Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մենք քիչ ենք ու գնալով քչանում ենք

 

20 | 07 | 2011 | 23:00 | լուր

 

Ամբողջ աշխարհում բնակչության թիվը գնալով ավելանում է: Համաձայն ՄԱԿ-ի տեղեկությունների` 2011թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչության թիվը կհասնի 7 միլիարդի: Բայց որոշ երկրներում նկատվում է հակառակ միտումը. բնակչությունը գնալով նվազում է: Այդպիսի երկրներից մեկն էլ Հայաստանն է:

 

-Վերջին 25 տարիների ընթացքում տեղի է ունեցել բնակչության թվի կտրուկ փոփոխություն, ինչը պայմանավորված է ոչ այնքան ժողովրդագրական, որքան ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործոններով,-ասում է պատմական գիտությունների թեկնածու, էթնոժողովրդագիր Արտաշես Բոյաջյանը:

 

Նախքան Առաջին աշխարհամարտը Հայաստանն ունեցել է 1 մլն 300 հազար բնակչություն: 1926 թվի տվյալներով բնակչության թիվը նվազել է 500 հազարով: Արդեն 1989 թվին բնակչությունը հասել է 3 մլն 400 հազարի:

 

-1987-ին Հայաստանում գրանցվել է մոտ 87.000 ծնունդ եւ մոտ 30.000 մահացություն: Այսինքն` բնակչության աճը կազմել է մոտ 57.000: Պայմանավորված 1989-90թթ-ին Ադրբեջանից Հայաստան արտագաղթով` բնակչության թիվը հասել է 3 մլն 700 հազարի: 2001-ին պաշտոնական տվյալներով` 3 մլն 200 հազար: Ըստ մասնագետների, ներկայումս բնակչության թիվը միջին հաշվով մոտ 2,5-ից 2,7 մլն է կազմում, սակայն ըստ որոշ պաշտոնական տվյալների` այդ թիվը 3 մլն 200 հազարից չի նվազել: Զուգադիպությու՞ն է, թե՞ օրինաչափություն, երբ Հայաստանը անկախություն է ձեռք բերել` բնակչությունը նվազել է, իսկ երբ անկախ չի եղել` աճել է: Պարադոքս է, բայց փաստ:

 

Նախքան 1988-ի երկրաշարժը Շիրակի մարզում ծնելիությունը հասնում էր տարեկան  8000-ի, իսկ Գյումրիում` 3500-ից 4000-ի: 2010-11թթ-ին ծնելիությունը Շիրակի մարզում հասնում է 2300-ի, Գյումրիում` 1100-ից 1300-ի: Նախքան երկրաշարժը Գյումրիում  բնակչության թիվը կազմել է 238 հազար, Շիրակի մարզում` 361 հազար մարդ, որի շուրջ 74 տոկոսը կազմել է քաղաքային բնակչությունը, ինչից էլ կարելի է ենթադրել, որ բարձր է եղել ուրբանիզացման մակարդակը: 2010-11թթ-ին Շիրակի մարզում բնակչության թիվը 281 հազար է, իսկ Գյումրիում` 146 հազար: Ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում 2011 թվին մեր մարզում պետք է լիներ 430-440 հազար բնակիչ, իսկ Գյումրիում` 350 հազար մարդ:

 

-Ինչպես տեսնում եք բնակչության թիվը գնալով նվազում է: Իմ կարծիքով սա պայմանավորված է մեր իշխանությունների կաղմից տարվող սխալ քաղաքականությով, որն առաջացնում է սոցիալ-տնտեսական խնդիրներ, որի արդյունքում բնակչության թիվը նվազում է,-ասում է Արտաշես Բոյաջյանը,- բացի դրանից, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2050 թվին Հայաստանի բնակչությունը կլինի մոտ 1 մլն 600 հազար մարդ, իսկ Ադրբեջանինը` մոտ 10 մլն: Սա մտածելու տեղիք է տալիս:

 

Վահագն Թադեւոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 24-ին, ժամը 13:30:00-ին (GMT = 09:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter