Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ոչ մի բազմակողմանի ոսումնասիրություն էլ չի կատարվել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների տերերի իրավունքների սահմանափակման գործով

 

19 | 07 | 2011 | 14:10 | լուր

 

Հուլիսի 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լ.Բարսեղյանի բողոքի լսումն ընդդեմ քննիչ Քաղցրիկյանի որոշման` քրեական գործ չհարուցելու եւ գործը նախաքննության ուղղարկելու պահանջով:

 

40 րոպե ուշացումով սկսված նիստի սկզբում Բարսեղյանը նախորդ օրվա իր հարցադրումներն ամբողջացնելով` քննիչին ուղղեց եւս երկու հարց.

 

-Իմ տրամադրած նյութերն ու մասնավորապես DVD սկավառակն  ուսունասիրելիս  լսե՞լ եք այն խոսակցությունը, երբ Ազատություն ռադիոկայանի լրագրող Սաթենիկ Վանցյանի հարցին, թե ինչու՞ եք փողոցը փակել, ոստիկանության Շիրակի մարզի  վարչության պետի տեղակալը պատասխանել է. Որ երթ չանցկացնեն:

 

Եւ մյուս հարցը, թե ինչն է խանգարել քննիչին նյութերի պատրաստման ժամանակ բացատրություններ ստանալ վրացական պետհամարանիշներով մեքենաների մի քանի վարորդներից, որոնց ազատ տեղաշարժման իրավունքն ապօրինաբար խախտվել էր ոստիկանների կողմից, այն դեպքում, երբ լուսանկարներում ու DVD սկավառակում պարզ երեւում են ե´ւ վարորդները, ե´ւ մեքենաները, ե´ւ մեքենաների  պետհամարանիշները:

 

Առաջին դեպքում Քաղցրիկյանը ասաց, թե չի լսել ձայնագրություններում վարչության պետի տեղակալի պատասխանը, իսկ երկրորդ հարցին պատասխանեց, որ նյութերի պատրաստման ժամանակ վարորդներից որեւէ մեկի անձը նշված չի եղել, դրա համար էլ ինքը ոչ մի վարորդից բացատրություն չի վերցրել: Բացի դրանից նյութի պարզաբանման ընթացքում ձեռք է բերել բավարար քանակությամբ նյութեր, եւ վարորդներին հարցաքննելու կարիք չի եղել: Լ.Բարսեղյանը հիշեցրեց, որ բացատրություններում հազիվ հիշատակվել է 4-5 ոստիկանի անուն, բայց քննիչը հատուկ ջանքեր է ներդրել եւ գտել է իրադարձություններում մասնակից եւս 20 ոստիկանի, որոնցից բացատրություններ է ստացել, ինչը չի կամեցել անել վարորդների պարագայում, ինչով չափազանց կողմնակալ ուսումնասիրություն է  իրականացրել:  

 

Այնուհետ Բարսեղյանը ներկայացրեց իր եզրափակիչ խոսքը, որում մասնավորապես նշեց.

 

-Այս վեճում ինձ համար արդարության հասնելը պատվի ու արժանապատվության հարց է: Ոստիկանները խախտել են մարդու սահմանադրական իրավունքները. Մարդիկ կամեցել են օգտվելով իրենց Սահմանադրական իրավունքներից մաքսազերծման փոփոխման օրենսդրության փոփոխության դեմ, բողոքի ակցիաներ են կազմակերպել, վբողոքի երթեր են արել, իսկ դրա դեմ ոստիկանները անօրինական սահմանափակումներ են կիրառել: Ես բազմիցս եմ հաղորդումներ տվել ոստիկանություն` հնցագործությունների մասին, քրեական գորչծեր չեն հարուցվել, բայց հույսս չեմ կորցրել, դրա համար եմ այստեղ. փորձում եմ պաշտպանել այն մարդկանց, ովքեր դիմել են իմ աջակցությանը:

 

Ընդհանրացնելով իր խոսքը` Բարսեղյանը նշեց` որ նյութերի քննության համար քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետը քննիչի կողմից խախտվել է կամայականորեն: Խախտվել է քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածը` 4 հաղորդումների համար 1 որոշում կայացվելով: Չի պարզել, թե երթեւեկության կարգավորման համար  ՃՈ աշխատակիցների փոխարեն, ինչու են խաչմերուկներում եւ Ջաջուռի լեռնանցքում կանգնել ոստիկանության վարչության բաժնի պետի տեղակալը, քրեական հետախուզության աշխատակիցներն ու անչափահասների գծով գործերի բաժնի պետը եւ, ի վերջո, որ նյութերի պատրաստման ժամանակ քննիչ Քաղցրիկյանը բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի կատարել. Բացատրություններ է ստացել թվով 28 ոստիկաններից եւ ոչ մի վարորդից ում իրավունքները ոստիկանները ապօրինաբար սահմանափակել են: Լ.Բարսեղյանը բերեց մի հիպոթեթիկ օրինակ, թե եթե 20 ոստիկանների ճանապարհը փակած լինեին լրագրողներն ու այլ մարդիկ արդյո՞ք քննիչը բացատրություններ էր ստանալու միայն լրագրողներից եւ մյուս ճանապարհ փակողներից ու ոչ մի ոստիկանից բացատրություններ չէր ստանալու, իհարկե ոչ ոք նման բան չի կարող պատկերացնել: Բացի այդ Լ.Բարսեղյանը նշեց, որ հարցուպատասխաններից պարզվեց, որ DVD սկավառակի նյութերը պատշաճ չի ուսումնասիրել:

 

Բարսեղյանը խնդրեց դատարանից վերը բերվածը նկատի ունենալով` վերացնել քննիչի որոշումը եւ գործն ուղարկել նախաքննություն: Հակառակ դեպքում կամայականություններն ու ամենաթողությունը պաշտոնյաների կողմից մասայական բնույթ կկրեն, միմյանց վիրավորելն ու ուրիշի մեքենայի բանալիները հափշտակելը կդառանա սովորական երեւույթ եւ նմանատիպ անօրինականություններ իրականացնող մարդիկ չեն պատժվի:

 

Քննիչ Քաղցրիկյանը, որ այս անգամ եւս հարցեր չուներ բողոքաբերին, միայն առարկեց, չհամաձայնելով Բարսեղյանի վերջնական խոսքում իրեն հասցեագրված մեղադրանքներին եւ նշեց, որ իր կողմից կատարվել է նյութերի բազմակողմանի, լրիվ  քննություն օրենքի սահմաններում:

 

Նիստի վերջում դատավոր Հ.Մովսիսյանը ներկայացրեց գործում էական նշանակություն ունեցող փաստաթղթերի ցանկն ու 36 լուսանկարների պատճեները եւ կցեց գործին:

 

Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 18-ին, ժամը 11.00-ին:

                                           

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 19-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter