Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լարված քննաշրջանից հետո անհամբեր սպասում

 

19 | 07 | 2011 | 11:15| ակնարկ

 

Ով կպատկերացներ, որ մի օր խստապահանջ ու բարկացկոտ տնօրենը կհայտնվի քննասենյակում` աշակերտի դերում:

 

Հանրարթության մասին նոր օրենքի համաձայն` դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է նախապես ձեռք բերել հանրակրթության ուսումնական հասատության ղեկավարման իրավունք` հավաստագիր, որից հետո միայն մասնակցել դպրոցում կայանալիք մրցույթին: Հավաստագիր ստանալու հայտեր են ներկայացրել այն տնօրենները, որոնց պաշտոնավարման ժամկետը  լրացել է, սակայն նպատակ ունեն ղեկավարել որեւէ հանրակրթական հաստատություն:

 

-Հավաստագիր ձեռք բերելու իրավունք ունեն նաեւ այն անձինք, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում ունեն առնվազն 7 տարվա մանկավարժական փորձ,-հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի  Շիրակի մարզային տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը:

 

Իսկ այն տնօրենները, որոնց պաշտոնավարումը պայմանագրով սահմանված 5 տարին դեռ չի լրացել, ապա կշարունակեն ղեկավարել հանրակրթական հաստատությունը մինչ պայմանագրի ավարտը: Գյումրու թիվ 37 դպրոցի` Սայաթ Մինասյանի տնօրենի ղեկավարման պայմանագիրն ավարտվում է 2012 թվի դեկտեմբերի վերջ: Նա վերապատրաստման դասընթացին ու հայտարարված քննությանը կմասնակցի 2012 թ-ի գարնանը կամ աշնանը:

 

Անկախ տնօրենների թեկնածուների ընդունակություններից ու դպրոց ղեկավարելու փորձից` ղեկավարման իրավունք ստանալու համար նրանք նախ անցել են  90-ժամյա վերապատրաստման դասընթացներ, որոնք իրականացրել են նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունները:

 

Շիրակի մարզում այսպիսի կազմակերպություններ են եղել Կրթության ազգային ինստիտուտն ու  Կրթություն  առանց սահմանների կազմակերպությունից որպես դպրոց-կենտրոն ընտրված  Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը: Առաջինում վերապատրաստման դասընթացների մասնակիցներից 64-ից  8-ն է կտրվել քննություններից (հիմանականում բանավոր հարցազրույցից, պատճառաբանում էին,  թե  հոգեպես պատրաստ չեն եղել քննվողի դերում լինել),  իսկ երկրորդում` 59-ից  7-ը: Սրանք  միայն 2011 թվի գարնանը դասընթացների մասնակիցների տվյալներն են:

 

Վերապատրաստումից հետո տնօրենների թեկնածուները Երեւանում հանձնել են գրավոր ու բանավոր քննություններ: Գրավոր հարցաշարն ընդգրկել է Սահմանադրության, աշխատանքային օրենսդրության, Կրթության մասին եւ այլ օրենքներին վերաբերող 800 հարց: Գրավոր քննությունը 90 տոկոս եւ ավել ճիշտ պատասխաններ ապահովվելուց հետո միայն թեկնածուններին հնարավորություն է տրվել մասնակցել  բանավոր քննության:

 

Համաձայն Հանրակրթության մասին օրենքի  նոր լրացումների` բանավոր քննություններին չեն մասնակցել նրանք, ովքեր ունեցել են վաստակավոր մանկավարժ կոչումը: Գյումրիում նրանցից է պատմության մասնագետ Ռուզաննա Կիրակոսյանը, ով գրավոր քննությունը հաջողությամբ հանձելուց հետո ստացել է հանրակրթական հաստատությունը ղեկավարելու իրավունք` հավաստագիր:

 

Գյումրու թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը, ով տնօրենի ղեկավարման 11 տարվա փորձ ունի, գրավոր քննությանը 60 հարցից պատասխանել է 60-ին էլ:- Իսկ բանավոր քննությունը բաղկացած էր 5 իրավիճակային, ընթացիկ հարցերից: Կոնկրետ իրավիճակը ներկայացվում էր ու պահանջվում հնարավոր տարբերակը: Կախված քննության հանձնաժողովի թվաքանակից` կատարվել է գնահատում: Իմ բանավորի պատասխանը  գնահատեցին 5-2 հարաբերությամբ: 5- հոգին կողմ է եղել իմ պատասխանին, իսկ 2-ը` դեմ,- բացատրեց նա:

 

Կազմակերպված քնությունները բացարձակ անաչառ ու խիստ վերահսկված գնահատեց քաղաքի թիվ 18 դպրոցի 60-ամյա տնօրեն Լարիսա Հակոբյանը, ով գրավոր 60 հարցից պատասխանել է 59-ին, իսկ բանավորն հաղթահարել է 7-7 հարաբերությամբ:

 

-Զարմանալի է, որ մաքուր կարող էր լինել,- գոհ պատասխանեց 55-ամյա լեզվի մասնագետՊեմզաշեն համայնքի միջն. դպրոցի նախկին տնօրեն Ժորա Նազարեթյանը: Նա եւս ստացել է հավաստագիր:

 

Քննությունները պարտադիր էին,- հայտնեց Գյումրու թիվ 8 դպրոցի տնօրեն Արարատ Սահակյանը,- որ ամեն պատահական մեկը չներխուժի դպրոց ու զբաղեցնի տնօրենի պաշտոն:

 

Լարված քննաշրջանը նորմալ գնահատեցին անգամ քննություններն անհաջող հանձնած տնօրենները: Վատառողջ լինելը  պատճառաբանելով` Լանջիկ համայնքի  միջնակարգ դպրոցի 60-ամյա տնօրենն ասաց, որ սպասում է հաջորդ կազմակերպվելիք քննություններին: Ի դեպ, ձեռք բերած վերապատրաստման վկայականն ունի երկանգամյա ուժ, այսինքն` մեկ տարում երկու անգամ մասնակցել հավաստագրման համար կազմակերպված քննություններին:

 

ԿԳ նախարարության անձնակազմից տեղեկացրին, որ նշված քննաշրջանը, հավանաբար, կանցկացվի  աշնանն ու այդ մասին կայքում կլինի հաղորդագրություն: Խնդիրն այլ է: Շատերն են սպասում, թե երբ կհայտարարվի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթ:

 

Այս հարցում վերաքննություններին անհամբեր սպասող տնօրեններն արդեն իսկ իրենց տուժված են համարում:

 

- Պատկերացրեք, նախքան աշուն` մեր վերահանձնումը, կարող է եւ դպրոցում տնօրենների թափուր տեղերի համար մրցույթ հայտարարվի ու հաղթեն արդեն  հավաստագիր ձեռք բերած հավակնորդները,- հայտարարեցին նրանք:

 

Ի դեպայսօր կան հավաստագիր ձեռք բերած անձինք, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում զրկվել են տնօրենի պաշտոնիցունեն մանկավարժական երկար տարիների փորձ: Նրանք իրավունք  ունեն 5 տարվա ընթացքում մասնակցել ցանկացած դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարած մրցույթին: Հարցվողներից բոլորն անհամբեր սպասում էին, միայն թե դեռ չէին կողմնորոշվել, թե որ դպրոցի տնօրենի մրցույթի հայտ ներկայացնեն... կամ ավելի ճիշտ` հույժ գաղտնի էին պահում:

 

Ըստ պետական հանրակրթական ուսումնական  հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, մարզպետը` լիազորված մարմինը, ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար,, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ. հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, եռօրյա ժամկետում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

 

Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում եւ անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

 

Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնում է լիազորված մարմնին: Վերջինս հնգօրյա ժամկետում խորհրդին գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկություններն ու առաջարկությունները:

 

Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է ԶԼՄ- ներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սահմանված պայմանները, փաստաթղթերի ցանկը,  հայտերի ընդունման վերջնաժամկետը:

 

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ երկրորդ հայտարարության հրապարակումից հետո 30-րդ օրը ներեռյալ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան երրորդ եւ ոչ ուշ, քան 5-րդ աշխատանքային օրը, իսկ անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

 

Մրցույթի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ խորհուրդը գրավոր հրավիրում է ներակայացուցչին` դրա մասին պատշաճ  տեղեկացնելով լիազորված մարմնին:

 

Կրթության ոլորտում գործունեության իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով: Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից եւ վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել: Այսպիսով, դպրոցի տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Անի Մկրտչյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 19-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter