Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հոգեկան հիվանդությունների աճը մոտ 4 տոկոս է Գյումրիում

 

19 | 07 | 2011 | 22:15 | ակնարկ

 

Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց թիվն ավելացել է ու դրա մեղավորը կյանքն է` ժամանակակից իր բոլոր խնդիրներով: Եթե 2010 թվին Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն-ում գրանցված հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը Շիրակի մարզում եղել է 3378, ապա այս տարի` 3515:

 

-Ասել, թե հոգեկան հիվանդությունների քանակի ավելացում է նկատվում` ճիշտ չի լինի: Պարզապես հիվանդի հարազատների, բնակչության ինքնագիտակցությունն է բարձրացել,-նշում է Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն-ի գործադիր տնօրեն Նադյա Վարդանյանը,- նախկինում հոգեկան հիվանդության կնիքը կրելը համարվում էր ամոթ, ամեն կերպ փորձում էին թաքցնել հիվանդությունը, հիմա իրավիճակը փոխվել է, ձգտում են պայքարել դրա դեմ: Դրանով էլ կարելի է բացատրել ցուցանիշների բարձրացումը: Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակներին, նեւրոզներին, վարքային փոփոխություններին, ապա դրանց թվի աճը նկատելի է: Այս հիվանդությունների ի հայտ գալը պայմանավորված է սոցիալական պայմաններով ու միջանձնային հարաբերություններով:

 

Ընդհանուր առմամբ հոգեկան բոլոր հիվանդությունների հիմքում գենետիկան է` ժառանգականությունը: Որոշ հիվանդություններ,  օրինակ շիզոֆրենիա, մտավոր հետամնացություն, ծերունական փսիխոզ, էնդոգեն են, այսինքն` ունեն նախատրամադրվածություն: Եւ արտաքին ոչ բարենպաստ պայմանները կարող են խթան հանդիսանալ դրանց դրսեւորման, բարդացման ու խորացման համար:

 

Կան նաեւ ձեռքբերովի հիվանդություններ, վերջիներս ավելի շուտ ոչ թե հոգեկան հիվանդություններ են, այլ հոգեկան խաթարումներ: Ժամանակին ու ճիշտ բուժման դեպքում կարող են լրիվ անհետանալ: Իսկ հոգեկան հիվանդությունները ենթակա են լավացման, բայց ոչ լրիվ բուժման: Երկու դեպքում էլ կարեւորվում է համապատասխան դեղորայքի ընդունումը եւ բարենպաստ միջավայրի ապահովումը:

 

-Յուրաքանչյուր ամիս այստեղ ստացիոնար բուժում են ստանում 55-60 մարդ,- ասում է Ն.Վարդանյանը,- մյուսների խնամքն իրականացնում են ընտանիքները: Դեղորայքը ստանում են անվճար սկզբունքով, բայց շատ կարեւոր է նաեւ խնամքը: Դա բավականին դժվար է, մեծ համբերություն, սեր ու գուրգուրանք է պահանջում:

 

Ի դեպ, Վարորդական իրավունքի ստացման կարգի մասին օրենքում փոփոխություն մտցնելու մասին որոշումը չի շրջանցում փսիխո հասկացությունը: Յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 16-ին Հոգեկան առողջության կենտրոն-ը  ճանապարային ոստիկանությանն է տրամադրում կենտրոնում հաշվառված հիվանդների ցուցակները: Վարորդական վկայական ստացողը անձը, ով հաշվառված չէ, ակնհայտ առողջական խնդիրների դեպքում բուժզննության է ուղարկվում:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 19-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter