Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հանգիստ Ալիսան, հիշաչար Ասլանը, բարի Բերգեյը, փնթի Գոշան...

 

21 | 07 | 2011 | 20:30 | ակնարկ

 

Գյումրու կենդանաբանական այգու կիսաքաղց բնակիչներն ինձ դիմավորեցին բարկացած ու հուսահատ:

 

Դեռ 2008 թվից քաղաքի Անտառավան (Կոշտոյան 5-րդ) թաղամասում գտնվող այգու այցելուները մանկապարտեզի, դպրոցի կոլեկտիվն ու անհատ մարդիկ են:

 

-2004-ին մենք կենտրոնական այգում ունեինք այցելուներ, միայն թե պայմանները սահմանված նորմերին չէին համապատասխանում, պատկերացրեք, առյուծի վանդակը կից դրված էր սեփական բնակելի տան պատին: Նրա ձայնից բնակիչները բողոքեցին, բացի դրանից կար նաեւ վախի մթնոլորտ: Հիմա ամեն ինչ համապատասխանում է այստեղ, սակայն այցելու չկա,- հայտնեց կենդանաբանական այգու տնօրեն Աշխեն Հարությունյանը:

 

Այգին կամ, եթե ավելի ճշգրիտ լինենք` գազանանոցը, մասնավոր է, համայնքային կամ պետական պատկանելություն չունի, չի ֆինանսավորվում ոչ համայնքային ոչ էլ պետակլան բյուջեից, եւ այցելուների պակասից բացի այսօր ունի նաեւ ֆինանսական խնդիրներ: Կրճատվել է աշխատակազմը` 10 հոգին դառնալով 3: Նշված խնդիրները շարունակում են ազդել անգամ կենդանիների ամենօրյա սննդակարգի վրա: 7-ամյա արու առյուծն այսօր բավարարվում է 8 կգ մսով` 12-ի փոխարեն: Նա ու էգ գայլը` Ալիսան, օրական կերակրվում են մեկ անգամ` երեկոյան ժամերին, իսկ արջերը` հիմալայան սեւ Սյուզին ու Կովկասյան Գոշան` երկու անգամ. նրանցից ոչ մեկն ապահովված չէ  բանջարեղենով:

 

Այսօր այգու 6 տեսակ կենդանիներից 5-ը Գյումրի են բերվել Երեւանի կենդանաբանական այգուց, միայն 10-ամյա ուղտը` Բերգեյն է հյուր Տաշքենդից: Նա աչքի է ընկնում իր բարությամբ ու հավատարմությամբ: Նրանցից տարեցը 12-ամյա քնկոտ ու ալարկոտ Սյուզին է:

 

Հազվադեպ հայտնվող այցելուների հետաքրքրասիրությունը շարժում է առյուծը` ագրեսիվ Ասլանը, շոտլանդական արու եւ էգ ձիերը, նաեւ աղվեսը, ում տեղափոխել են:-Փախչելու հատուկ բնավորություն ուներ,- բացատրեց տնօրենը:

 

Այգին դեռ ձմեռային պայմաններին չի նախապատրաստվել: Պատկերացնելուց անգամ սարսափում է տնօրենը: Այս տարվա փետրվարին էգ առյուծին, վայրի խոզին, կապիկին ընտանիքով տեղափոխել են Արմավիրի կենդանաբանական այգի: Պատճառը, տնօրենի տեղեկացմամբ, եղել է բավարար պայմանների բացակայությունը: Սովորականի համաձայն` ցրտադիմացկուն կենդանիները կմնան դրսում` վանդակներում, իսկ մյուսները` կտեղափոխվեն գոմ:

 

Իսկ հիվանդ ու տկար կենդանիներին խնամելով ու բուժելով զբաղվում է մասնագիտությամբ տնտեսագետ-հաշվապահ տնօրենը` Ա.Հարությունյանը: Գրքերից ու համացանցից տեղեկություններ հավաքելով` նա շատ բան է իմացել կենդանիների մասին, իսկ վերջիններիս հանդեպ սեր տնօրենի մոտ եղել է դեռեւս մանկուց: -Միայն թե Ասլանն ինձ չի սիրում, շատ ագրեսիվ ու ոխակալ է, երեւի նրանից է, որ լողացնում եմ, ագրեսիվ է նաեւ լաման, ով դեռ անուն չունի,- խոստովանեց նա:

 

Ամիսը մեկ անգամ քաղաքի ջրցան մեքենաների միջոցով լողանում ու մաքրվում են այգու բնակիչները: Ի դեպ, այդ հաճույքն արժե 10.000 դրամ:

 

Արդեն մաքրված կենդանիներն անհամբեր սպասում են  քաղաքի բնակիչներին: Երբեմնի հեքիաթի հերոսները խոստանում են անմիջականորեն զարմացնել մանուկներին` իրենց շարժումներով, կեցվածքով ու տեսքով:

 

Մինչդեռ, տնօրենի խոսքերով,  Գյումրիում շատերն հայտարարում են, թե քաղաքում գազանանոց էլ կա: -Ու անտեղյակ ծնողները փոքրիկներին ուղեկցում են Երեւան` կենդանաբանական այգի` չցանկանալով 200 դրամ արժեցող տոմս գնել ու իրենց քաղաքում հանդիպել նման կենդանիների:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 21-ին, ժամը 20:30:00-ին (GMT = 16:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter