Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԱրմԻնֆո լրատվական գործակալության հայտարարությունը իր հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ

 

21 | 07 | 2011 | 15:30 | հայտարարոթյուն                            ռուսերեն-

 

Անցած շաբաթ օրն ԱրմԻնֆո-ն թողարկել է Սանահինի վանքի տանիքին աճող ծառերն արդեն մտահոգել են ողջ հանրությանը, բացի... կաթողիկոսից (http://www.arminfo.am/russian/society/article/16-07-2011/00-36-00) խորագրով տեղեկատվություն: Առիթը Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության կազմակերպած լրագրողական շրջայցն էր դեպի Լոռվա մարզում գտնվող X դարի Սանահինի հանրահայտ վանական համալիր` Սանահինի խնդրին հասարակական լայն հնչեղություն հաղորդելու նպատակով: Որպես հիշեցում`հեղինակը մեջ է բերում Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն (RAA), պատմաբան Սամվել Կարապետյանի կարծիքը, ով ԱրմԻնֆո-ին հայտարարել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ: Մի շարք ԶԼՄ-ների կողմից վերատպված այդ հայտարարությունը`երբեմն նույնիսկ առանց սկզբնաղբյուրը վկայակոչելու, առիթ է հանդիսացել զբաղեցրած պաշտոնից Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջելու համար: Պահանջը հնչել է հայ հասարակության մի մասի կողմից Facebook սոցիալական ցանցի էջերում`Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը խմբի միջոցով:


Դրանից հետո հայկական լրատվամիջոցներից մեկը, որի անվանումը չենք նշի`իր իսկ շահերից ելնելով, տեղեկատվություն է հրապարակել`ԶԼՄ-ներն աղավաղել են Կաթողիկոսի հետ զրույցի մասին իմ խոսքերը խորագրով, որում Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատմել է 5-ամյա վաղեմության զրույցի մասին, որին ընդամենը ներկա է գտնվել եւ որն աղավաղվել է ԶԼՄ-ների կողմից: Կարապետյանը նաեւ հայտարարել է, որ խոսքը վերաբերել է 2006 թվականին Կաթողիկոսի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են գտնվել ինքը եւ ավելի վաղ RAA-ն գլխավորող Արմեն Հախնազարյանը, ով մահացել է 2009 թվականը: Ըստ որում, այդպես էլ անհասկանալի է մնացել, թե մեր տեղեկատվության որ մասն է հատկապես աղավաղվել:


Հիշյալ հրապարակման հետ կապված`մեզ ոչինչ չի մնում, քան խոսքերի աղավաղման մեջ մեզ մեղադրող մեր գործընկերներին առաջարկել ծանոթանալ հարգարժան Սամվել Կարապետյանի`ընթացիկ տարվա փետրվարի 12-ին մեր կայքում հրապարակված Ամենայն Հայոց Կաթողիկոսը գործ չունի Հայաստանի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ խորագրով հարցազրույցին  (http://www.arminfo.am/russian/finport/article/15-02-2011/00-55-00): Անկեղծորեն հուսով ենք, որ հիշյալ հարցազրույցի բուն էությանը ծանոթանալուց հետո մեր բոլոր ընթերցողների, գործընկերների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների եւ, մասնավորապես, Սամվել Կարապետյանի մոտ այլեւս ցանկություն չի առաջանա մեղադրելու մեզ խոսքերի աղավաղման մեջ` որեւէ հիմք չունենալով դրա համար:

 

Ուշագրավ է, որ ԱրմԻնֆո-ի կողմից դեռ 5 ամիս առաջ հրապարակված հարցազրույցը, որում աղավաղված են խոսքերը, չի հարուցել ո՛չ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի, ո՛չ հարգարժան Սամվել Կարապետյանի վրդովմունքը, ովքեր այդ ժամանակ նախընտրել են լուռ մնալ: Սակայն, այն բանից հետո, երբ այն հայտնվել է Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության ակտիվիստների ուշադրության կենտրոնում, իրավիճակը կտրուկ փոխվել է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը NEWS.am-ի մեր գործընկերներին հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջոցներ չունի Սանահինի վանական համալիրի վերականգնման համար, որը գտնվում է ցավալի վիճակում: Տվյալ դեպքում, սակայն, այլ հարց է ծագում. որտեղի՞ց է Էջմիածինը միջոցներ ձեռք բերում Մոսկվա ամառային կինոթատրոնի քանդման եւ այդ վայրում հերթական նոր եկեղեցի կառուցելու համար: Անհասկանալի է նաեւ, թե ինչպես եւ ինչ  միջոցներով է Սրբազանը պատրաստվում կառուցել իր նոր նստավայրը Երեւանի կենտրոնում`Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում: Ըստ երեւույթին, այն, որ Սանահինի վանական համալիրը Հայաստանի բնության, պատմության եւ ճարտարապետության 8 հուշարձաններից մեկն է, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է համաշխարհային մշակութային ժառանության բացառիկ նմուշների շարքում, տվյալ դեպքում առանձնահատուկ դեր չի խաղում`թեկուզ այն պատճառով, որ գտնվում է լեռներում:


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 21-ին, ժամը 15:30:00-ին (GMT = 11:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter