Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նրանք մեր ապագա առողջ մայրերն են

 

15 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Գյումրիի Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները այս տարի մասնակցել եւ լուրջ հաջողություններ են գրանցել նախ մայիսին Երեւանում անցկացված մարմնամարզության բաց առաջնությունում, ապա տպավորիչ ելույթեր են ունեցել հունիսին Թբիլիսիում կայացած ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նելլի Սալաձեի գավաթ անվանակարգը կրող մրցույթին: Այստեղ սպորտի վարպետի ծրագրով հաղթող է ճանաչվել գյումրեցի Ինեսա Սիմոնյանը:

 

Հուլիսի 22-24-ը Գյումրիում կկայանա Բարեկամություն խորագիրը կրող միջազգային 4-րդ առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի մարզուհիները եւ 2 թիմ Վրաստանից, կմասնակցեն նաեւ Գյումրու բարձրագույն վարպետության դպրոցի սաները` ի դեմս Ինեսա Սիմոնյանի:

 

Հայաստանի թիմը Վրաստանում կայացած մրցույթին մասնակցել է 5 մարզուհիներով, որոնք բոլորն էլ Հայաստանի Ազգային հավաքականի անդամներ են: Սպորտի վարպետի ծրագրով մասնակցել են Ասյա եւ Ինեսա Սիմոնյանները, իսկ կրտսեր վարպետի ծրագրով` Ազատուհի Կարճիկյանը, Լուիզա եւ Կատրին Մանուկյանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ասյա  Սիմոնյանը, իսկ կրտսեր վարպետի ծրագրով 3-րդ տեղը` Լուիզա Մանուկյանը:

 

Ինեսա եւ Ասյա Սիմոնյանները տարբեր տարիների Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության առաջնության բացարձակ չեմպիոններ են եղել, աշխարհի եւ եվրոպայի գավաթի մասնակիցներ: Ասյա Սիմոնյանը նաեւ մարզիչ է, արդեն նրա սաներն են մասնակցում մրցույթների եւ գրանցում հաջողություններ: Նրանցից մեկը` Ալվարդ Կարախանյանը, Յալթայի Սվետլաննա եւ Երեւանի բաց առաջնությունների կրկնակի չեմպիոն է:

 

-2008-2009-2010 թվականներին մեր  սաներից Նաիրա Մինասյանը, Ասյան եւ Ինեսան եղել են Հայաստանի բացարձակ չեմպիոններ, հետո էլ ներկայացրել են Հայաստանը աշխարհի առաջնություններում, 2009-2010թ. մեր թիմը բացարձակ հաղթող է եղել հանրապետական մրցույթներում, իսկ այս տարի դարձավ բրոնզե մեդալակիր,- նշեց թիմի ավագ մարզիչ Անուշ Սիմոնյանը,-ապա ավելացրեց.

 

-Մենք մարզուհիների թվի պակաս չունենք, պայմաններից չենք դժգոհում, մարզասրահի առաստաղը բարձր է, ունենք լավ գորգ եւ գորգի վրա միայն մենք ենք աշխատում: Միայն թե մեր ֆինանսավորումն է շատ քիչ` տարեկան 6 միլիոն դրամ, աշխատավարձն էլ` ցածր: Մրցումներն մասնակցելու համար չկա առանձին ֆինանսավորում, հովանավորներ էլ չունենք, մրցումների ժամանակ ծնողներն են իրենց երեխաների ծախսերը հոգում եւ դրա պատճառով շատ հաճախ մասնակցում ենք  Վրաստանի նման մեզ շատ մոտ գտնվող երկրներում անցկացվող մրցումներին:

 

Արդեն 12 տարի սիրված սպորտաձեւով զբաղվող մարզուհին` 17-ամյա Ինեսան, գոհ է Վրաստանի առաջնությունում իր մասնակցությունից եւ գրանցած հաջողություններից` չնայած, որ  կարող էր ավելին.

 

-Պատրաստվում եմ առաջիկայում մեզ մոտ անցկացվելիք միջազգային 4-րդ առաջնությանը, ուզում եմ անպայման հաղթել այդ մրցույթում, հատկապես, որ այն մեր քաղաքում է անցկացվելու: Մեծ է ցանկությունս աշխարհի առաջնությանը մասնակցելու, որն այս տարի Ֆրանսիայում է լինելու: Ամեն ինչ անելու եմ դրա համար,- մեծ ոգեւորությամբ ավելացրեց Ինեսան:

 

Ի տարբերություն մյուս մարզաձեւերի, որտեղ չեմպիոններ կարող են պատրաստել 2-3 տարում, այս մարզաձեւում լուրջ հաջողությունների հասնելու համար երկար ժամանակ եւ մեծ գումարներ են անհրաժեշտ: Գեղարվեստական մարմնամարզությունը իր տեսակի մեջ յուրահատուկ մի սպորտաձեւ է, որով զբաղվում են բացարձակապես աղջիկները, ինչն օգնում է նրանց լինել առողջ, ավելի կանացի, ունենալ գեղեցիկ կեցվածք եւ, ի վերջո, այս սպորտաձեւով զբաղվողները մեր ապագա առողջ մայրերն են, եւ նրանց հանդեպ ուշադրությունը ավելի մեծ պետք է լինի:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 15-ին, ժամը 21:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter