Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ես միտքն եմ, իսկ միտքն սպանել չի կարելի

 

15 | 07 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Այսպես պնդեց բանդիտը` հրաժարվելով կանգնել պատի տակ, որ Կամոն իր ձեռքի խաղաթղթին կրակի: (Կամո ֆիլմից)

 

2010 թվականի հոկտեմբերից ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից  հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի նոր կարգով դպրոցի ուսուցիչ դառնալու համար մրցույթի մասնակիցները պարտավորվում են հանձնել գրավոր եւ բանավոր քննություն: Մրցույթի մասնակիցների պատասխաններն ամբողջությամբ ձայնագրվում են: Ընդ որում մրցույթի մասնակիցներին հարցերը նախապես չեն տրվում նախապատրաստվելու համար: Մրցույթի առաջին փուլն անցնելու համար  մասնակիցը պատասխանելու է հարցերի 90 տոկոսին: Ստացվում  է այնպես, որ ուսուցիչների գործը գնալով ավելի է բարդանում: Հետագայում էլ նրանք պետք է անցնեն ատեստացիա, անընդհատ աշխատեն իրենց մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար, մասնակցեն վերապատրաստման դասընթացների: Մի խոսքով այս շղթան անվերջ կարելի է թվարկել: Ժամանակին էլ, երբ շատ մանկավարժների ազատեցին աշխատանքից, պատճառաբանեցին, որ, նրանք չունեն բավարար հմտություններ դպրոցում դասավանդելու համար կամ չեն ավարտել մանկավարժական բուհ, ուստի այսուհետ չեն կարողանա աշխատել դպրոցներում: Սակայն նրանցից շատերը մանկավարժական բուհ ավարտող ուսանողներից շատ բան գիտեին: Արդյունքը եղավ այն, որ այդ ուսուցիչներն իրենց աշխատանքը չկորցնելու համար դարձան մանկավարժական բուհերի ուսանողներ: Նրանց թիվը հատկապես շատացավ բուհերի հեռակա բաժիններում: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում նման շատ ուսուցիչներ կային իմ ուսումնառության տարիներին, որոնք չէին էլ ուզում արդեն սովորել: Մեր ժամանակն անցել է, էլ հավես չկա սովորելու: Առանց այն էլ շատ բան գիտենք: Ստիպված ենք եկել այստեղ, որ աշխատանքից չզրկվենք,-ասում էին նրանք:

 

2010 թվականի մարտի 4-ի Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության նոր որոշման համաձայն ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ hաստատություն) տնօրենի  պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության  նշանակում են  hաստատության տնօրենի պաշտոնակատար: Տնօրենի պաշտոնի հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը: Հարցազրույցի ընթացքում հավակնորդի գործնական հմտությունները ստուգելու նպատակով տրվում է հինգ հարց` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած և հրապարակած հարցաշարից: Հարցերն ընտրում է հավակնորդը` վիճակահանությամբ: Հարցերի պատասխանները նախապատրաստելու համար հավակնորդին տրվում է մինչև տասնհինգ րոպե ժամանակ: Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում  խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը  կարող է ձայնագրվել:  

 

Տնօրեն դառնալու համար երկարատեւ գործընթաց պետք է անցնել: Նախ պետք է հավաստագիր ձեռք բերել`մասնակցելով գրավոր եւ բանավոր քննությունների` մինչ այդ անցնելով վերապատրաստման կուրս, ստանալ հավաստագիր, որից հետո նոր կարելի է մասնակցել տնօրենի ընտրությանը:

 

Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանի խոսքերով, այս մրցույթի շնորհիվ տնօրեններն ավելի գրագետ  դարձան: Հարցերն ամենտարբեր ոլորտներից են, որոնց թիվը հասնում է  800-ի: Լավ է, որ երգից ու պարից հարցեր չկան:

 

Այս ամենը շատ հիանալի է: Սակայն ցանկալի կլիներ, որ, մեր կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ քննություն հանձներ 5 տարին մեկ անգամ: Իսկ այդ ոլորտը կառավարելու համար չպետք է մեր երկրում միանգամից մեխանիկորեն կիրառել այն ինչ առկա է եվրոպական կրթական համակարգում` կրեդիտային համակարգ, բարձրագույն ուսումնական համակարգում ուսուցման եռաստիճան համակարգ եւ այլն:  

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 15-ին, ժամը 20:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter