Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ջուր չօգտագործող լվացքի մեքենան լվանում է  շորերը . . .

18 | 07 | 2011 | 18:45 | լուր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՊՈԱԿ) Գյումրու մասնաճյուղը  հիմնադրվել է  1972 թվականին: Նոր անվանումով գործում է 2009 թ. հուլիսի 1-ից:

Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՊՈԱԿ) Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանի հետ զրույցում վերջինս նշեց, որ, գյուտը գոյություն ունեցող տեխնիկայի կատարելագործումն է, իսկ նորամուծությունը փոքրիկ գյուտ է, որը կիրառվում է տնտեսության եւ արդյունաբերության մեջ: Այն հանդես է գալիս նոր արտադրանքի տեսքով:

 ՀՀ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է իննովացիոն  ռազմավարություն` երկրի  տնտեսական աճի,  արդյունաբերության զարգացման համար: Այն ինչ մեզ շրջապատում է, մարդկանց  մտահղացման արդյունք է: Գյուտերը բարելավում են մեր կյանքի որակը` նպաստելով առօրյա հոգսերի  թեթեւացմանը: Գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ է դառնում: Մասնաճյուղի գործունեության նպատակը նորարարներին եւ գյուտարարներին օգնելն է տեղեկատվական ռեսուրսներով, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով, ինտերնետով, անգլերենի եւ համապատասխան  մասնագետներով: Այդ նպատակով կազմակերպվում են գիտաժողովներ, սեմինարներ, դասընթացներ:

 Այցելուները կարող են օգտվել տեխնիկական գրադարանի եւ մեր կենտրոնում գործող ամերիկյան անկյան ծառայություններից, որտեղ անգլերենի ուսուցման տարբեր խմբակներ են գործում: Այստեղ կազմակերպվում են Ֆինանսների, հաշվապահության, մենեջմենթի, ծրագրավորման դասընթացներ` վճարովի եւ անվճար հիմունքներով:

Ցանկացողները կարող են մեր ծրագրերին ծանոթանալու համար այցելել www.innovcentre.am ինտերնետային կայք: Կազմակերպությունն օգնում է նորարարներին եւ գյուտարարներին գյուտերի իրավաբանական գրանցման հետ կապված խորհրդատվություն տրամադրելու հարցում:

 Մեր երկրում ձեռներեցության զարգացման համար հիմնական նախապայմանը պետության կողմից մատչելի վարկային քաղաքականություն վարելն է` սկսնակ ձեռներեցներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, հարկային դաշտում գործող օրենքների կատարելագործում, որակյալ մասնագետների առկայություն:

 Գոյություն ունի Ավանդադրման գիտական աշխատանքներ եռալեզու ժողովածու, որի հերթական համարը հրատարակվում է այն ժամանակ, երբ բավարար չափով գյուտեր եւ նորամուծություններ կան  ժողովածուի հերթական համարում զետեղելու համար: Այն երիտասարդները, ովքեր շահագրգռված են նորամուծություններով, ցանկանում են զբաղվել գիտությամբ շահագրգռված են ուսումնասիրելու այդ պարբերականը: ՆՁԱԿ-ի երեւանյան մասնաճյուղում կա արխիվ, որտեղ հնարավոր է ծանոթանալ գոյություն ունեցող գյուտերի բովանդակությանը: Մեր կենտրոնն օգնում է նորարարներին իրենց նորամուծական առաջարկը արդյունաբերության մեջ ներդնելու հարցում, որից ստացված ֆինանսական օգուտներն ամբողջությամբ տնօրինվում են նրանց կողմից` եզրափակեց Գ.Հովհաննիսյանը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տվյալների, Անգլիայի Լիդսի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Բերկինշոուի նախագծով ստեղծվել է նոր մեթոդով աշխատող լվացքի մեքենա, որը  միայն մեկ բաժակ ջուր է օգտագործում եւ մանրագույն նեյլոնային պոլիմերներ: Խոնավ  պայմաններում  պոլիմերները կեղտը հանում են հագուստի վրայից: 2010 թվականից այն հայտնվել է վաճառքում: Այն  30% էներգիա եւ 90% ջուր է խնայում: Լվացքի փոշու եւ այլ միջոցների ծախսը եւս քիչ է: Մեքենայով լվալուց հետո հագուստն արդեն չոր է:

Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտի  կենսաբանները մարդու քթի մեջ հայտնաբերել են ցավազրկող նյութ, որը մորֆիից ուժեղ է 3-6 անգամ:

Մազերի համար նախատեսված ներկերը 127 քիմիական միացություններ են պարունակում, որոնցից 22-ը կյանքի համար վտանգավոր ազդեցություն ունեն:

Ինտերնետի  համար ամենաբարձր գինը վճարում են Սաուդյան Արաբիայի բնակիչները, որտեղ վայրկյանում 100 մեգաբիթ արագությամբ ինտերնետ կապն արժե 571 դոլար 82 ցենտ: Այստեղ բնակչության 0,1%-ն է օգտվում ինտերնետից:

Էդվին Ռոբինսոնը  լուրջ ավտովթարի ենթարկվեց`  կորցնելով տեսողությունն ու լսողությունը:   Երբ Ռոբինսոնին խփեց կայծակը նա  նորից սկսեց լսել ու տեսնել:

Իսրայելի Medigus ֆիրման  արտադրել է ներզննման համար նախատեսված աշխարհի ամենափոքր բժշկական տեսախցիկը` 0,99 մմ տրամաչափով:

Riant Weighing Scale կշեռքը  կշռում եւ  բարձրաձայն հայտնում է կշռվողի քաշը: Որքան ծանր է կշռվողը, այնքան ավելի բարձր է կշեռքը բղավում այն աստիճան, որ կարող են այդ մասին լսել շենքի մյուս բնակիչները:

Շոկոլադում պարունակվող թեոբրամին ալկալոիդը շատ կենդանիների համար խիստ թունավոր է:  Այս նյութի հանդեպ զգայուն են ձիերը եւ թութակները: Թեոբրամինով մարդու թունավորումը բացառվում է, քանի որ մարդու օրգանիզմում այն արագ մետաբոլիզի է ենթարկվում:

Նորածնի հպումը մոր մարմնին բարձրացնում է նրա օրգանիզմի դիմադրողականությունը: Անտեսանելի մանրէները մոր օրգանիզմից անցնում են երեխայի մաշկին` ստեղծելով բնական պաշտպանիչ շերտ վարակների դեմ:

Անահիտ Սիմոնյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 9-ին, ժամը 18:20:00-ին (GMT = 19:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter