Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոչընդոտներ երկրաշարժից անօթեւան ընտանիքների բնակարաններ ստանալու գործում

 

21 | 07 | 2011 | 21:00 | առաջարկություններ, Վահան Թումասյան

 

Աղետի գոտում երկրաշարժից անօթեւան ընտանիքներին պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ավելի քան երկու տասնամյակ ձգձգվելու պատճառով բնակարանի հավակնորդ հարյուրավոր ընտանիքներում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք նրանցից շատերին առանց ՀՀ կառավարության բնակբաշխման կարգը սահմանող որոշումներում փոփոխությունների  հնարավորություն չեն տալիս  համալրել բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթները եւ մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին:

 

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից սահմանվել է, որ ընթացիկ տարում Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կարող են դիտարկվել սահմանված կարգով հաշվառված եւ մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերով համալրված ամբողջական փաստաթղթային փաթեթներ ունեցող ընտանիքներըՍակայն այս պահի դրությամբ, վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքներին աջակցող խմբի կողմից տրված տեղեկանքի համաձայն (http://www.shirakcentre.org/hy/-/1029-shirak-centre-ngo), Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքների կողմից հանձնաժողովին հանձնված գործերից 362-ը թերի է, 462-ը առհասարակ փաստաթղթեր չի ներկայացրել, իսկ 279 ընտանիքներ էլ բնակբաշխման այս փուլում ենթակա չեն բնակարանային փոխհատուցման, այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժին կորցրել են կամ սեփական տներ, կամ նրանց ընտանիքների մի մասը նախկինում բնակարաններով փոխհատուցվել են կորցրած  սենյակների թվով:

 

Երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում բնակարանի շահառու շատ ընտանիքների ներսում ձեւավորվել են մեկից մինչեւ մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի ժամանակ: Մեր գրասենյակ են դիմում բազմաթիվ ընտանիքներ, որոնց կազմում հաշվառված մեկ կամ մի քանի անդամներ, համաձայնության չգալով ստանալիք բնակարանների ապագա պատկանելիության հարցում կամ այլ դրդապատճառներով, հրաժարվում են ընտանիքի մյուս անդամներին տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը:

 

Աղետի գոտում եւ մասնավորապես Գյումրիում ներկայումս ընթացող բնակբաշխման գործընթացին չեն կարողանում մասնակցել նաեւ այն 150 ընտանիքները, որոնք թեեւ երկրաշարժին բնակարան են կորցրել եւ մինչեւ օրս չեն փոխհատուցվել, սակայն անօթեւանների հերթացուցակում հաշվառված չեն: Մեր ուսումնասիրություններով` այդ ընտանիքների գերակշիռ մասը վերահաշվառման ժամանակ բացակայել են Հայաստանից եւ փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով անօթեւանների հերթացուցակում հաշվառվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է եղել 2008 թ. նոյեմբերի 1-ը:

 

Անտարակույս, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից  անօթեւանության  խնդրի լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարությունն ու բնակբաշխումը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներում անցած մեկ տարվա ընթացքում կատարված մի շարք փոփոխությունները հարյուրավոր ընտանիքների հնարավորություն տվեցին մասնակցելու բնակբաշխման գործընթացին (http://shirakcentre.org/hy/lurer/892-shirak-centre-ngo, http://shirakcentre.org/hy/lurer/191-2010-08-15-10-38-49): Սակայն, ինչպես տեսնում ենք, կան ընտանիքներ, որոնք շարունակում են զրկված մնալ այդ հնարավորությունից:

 

Վերոհիշյալ խոչըդոտների վերացման եւ աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության խնդրով  Շիրակ կենտրոնը  դիմում-առաջարկ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ուր մասնավորապես ասվում է.

 

ղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին բոլոր անօթեւան ընտանիքների մասնակցությունն ապահովելու եւ  նրանց խարխուլ տնակներից օր առաջ ձերբազատվելու հնարավորություն ընձեռելու նպատակով առաջարկում ենք բնակարանների բաշխման ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարել  հետեւյալ փոփոխությունները:

 

Առաջին փոփոխությամբ սահմանել բնակարաններ ստանալու նպատակով ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթները աղետի գոտու բնակավայրերում  պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովին հանձնելու կոնկրետ ժամանակացույց: Նաեւ բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել պահանջվող փաստաթղթերի փաթեթները մասնակի համալրած այն ընտանիքներին, որոնց  մեկ կամ մի քանի անդամները գրավոր եւ պատշաճ իրազեկվելուց հետո էլ հրաժարվում են տրամադրել իրենց անձնական փաստաթղթերն ու մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին, իսկ իրենց փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվող քաղաքացիներին այլեւս չճանաչել  բնակարան ստանալու շահառու:

 

Կարծում ենք` երկրորդ փոփոխությամբ անհրաժեշտ է բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն տալ անօթեւանների հերթացուցակում հաշվառման եւ վերահաշվառման ժամանակ Հայաստանից ժամանակավորապես բացակայելու եւ տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած այն ընտանիքներին, որոնք երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն մինչեւ օրս չեն փոխհատուցվել:

 

Անհրաժեշտ է նաեւ ՀՀ կառավարության կողմից մինչեւ 2013 թ. աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել նաեւ երկրաշարժի հետեւանքով սեփական տուն կորցրած եւ նախկինում բնակարաններով ոչ ամբողջովին ապահովված ընտանիքներին:

 

Մենք համոզված ենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում առաջարկվելիք փոփոխությունները կատարելու դեպքում աղետի գոտում երկրաշարժից անօթեւան հարյուրավոր այդպիսի ընտանիքներին հնարավորություն կտրվի մասնակցելու բնակբաշխման գործընթացին, ինչը կթեթեւացնի անօթեւանության խնդիրը Գյումրիում:

 

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 21-ին, ժամը 21:20:00-ին (GMT = 17:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter