Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մինասը` մեզ, Հասմիկը` Ձեզ

 

19 | 07 | 2011 | 12:45 | լուր

 

Հուլիսի 16-ին` շաբաթ օրը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Վարչապետը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզպետն ու փոխմարզպետներն ու Գյումրու քաղաքապետը եղել են Նոր կյանք եւ Արեւշատ համայքների դպրոցների շինհրապարակներում, որտեղ 2010-ի հունիսից մեկնարկել էր դպրոցաշինական ծրագիր` Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն ԱՄՆ դոլար է:

                                         

Երկու դպրոցների շինարակական աշխատանքները ներառում են  համաշինարարական աշխատանքներ` կաթսայատներ, լոկալ ջեռուցման  ցանց, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման,  արտաքին լուսավորության, տարածքի բարեկարգման  եւ կանաչապատում, դպրոցական գույքի ապահովում:  Ըստ Դպրոցաշինություն ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Հրայր Կարապետյանի,  գյուղական համայնքներում առաջին անգամ դպրոցներն ապահովվել են կոյուղաջրերի հեռացման համակարգով:

 

Պատվիրակությունն այնուհետ  եղել  է Արթիկի Շահումյան  փողոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ` պետբյուջեի հատկացրած դրամական միջոցներով: Այնուհետ Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը հանրապետական կուսակցության շարքերն համալրեց 147 մարդ:

 

Նոր Կյանքում եւ Արթիկում վարչապետի պատվիրակությանը զուգահեռ քայլել են նաեւ Մինասի որմնանկարների հետ վերադարձման խնդրով զբաղվող հասարակական գործիչներն ու մի քանի քաղաքացի, ում` Գյումրու գործարաններում աշխատած ժամանակվա նվիրատվություններով Մինասը նկարել է այդ որմնանկարները գործարանների պատերին:

 

Նրանք վարչապետին հանձնեցին այն նույն նամակը, որ Գյումրու թվով 35 հասարակական կազմակերպությունները նրան էին հղել դեռեւս հունիսի 29-ին ու դեռ պատասխան չունեն դեռեւս:

 

Նամակում այն նույն կոչն էր, ինչ կար նրանց բռնած պաստառներում` Վերադարձրեք մեր չորս որմնանկարները, ի նկատի ունենալով Կառավարական տուն տարած երկու եւ վերջերս Զվարթնոց օդանավակայանում տեղադրվելու համար տարված երկու մյուս որմնանկարները:

 

Պարոն վարչապետ, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում նկարների վերադարձման մեր կոչը պաշտպանել ցանկացած մակարդակի եւ ձեւաչափի քննարկումներում,-ասվում է նամակի վերջում: Գյումրեցիների բռնած մյուս պաստառի վրա գրված էր. Մինասը մեզ, Հասմիկը` Ձեզ: Վարչապետն ընթերցեց այս ցուցանակը եւս, իսկ գյումրեցիների բողոքին պատասխանեց, թե ձեր դիմումներին անպայման կարձագանքենք: 

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա ձեռնարկն ու նամակը որակեց որպես երեխայություն եւ նշեց, որ Գյումրին առաջիկայում որմնանկարներ ունենալու է: Արդեն կա պայմանավորվածություն եւ քաղաքապետի եւ այլ պատասխանատուների հետ:

 

Ես կարծում եմ, որ շատ գյումրեցիներ են համակարծիք, առաջնայինը որմնանակարների փրկության, այլ ոչ թե պատկանելության հարցն է: Մենք Գյումրուց որմնանակարները հանել ենք` դրանք փրկելու նպատակով,-եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

 

Այս մեկնաբանությամբ վարչապետն հաստատեց, թե Գյումրիում այդ նկարները փրկելն իբր անկարելի էր եւ դրանք փրկելու համար անպայման քաղաքից հարկավոր էր տանել: 

 

Արմենուհի Մինասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 19-ին, ժամը 22:00:00-ին (GMT = 18:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter