Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընտանեկան բռնություն. խոսե՞լ, թե՞ լռել

 

19 | 07 | 2011 | 13:30 | ակնարկ

 

Ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է: Հաճախ այդ կենսարար բջիջը բախվում է դժվարություների` բռնությունների տեսքով, եւ հայտնվում է շրջադարձային իրավիճակում: Այստեղ է, որ անհրաժեշտ է բանիմաց ինչ-որ մեկի օգնությունն ու աջակցությունը: Այդպիսին փորձում են լինել ՀԿ-ները: Սակայն, վերջիններս հաճախ  հանդիպում են դիմադրության:

 

-ՀԿ-ները ո՞վ են, որ հայտնվում են մատ ու եղունգի արանքում, դրա համար էլ ամուսանալուծություններն այդքան շատացել են,- նշեց մի տղամարդ, ապա հավելեց,- գիտեն, թե լավ բան են անում:

 

-Այո, կա այն կարծիքը, որ ՀԿ-ները խառնվում են ընտանեկան հարաբերություններին, ըմբոստացնում են կանանց, քանդում են ընտանիքներ,-ասում է Աջակից բարեգործական ՀԿ-ի նախագահ Հեղինե Մկրտչյանը,-իսկ իրականում մենք փորձում ենք ներդաշնակություն հաստատել, խաղաղ երկխոսության պրակտիկա մտցնել ընտանիքներում: Բռնության ենթարկված անձանց չենք առաջարկում դիմել ոստիկանություն կամ դատարան, տրամադրում ենք խորհրդատվություն, զրուցում ենք, որ իրենք հասկանան` ինչ են ուզում, կատարեն եզրակացություն եւ դուրս գան փակուղուց:

 

Ներկայումս Գյումրու Աջակից ՀԿ-ի հեռախոսային թեժ գծին օրական միջինը 10 զանգ է կատարվում: Զանգերի 70 տոկոսը վերաբերում է ընտանեկան բռնություններին: Նախկինի համեմատ այս թիվը աճել է: Սակայն, ինչպես նշում է Հ.Մկրտչյանը, ոչ թե բռնությունների թիվն է աճել, այլ բնակչությունն է դարձել ավելի իրազեկված: Հստակ պատկերացնում են` ուր են դիմել եւ ինչի համար: Գիտակցում են, որ կա բռնություն եւ դրանից ինչ-որ կերպ պետք է ազատվել: Այսինքն` լռությունը կոտրվել է:

 

Բռնության բոլոր տեսակներն էլ` ե´ւ ֆիզիկական, ե´ւ սեռական, ե´ւ նյութական, ե´ւ հոգեբանական, միշտ էլ եղել են: Դրանց գոյությունը պայմանավորված չէ սոցիալական ծանր պայմաններով, ուղղակի այդպիսի իրավիճակի առկայությունը նպաստում է բռնարարքների ավելացմանն ու սրմանը:

  

Զարմանալի կարող է թվալ, սակայն ոչ միայն կինն ու զավակներն են ամուսնու եւ հոր կողմից բռնության ենթարկվում, այլ նաեւ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ինչն էլ, մեծամասամբ, դրսեւորվում է նյութական եւ հոգեբանական բռնության տեսքով:

 

Ըստ վիճակագրության` բռնության դեպքերը դրսեւորվում են երիտասարդ զույգերի մոտ, ամուսնությունից 1-ից 5 տարվա ընթացքում, երբ դեռ երիտասարդները իրար լավ չեն հասկանում, երեխաները փոքր են: Ճգնաժամային են նաեւ ամուսնության 12-ից 15-րդ տարիները:

 

Ըստ էության, ամենաշատ հանդիպում ենք հոգեբանական բռնությանը: Վերջինս հանդես գալով առանձին` դրսեւորվում է մյուս տեսակների հետ ածանցյալ: Բնականաբար բռնության մթնոլորտը մեծապես ազդում է երեխաների հոգեբանության վրա:

 

-Մի ընտանիքում, որտեղ օրը բղավոցով է սկսվում, զարմանալի չի լինի, եթե երեխաները խաղալիքի համար էլ վիճեն, ուտելիքի համար էլ: Իհարկե այդ ամենը ազդում է նրանց հոգեկանի վրա,- ասում է Հ.Մկրտչյանը,- բռնություն գործադրում են մանկապարտեզներում, դպրոցներում, քանոնով թաթիկին հարվածելը եւս բռնություն է: Ինչը հաճախ չեն գիտակցում:

 

ՀԿ-ներն իրենց տեղն ունեն, բայց այս խնդրում  զգալի է օրենքի բացը: Անհրաժեշտ է պետական մակարդակով անդրադառնալ  այս հարցին:

 

Ընտանեկան բռնության հստակ վիճակագրություն հնարավոր չէ ներկայացնել: Շատերը ոչ ոքի չեն դիմում ու չեն բողոքում: Սա ունի պարզ բացատրություն, դրան բոլորս ենք ծանոթ. ամուսինս մեր ընտանիքի պահողը, կերակրողն է եւ ամենակարեւորը` երեխաներիս հայրը:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 19-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter