Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գարեգին Բ, հեռացի´ր ...

 

20 | 07 | 2011 | 23:00 | լուր

 

Այս նկարով եւ նմանատիպ անվանումներով էջերի ստեղծմամբ առանձնացավ Facebook սոցիալական ցանցը հուլիսի 19-ին մյուս օրերից:  Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի հետ. Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը վերտառությամբ հոդվածների հղումներն ու Գարեգին Բ-ի նկարները շատերի անձնական էջերին էին, մեկնաբանություննները` տարբեր, ցանցում ժամ առ ժամ ավելացող նոր խմբերի եւ անհատների պահանջը հիմնականում նույնը` Հեռացիր Գարեգին Բ, Գարեգին Բ հեռացիր

 

Պարզվում է լեռներում գտնվող վանքը Լոռու մարզում գտնվող X դարի կառույց Սանահինի վանական համալիրն է, որն, ի դեպ, 1996 թվականից գրանցված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ամեն տարի UNESCO-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն անց է կացնում նստաշրջաններ, որոնց ընթացքում քննարկվում են տարբեր երկրներում գտնվող բնության եւ մշակույթի բացառիկ հուշարձաններին Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ շնորհելու մասին: Հայաստանում կա 8 նման հուշարձան, որոնցից մեկն էլ Լոռվա մարզում գտնվող Սանահինի հանրահայտ վանական համալիրն է: Այն պետությունները, որոնց տարածքում գտնվում են Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները, իրենց վրա են վերցնում դրանք պահպանելու մի շարք պարտավորություններ:

 

Ինչպես պարզ է դառնում զանազան կայքերում տեղ գտած հոդվածների ուսումնասիրությունից Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը դեռ 15 ամիս առաջ մտահոգությամբ, թե`Սրբատեղին այսօր կործանման եզրին է, նրա վանքերի ու մատուռների տանիքներին աճած թփերն ու ծառերը անտառ են հիշեցնում, ողջ տանիքը ծորում է,  դիմել է ՀՀ վարչապետին, հուսադրվել նրա խոստումից, սպասել մի քանի ամիս, բայց չարդարացված սպասումներն ու վանական համալիրի օր օրի վատթարացող վիճակը ստիպել են խնդրով դիմել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ինչպես հայտնել է Կարապետյանն ArmInfo գործակալությանը տված հարցազրույցում, Կաթողիկոսը խնդրին ի պատասխան հայտարարել է, որ որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղիցիների հետ: Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որ եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն: Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երեւանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եւ թող եկեղեցու սպասավորներն այլեւս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաեւ թող այլեւս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է,- ասվում է հոդվածում: (www.1in.am)

 

Կաթողիկոսի սենսացիոն պատասխանը հուլիսի 19-ի առավոտից պտտվում է մամուլում եւ ինտերնետային կայքերում (www.lragir.am, www.bnaban.am, www.hraparak.am, www.armtown.com, www.a1plus.am, www.hetq.am, www.azg.am, www.top-news.am, www.epress.am), իսկ սոցիալական ցանցերում ավելանում են խմբերը, որոնք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Խմբերում նույնիսկ գրում են, որ Գարեգին Բ-ն կործանում է հայոց եկեղեցին, որ պետք է հեռանա եւ, որ նրա ձեռքերը թաթախված են մարտի մեկի զոհերի արյան մեջ:

 

Ավելի ուշ` www.asekose.am կայքում արդեն հայտվեց մի քանի տող այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը հերքել է, թե Կաթողիկոսը նման բան է ասել, եւ ավելացրել. պատշաճ չեմ համարում նման ճանապարհներով Հայաստանյայց առաքելական եկեղեցին վարկաբեկելը։ Ծիծաղելի է Սամվել Կարապետյանի հայտարարությունը եւ պատշաճ կլիներ, որ նա իր անունից խոսեր եւ ոչ թե վերագրումներ աներ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

 

Նշենք նաեւ, որ Կաթողիկոսի անունը մեկ-երկու ամիս առաջ էլ շրջանառվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետի  եւ վրաց պատրիարքի առանձնազրույցի` YouTube-ում հայտնված տեսանյութից հետո: Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ.Վահրամ քահանա Մելիքյանը` համացանցում տարածված տեսանյութի առիթով հայտնել էր, որ տեսանյութը վրացական կողմի հերթական սադրանք է, ինչն անհասկանալի պատճառներով շահարկման նյութ է դարձել:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 20-ին, ժամը 23:18:00-ին (GMT = 19:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter