունք հայտնեց  նման դահլիճում իրեն դիմավորելու համար (թեպետ առաջին շարքերը կրկին դատարկ էին) ու, հանդիսատեսի ոգեւորությամբ տարված, պատասխանեց նրանց հարցերին: -Թեւ 2009 թվին ֆիլմի առաջին պրեմիերաններից մեկը եղել է Սանդասի կինոփառատոնում, այնուամենայնիվ մեծ պատասխանատվություն է այն ներկայացնել հայ հանդիսատեսի դատին,-  վերջում ասաց ռեժիսորը:

 

Կինոփառատոնի օրերը Գյումրիում անցան հանդիսատեսի մեծ գոհունակությամբ ու հետաքրքիր պատմություններով,  իսկ մայրաքաղաքում Ոսկե ծիրանը կշարունակվի մինչեւ հուլիսի 17-ը:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 14-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter