Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ծովի ներդաշնակություն` ժողովուրդների բարեկամության համար

 

15 | 07 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Ավելի քան 90 պարային համույթ, անհատ կատարողներ ու վրացական երաժշտական խմբեր հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 12-ը համախմբվել էին հանուն ժողովուրդների բարեկամության, որ պիտի հաստատվեր պարի լեզվով:

 

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում արդեն 7-րդ անգամ կայացավ Ծովի ներդաշնակություն միջազգային փառատոնը: Ռուսաստան, Էստոնիա,, Մոլդովա, Բելոռուս, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ խորհրդային միության այլ երկրներ տարբեր տարիներին մասնկացել են  փառատոնին, վերադարձել նաեւ հաջորդ տարիներին, դրանով իսկ հիմք դրել գեղեցիկ ավանդության, որն այսօր ունի համաշխարհային փառատոն դառնալու միտում:

   

Իրինա եւ Բադրի Ցեցխլաձե ամուսինները Մխեդրիուլի (թարգմանաբար` ֆիդայիններ) վրացական ազգային պետական պարային համույթի հիմնադիր ղեկավարներն են: Շուրջ երեսուն տարվա պարային կարիերան, աշխատանքին անմնացորդ նվիրվածությունն ու Սեւ ծովի ափին ազգերի բարեկամության օրեր հայտարարելու ցանկությունն է ստիպել ամուսիններին 7 տարի առաջ Վրաստանի Քոբուլեթի եւ Բաթումի քաղաքներում կազմակերպել Ծովի ներդաշնակություն միջազգային փառատոնը:

 

-Մեզ համար առաջնային նպատակը մանկապատանեկան խմբերի միջեւ բարեկամության հաստատումն էր, ուզում էինք, որ խմբերը կարողնան միմյանց ներկայացնել իրենց ազգային մշակույթը, որ բոլորը կարողանային թեկուզ մի քանի օր համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Ինչու Ծովի ներդաշնակություն, որովհետեւ այստեղ չներդաշնակվել հնարավոր չէ: Փառատոնից առաջ եւ հետո, եթե ուշադիր լինենք, ծովի ափին, այգիներում, փողոցներում, ամենուր պարում են, երգում, երեխաները, երբեմն առանց իրար հասկանալու, բայց խոսում են իրար հետ, ընկերություն անում, զարմանալի բան է, անհասկանալի, բայց` գեղեցիկ,- մեզ հետ զրույցում նշեց փառատոնի հիմանդիր ղեկավար Բադրի Ցեցխլաձեն:

 

Այս տարի փառատոնն անցկացվեց երեք փուլով: Հայաստանը ներկայացնող պարային համույթներն ընդգրված էին երկրորդ եւ երրորդ փուլերում: Երկրորդ` ամենամեծ փուլում 8 տասնյակի հասնող պարային խմբերի մեջ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են վրացական պարային համույթները: Չորրորդ հորիզոնականը լարված պայքարից հետո բաժին է ընկել Գյումրու Հայկական զարդանախշեր պարային համույթին:

 

-Ասել, որ տեղերը անարդարացիորեն են բաշխվել, սխալ կլինի: Վրացական խմբերն իրոք շատ լավ են աշխատում բեմի վրա: Ոգի կա, էներգիա, ինքնամոռաց պարելու հատկություն, մեզ մոտ սրանք մի փոքր պակասում են: Այնպես որ, արդյունքներից գոհ ենք, չորրորդ հորիզոնականը 80-ից մեզ համար, կարելի է ասել, մեծ հաղթանակ է,- նշեց համույթի պարուսույց Բագրատ Հովհաննիսյանը, որի ղեկավարությամբ, փառատոնի երրորդ փուլին մասնակցեց նաեւ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի Ամարաս պարային համույթը: Հայաստանն այս խմբում ներկայացնում էին նաեւ Ախուրյանի Մարանաթա, Գյումրու Կումայրի եւ Լիլիդանս պարային խմբերը: Շուրջ 20 պարային համույթներից Աջարիայից հրավիրված պրոֆեսիոնալ ժյուրին նախապատվությունն այս անգամ եւս տվեց վրացական պարային համույթին: Հնարավոր 30-ից վաստակելով 26 միավոր առաջինը վրացիներից հետո եւ երկրորդ հորիզոնականում Ամարաս պարային համույթն էր, երրորդում` Քոբուլեթիի ազգային պարերի դպրոցը: Նախատեսված երկու հատուկ մրցանակներից մեկը Լավագույն ազգային պար անվանակարգում բաժին ընկավ 16-ամյա վրացուհի Մարիկային` ազգային պարերի դպրոցից, երկրոդը` Լավագույն ժամանակակից պար անվանակարգում շնորհվեց Լիլիթ Խաչատրյանին, որը նաեւ Լիլիդանս նորաբաց ստուդիայի պարուսույցն է:

 

Փառատոնը կազմակերպիչները կայացած են համարում, այն, որ փառատոնն իր շարունակությունն ունենալու է նաեւ հաջորդ տարիներին, նրանք ավելի քան համոզված են: Մենք չլինենք մեր երեխաները կանեն,- վստահեցրեցին Ցեցխլաձե ամուսինները: Իսկ առայժմ ցանկություն ունեն սովորել ու պարել նաեւ հայկական պարեր:

 

-Մխեդրիուլին շատ երկրներում է եղել, մենք 250 պարող ունենք, ես որպես համույթի ղեկավար, միշտ նպատակ եմ  ունեցել պարացանկում ունենալ այն երկրների ազգային պարերը, որտեղ եղել ենք: Մի մասը հաջողվել է: Երեւանում եղել եմ մեկ անգամ, բայց առանց համույթի: Ուզում ենք այս տարի ուղղել սխալը, բայց դուք ստիպված կլինենք մեզ սովորեցնել գոնե ձեր քոչարին, խոստանում ենք ձեր ազգային տարազներն էլ ձեռք բերել, որ ձեր հնամյա մայրաքաղաքում ձեռք-ձեռքի տված նույն պարը պարենք,- հանդիպման ավարտին, դիմելով հայկական պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներին, ասաց պարոն Ցեցխլաձեն:

 

Հաջորդ տարի նույն ժամանակահատվածում նախատեսվում է անցկացնել համանուն, բայց արդեն համաշխարհային փառատոն, որին մասնակցության հրավեր առաջին երեք հորիզոնականներն զբաղեցրած խմբերն ստացան անմիջապես ելույթից հետո:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 15-ին, ժամը 20:00:00-ին (GMT = 16:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter