Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բռնությունը չարիք է ծնում

 

21 | 07 | 2011 | 20:15 | լուր

 

Երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերն առկա են մեր շրջապատում եւ ընտանիքներում: Ցանկացած տեսակի բռնության կիրառում երեխաների հանդեպ ծանր հոգեբանական վիճակ է ստեղծում նրանց մոտ: Այս պարագայում նման երեխաներին հոգեբանների ցուցաբերած աջակցությունը շատ կարեւոր նշանակություն ունի նրանց մոտ հոգեբանական բարդույթների հաղթահարման տեսանկյունից:

 

Արեւամանուկ երեխայի եւ ընտանիքի խնամքի հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանի խոսքերով, հիմնադրամն այսօր երեխաների հանդեպ  կիրառվող բռնության դեմ ուղղված ծրագիր է իրականացնում, որը կոչվում է Վերջ տանք երեխաների հանդեպ կիրառվող բռնությանը: Ծրագրում ընդգրկված են երեք երկրներ` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: 

 

-Իրականացնում ենք  Համայնքային վերականգնողական կենտրոն ծրագիրը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի աջակցությամբ: Այս ծրագրի շրջանակներում սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում անհայտ կորածների ընտանիքների անդամներին, պատմում է Ա.Գմյուր-Կարապետյանը:-Ցանկացած մարդ, այդ թվում` անչափահասները, կարող են դիմել մեզ հոգեբանական աջակցություն ստանալու համար: Անչափահասների կատարած իրավախախտումների հետ կապված համագործակցում ենք  ոստիկանության հետ: Մեզ մոտ են գործուղվում տարբեր զանցանքներ կատարած իրավախախտները ծնողների համաձայնությամբ` խորհրդատվություն ստանալու իրենց համար առաջացած բարդ իրավիճակում կողմնորոշելու համար: Հոգեբանական խորհրդատվությունը վճարովի է: Առանձին խոցելի խմբերի համար կիրառվում են զեղչեր: Տարվա կտրվածքով 90-100 շահառուների հետ գործ ունենք: Մեզ մոտ գործում է նաեւ հատուկ մանկավարժական ծառայություն, որի կարիքն ունեն խոսքի խանգարման պրոբլեմներ ունեցող երեխաները:

 

Հիմնադրամի հոգեբան Գոհար Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, իրենց դիմել են նաեւ սեռական բռնության ենթարկված մոտ 12 տարեկան հասակի երեխաների ծնողներ: Մեր հասարակության մեջ սեռական բռնության դեպքերը քողարկված են: Երեխաների հետ կապված բռնության, առավել եւս սեռական բռնության դեպքերը մեզ մոտ գաղտնի են պահվում, քանի որ հարցականի տակ է դրվում ընտանիքի պատվի հարցը:

 

Հոգեբան  Ռոզա Մուրադյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերին կարող է իրավախախտ անչափահասների 6-8 հոգանոց խմբերի հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք իրականացնեն: Հաշվի է առնվում նաեւ կենտրոն հաճախելու անչափահաս իրավախախտների կարծիքը:  Հիմնականում մանր խուլիգանության դեպքերն են շատ` գողություն, փողոցային խմբակային կռիվներ, փախուստ տնից:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 21-ին, ժամը 20:30:00-ին (GMT = 16:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter