Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կլոնավորված  Դոլի անունով ոչխարը սատկեց դաբաղից

 

15 | 07 | 2011 | 20:00 | վերլուծություն

 

Ի՞նչ ենք ուտում մենք այսօր...

 

Ամռան շոգին շուկան լեփ-լեցուն է մրգերով ու բանջարեղենով` պոմիդոր, վարունգ, խնձոր, բադրիջան, կարտոֆիլ եւ այլն: Մարդիկ այսօր ուտում են ամեն ինչ` չմտածելով կամ տեղյակ չլինելով, թե ինչ են ուտում առհասարակ: Արդյո՞ք այն ինչ ուտում ենք, վնաս չի հասցնում մեր առողջությանը:

 

Բնապահպանության նախարարության մշակած օրենքի նախագծով սահմանվում է` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ է հանդիսանում ցանկացած կենդանի օրգանիզմ, որի գենետիկ նյութը փոխվել է զուգավորման կամ նուկլեինաթթվի, բջիջների կամ օրգանելայի մեջ նուկլեինաթթվի ուղղակի ներարկման, բջիջների միացման մեթոդներով: Նախագծում նշվում է, որ, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների անբարենպաստ ազդեցությունը մարդկանց վրա, դրանց նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն սահմանել: Համապատասխան մակնշում պետք է լինի այն ապրանքատեսակների վրա, որոնք պարունակում են գենետիկորեն ձեւափոխված տարրեր:

 

Նախագծով նախատեսվում է նաեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի ձեւավորում, որը զբաղվելու է կազմակերպություններին դրանց գործածություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու կամ մերժելու հարցերով: Բացի այդ, նախատեսվում է տեղեկատվություն տրամադրել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին: Կանոնակարգել ԳՄՕ-ների կամ դրանցից ստացված արտադրանքի շուկայահանումը, արտահանումն ու ներմուծումը:

Այս օրենքի նախագիծը մինչ օրս  դեռ չի ստացել օրենքի ուժ:

 

Ըստ Բիոսոֆիա բնապահպանական ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանի, մարդը կենդանիների ու բույսերի գեների ձեւափոխում սկսել է իրականացնել 1970-ական թվականների վերջերից: Աշխարհում առաջին կլոնավորված կենդանին անգլիական Դոլի անունով ոչխարն է, որը սատկեց դաբաղից: Ըստ  http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=164 կայքի տվյալների, Դորսեթյան ցեղի ոչխարի բջիջները ներմուծվել են այլ կենդանու չբեղնավորված ձվաբջջի մեջ: Էլեկտրական լիցքի ազդեցությամբ 2 բջիջները միավորվել են: Ստացված բջջային հիբրիդը պատվաստել են 3-րդ ոչխարի արգանդում: Այնտեղ զարգացել է Դոլի անունով ոչխարը:

 

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, այսօր ԱՄՆ-ում, Կանադայում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները (ԳՄՕ) մեծ կիրառություն ունեն: ԱՄՆ-ում այն համարվում է էժան սնունդ աղքատների համար, բայց ապրանքատեսակների վրա նշված է, որ պարունակում է գենամոդիֆիկացված տարրեր:  Հոլանդիայում եւ Ֆրանսիայում ընդհանրապես արգելված է դրանց գործածությունը: Եթե մենք օգտագործում ենք հոլանդական պոմիդորի սերմը, որն ավելի դիմացկուն է եւ երկար է պահպանվում, դա դեռ չի նշանակում, որ, այն գենոմոդիֆիկացված է: Այժմ գոյություն ունեն ապրանքատեսակներ, որոնք պարունակում են ԳՄՕ-ներ: Ստույգ հայտնի չէ, թե Հայաստանում կա՞ն ապրանքատեսակներ, որոնք պարունակում են գենետիկորեն ձեւափոխված տարրեր: Սխալ կլիներ պնդել, որ, մեր երկիր ներկրվում են այդպիսի տարրեր պարունակող ապրանքատեսակներ: Իրավիճակը բարդանում է նրանով, որ, Հայաստանում չկա օրենք գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին, որով հնարավոր կլիներ կանոնակարգել դրանց  ներմուծումն ու արտահանումը: Կա միայն օրենքի նախագիծ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին մշակված բնապահպանության նախարարության կողմից: Արտասահմանից ներկրված ապրանքատեսակների վրա եւս չկան մակնիշումներ այն մասին, թե արդյոք դրանք  պարունակու՞մ են ԳՄՕ-ներ, թե՞ ոչ:

 

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, մի անգամ վաճառքի կետերից մեկում իրեն հանդիպել է ուկրաինական մանկական կեր, որի վրա նշված էր` չի պարունակում գենետիկորեն ձեւափոխված տարրեր: -Մեր տեղական արտադրողներն իրենց ապրանքատեսակների վրա չեն նշում, թե դրանցում պարունակվու՞մ են գենամոդիֆիկացված տարրեր, թե՞ ոչ: Բոլորին հայտնի է, որ, աշխարհում երշիկի պատրաստման համար օգտագործվում է գենետիկորեն ձեւափոխված սոյա: Աշխարհում գիտնականների մի մասը գտնում է, որ գենամոդիֆիկացված օրգանիզմներ օգտագործելը խիստ վնասակար է առողջության համար` առաջացնելով քաղցկեղ, ալերգիաներ, սիրտ-անոթային հիվանդություններ: Մյուս մասը կողմ է դրանց օգտագործմանը` պնդելով, որ, աշխարհում բնակչության թվի շարունակական աճի պայմաններում անհրաժեշտ է շատ բերք ապահովել սովահարությունը կանխելու համար, քանի որ, ԳՄՕ-ների միջոցով հնարավոր է բարձր բերքատվություն ապահովել:-Ասում է Գ.Պետրոսյանը:-Նման բույսերի աճեցումից հետո այլեւս հնարավոր չի լինի դրանց տարածումը կանխել, քանզի մեղուների միջոցով  ծաղիկների փոշոտման դեպքում տարածումն անկասելի կլինի: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո արտասահմանից մեծ քանակությամբ օգնություն ստացանք: Դրանց մեջ շատ էին անհայտ ծագման ապրանքատեսակները: Հիմա Եվրոպան եւ ԱՄՆ-ը Աֆրիկայի սովյալներին օգնում են սննդամթերքով, դեղորայքով: Ի՞նչ գիտենք, ԳՄՕ-ներ չե՞ն պարունակվում դրանցում: Ամենաճիշտը կլիներ ընդհանրապես թույլ չտալ դրանց ներկրումը Հայաստան: Առանց այլ էլ մի բուռ ժողովուրդ ենք: Ի՞նչ գիտենք, Ինչի՞ կհանգեցնի դրանց օգտագործումը: Տասնամյակներ են պետք հասկանալու համար:

 

Ըստ http://www.tert.am/am/news/2011/06/03/food/ կայքի տվյալների, Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը հայտարարել է, որ եթե մոդիֆիկացված սնունդը վնասակար լինի առողջության համար, ապա օրենսդրական դաշտի միջոցով վերահսկողություն կսահմանվի:

 

http://www.emergency.am/am/Health_safety?id=1948 կայքում էլ նշվում է, որ 50 տարի անց նոր ի հայտ կգան ԳՄՕ-ների օգտագործման հետեւանքները: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով սննդի գենի փոփոխությունը հետագայում կհանգեցնի մարդու գենի փոփոխության: Ըստ Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ արդեն հանգուցյալ նախագահ Աբգար Եղոյանն ասում էր, որ Կալիֆոռնիայում աճող եգիպտացորենի գենը գտել են Մեքսիկայում աճող եգիպտացորենի մեջ. փաստորեն կլինեն ժամանակներ, երբ սովորական եւ բնական տեսակներ այլեւս չեն լինի: Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի արտադրանքի եւ ծառայությունների որակի վերլուծության բաժնի ղեկավար Միլետա Արիստակեսյանի խոսքերով. մեր մայրերը, եթե ուզում են առողջ երեխաներ մեծացնել, պետք է նրանց տան այն, ինչ ավանդաբար կերել են մեր մեծերը: -Ելակներ կան` փոքր ու համեղ, եւ կան մեծ` 50-100 գրամանոց։ Պարզ չէ՞, որ դա ելակ չէ։ Ուղղակի սպառողը պիտի չգնի նմանատիպ սննդամթերք, պիտի չասի` ինչքան մեծ, այնքան լավ,- ասում է Մ.Հակոբյանը:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 9-ին, ժամը 18:20:00-ին (GMT = 19:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter