Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Fast Food (արագ սնունդ) լրագրողների համար.

 

21 | 07 | 2011 | 20:00 | լուր

 

Հաղորդակցության` մեդիա միջոցներն արագ սննդի աղբյուր լրագրողների համար. որոնողական կայքերից, բլոգներից, սոցիալական ցանցերից եւ զանգվածային լրատվության այլ մեդիա միջոցներից հնարավորիս արագ օգտվելու եւ դրանցում սեփական լրագրողական նյութերը տեղակայելու, տարածելու եւ  հասանելի դարձնելու միջոցներն ու մեթոդները հուլիսի 20-ին Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում շուրջ երեք տասնյակ լրագրողներին եւ ուսանողներին ներկայացրեց Լրագրողներ հանուն ապագայի հասարական կազմակեպությունը:

 

Ծրագրի ընթացքում Ռուսաստանից, Վրաստանից եւ Լիտվայից հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ  լրագրության մեդիա միջոցներին 2011-ի հոկտեմբերից Աղվերանում, Գորիսում եւ Գավառում ծանոթացել է 120 մասնակից: Ծրագրի վերջին փուլն իրականացվեց Գյումրիում:

 

-Դասընթացի նպատակն է մարզերի լրագրողներին հնարավորություն տալ հասկանալու, որ առանց նոր մեդիա միջոցների լրագրությունն այլեւս հնարավոր չէ պատկերացնել: Ուզում ենք, որ լրագրողական համայնքը ակտիվ օգտագործի իր մեդիա գործիքները` իր մասնագիտական որակը բարձր պահելու եւ մրցակցության մեջ մնալու համար: Առանց նոր մեդիաների դժվար է մրցունակ լինել: Յուրաքանչյուրն այսօր կարող է սոցիալական ցանցերի միջոցով ինֆորմացիա փոխանցել: Ուրեմն լրագրողը պարտավոր է օգտագործել արդի գործիքներն ի նպաստ մասնագիտության,- նշեց Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

 

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ն ստեղծվել է 2007 թվին` մի խումբ  երիտասարդ լրագրողների կողմից, նպատակով` փոխել լրագրողների տրամադրվածությունն իրենց աշխատանքի նկատմամբ, չբողոքել ու պարզապես աշխատել: Գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, ընդունել եւ փոխադարձ այցերով համագործակցել են Վրաստանի եւ Թուրքիայի ուսանողների հետ:

 

Կազմակերպության նպատակներից է նաեւ մարզերի լրագրողներին ակտիվացնելն ու նրանց հետ համագործակցելը: Սուրեն Դեհերյանն իր խոսքում նշեց, որ հասարկությունն այսօր ուզում է կարդալ մարզերում պահպանված սովորույթների, ավանդույթների, կենցաղի մասին, կոչ արեց համագործակցել եւ ավելացրեց, որ այդ նպատակին է ծառայում Նոր մեդիա դասընթացներ մեդիա հասարակության համար ծրագրի ընթացքում բացված Դիտակետ բլոգը (www.ditaket.blogspot.com):  Կազմակերպիչների խոսքերով դա մեկ ընդհանուր վայր է, որտեղ մարզերի լրագրողներին հնրավորություն է տրվում տեղադրել եւ մարզերից ստանալ ինֆորմացիա. 2,5 ամսում մարզային լրագրողները բլոգում տեղադրել են  շուրջ 260 նյութ:

 

Դասըթացի մասնակիցները նման հանդիպումները անհրաժեշտ են համարում, օրեցօր զարգացող մեդիա միջոցների մասին գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը` արդյունավետ մերօրյա լրագրողի համար:

 

Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները թեմայով հերթական դասընթացն իրականացվում է Նոր մեդիա դասընթացներ մեդիա հասարակության համար ծրագրի շրջանակներում` Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության Սոցիալական փոխակերպումների ծրագրի եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 21-ին, ժամը 20:30:00-ին (GMT = 16:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter