Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խորագույն ցավակցություններս ...

 

15 | 07 | 2011 | 21:00 | հրապարակախոսություն

 

... Մշակույթի նախարարություն համաստեղությանը, ում ես ստիպված եմ անձնավորել եւ ով միամտությունն ունեցավ 2011-ի հուլիսի 1-ին հայտնվել գյումրեցոնց տեսադաշտում:

 

Լ.Բարսեղյանի Չունենամ քեզ նման մշակույթի նախարարությունը վերտառությամբ պատասխանը վա~յ-երից առաջինն է: Հետո գալու են երկրորդ, երրորդ վա~յ-երը:

 

Վերջին երկու ամիսներին շփվելով մշակույթի նախարարություն զանգվածի հետ (ի մասնավորի ` Արեւհատ Սամուելյան, Սոնա Հարությունյան, Սերժիկ, Սամսոն ) հասկացա, որ նախարարություն ասվածը որկոր է, ով ամեն ինչ ուտում ու մարսում է:

 

Գողանալ եւ վաճառել բառերը օգտագործվելու են այնքան ժամանակ, մինչեւ գողոնը (Մինասի չորս որմնանկարները) վերադարձվի նրա իսկական տերերին` լենինականցիներին. ժողովրդական տրամաբանության մեջ առանց տանտիրոջը հարցնելու նրա տան գույքը տանելը գողություն է:

 

Հայտնի ճշմարտություն է. գողացված ապրանքը արագ վաճառվում է հետքերը կորցնելու նպատակով, դա ամեն մի գրպանահատ գիտի:

 

Ապրանքի իսկական արժեքը ո՛չ գողացողին, ո՛չ առնողին, ո՛չ, մանավանդ, շրջապատին որպես կանոն հայտնի չի լինում, այդ ամենը իմանում է միջնորդը, ով գողացողին տալիս է գողափայ կամ չի տալիս, առնողից որպես նվիրաբերություն վերցնում է կամ քսան մլն ՀՀ դրամ կամ հարյուր հիսուն յոթ հազար ԱՄՆ դոլար, կամ քառասուն մլն ՀՀ դրամ, կամ` ինչքան կպավ: Վերադառնանք վաճառել բառին, որը շա~տ է ցավեցրել:

 

Եթե որմնանկարները չեն վաճառվել (նույնն է` անհատույց, անժամկետ չեն տրամադրել), ինչու նախարարի կողմից հայտարարված Կիլիկիայի Աշոտի եւ ԱԺ փոխնախագահի հայտերը մյուս որմնանկարները փրկելու վերաբերյալ այլեւս չեն շրջանառվում, ինչու գործն առաջ չի գնում: Արդո՞ք ոչ այն պատճառով, որ գործարքի կողմերն այլեւս զգուշացան. դա մեր գյումրեցի պահանջատերերի թերեւս առաջին հաղթանակն է: Կամ գուցե վերոհիշյալ հայտատուները չցանկացան պետական գույքի համար անձնական միջոցներ ներդնել  կամ զգացին վտանգը եւ սպասում են. երեւի

 

Անցնենք միջնորդի գործոնին, ով (ա) ապահովում է անմեղության կանխավարկածը, որովհետեւ նկարչի որդին է, (բ) ապահովում է  փրկելու ալիբին:

 

Մեր մտածողությունը չի կարող ընկալել ժառանգի եւ փողի համի այլասերումը: Հիստերիկներին խորհուրդ եմ տալիս շրջվել, այն, ինչ ասելու եմ, բաց է.

 

-Ի՞նչ արժե իրականում որմնանկարի մեկ քառակուսի մետրի տեղափոխումը եւ վերականգնումը, ինչպես է փոխվում այդ գինը նկարից նկար,

 

-Ի՞նչ տրամաբնությամբ է ՀՀ կառավարությունը միջնորդում մշակութային բարեգործական հիմնադրամին եւ փակ բաժնետիրական ընկերությանը` պետական սեփականություն հանդիսացող արժեքը երկկողմանի հարաբերությունների առարկա դարձնելուն:

 

-Ինչո՞վ ապահովագրում նկարները ՀՀ կառավարությունը` Զվարթնոցին Հիմնադրամ-օդանավակայան երկկողմանի պայմանագրով հանձնելով.-ինչո՞ւ վերջին երկու տարված որմնանկարների վերականգնման եւ ի պահ հանձնման պայմանագիրը եռակողմ չէ:

 

Չհասկացողների համար. Շիրակի մարզում Մինասի որմնանկարներից մնացել են չորսը` Հայաստան-ը Վահրամաբերդում, Լեռներում-ը` Ազատանում, Հայկական հովվերգություն-ը` Ստրոմմաշինա գործարանում եւ Գիշեր եւ ցերեկ-ը` Գալվանոմետրում:

 

Վերջին որմնանկարից Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի թեթեւ ձեռքով մնացել են բեկորներ: Ըստ իր պատմածի` պատից կտոր-կտոր իջեցրել է որմնանկարների հատվածները, շարել հատակին, հետո հասկացել է, որ մասնագետ է հարկավոր, գնացել է Երեւան Երբ վերադարձել է, հայտնի չէ` երբ, գետնին շարված ծեփակտորները քայքայված են եղել Հարց մշակույթի նախարարին. պետական արժեքը ոչնչացվել է եւ ի՞նչ է նախատեսում օրենքը, թե՞ թքած օրենքի վրա: Պետական սեփականություն հանդիսացող արժեքը ոչնչացվել է Արման Ավետիսյանի ձեռքով, դա էլ փրկելու այլ տարբերակ է եւ վերջ:

 

Գյումրեցիները այնքան են մեղավոր Մինասի որմնանկարների համար, ինչքան ղարաբաղցիները Գետաշենի, կամ արեւմտահայերը` Մասիսների:

                                           

Հասմիկ  Մելքոնյան

 

Լուսանկարը` www.armenpress.am


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 15-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter