Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Առաջին անգամ պատերազմից ի վեր նորոգվում է ազատամարտիկների պանթեոնը Գյումրու Շիրակ գերեզմանոցում

 

22 | 07 | 2011 | 14:00 | լուր

 

Արդեն երկար տարիներ է, ինչ Գյումրու Շիրակ գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանը` պանթեոնը, անբարեկարգ վիճակում է գտնվում: Համայնքային միջոցներով այն ամբողջությամբ բարեկարգվելու է: Աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ կապակցությամբ զրուցեցինք պատերազմում զոհվածների հարազատների հետ:

 

-Որդիս` Հայկ Ստեփանյանը, կռվել է 1992-94 թվականներին Կրասնոսելսկում, Հադրութում, Մարտակերտում եւ Ֆիզուլիում: Զոհվել է Թալիշի ազատագրման ժամանակ: Ամեն անգամ ասում էի, որ մի գնա կռվելու, պետք չէ: Մյուս որդիս էլ Տավուշի սահմանների մոտ է կռվել ու զոհվել: Շիրակի եղբայրական գերեզմանոցում մոտ 47 զոհված ազատամարտիկ է թաղված: Այն անբարեկարգ վիճակում էր գտնվում, նույնիսկ քարերը նորմալ շարված չէին: Ամեն մի գյուղ, որտեղ զոհված ազատամարտիկ կա թաղված գերեզմանոցի կողքին խաչքար, հուշարձան է տեղադրված, իսկ մեր գերեզմանն այդ հնարավորությունները չունի: Եղբայրական գերեզմանների բարեկարգման համար գումարը պետությունն է հատկացնում, իսկ անհատական գերեզմանների կառուցման ծախսերը զոհվածի հարազատներն են հոգում: Հայրենիքի համար ծառայելը մեծ պատիվ է,-ասաց Ստեփանյան Ազգուշը:

 

-Որդիս` Խաչատրյան Սամվելը` Միայնակ գայլ մականունով, որ ձեռք է բերել Արցախում կռվելու ժամանակ զոհվել է 1991 թվին նոյեմբերի 7-ին, Պրմնջյուղ գյուղում: Մոտ 20 տարի է ացել պատերազմից: Վերջապես մեր զոհված տղաների շիրիմները սարքվեց Շիրակ գերեզմանոցում: Նոր հիմա կարելի է ասել, որ այն չի տարբերվում Երեւանի Եռաբլուրի գերեզմաններից,- ասաց մի ծեր կին:

 

- Ամուսինս` Սահակյան Միշան, Մարտակերտում եւ Ղարաբաղի այլ շրջաններում է կռվել: Թաղված է Շիրակ գերեզմանոցի Պանթեոնում: Հիմա այն հիմքից քանդում, նորն են սարքում,-պատմեց Միշայի կինը:

 

Աբրահամյան Լալայի հարազատներից Աբրահամյան Աբրամը 1994 թ հունվարի 13-ին է զոհվել: Թաղված է Շիրակ եղբայրական գերեզմանում: Լալայի խոսքերով, պանթեոնը վերանորոգվում է քաղաքապետարանի միջոցներով, ընդհանուր գերեզմանը 52 հոգու համար է: Իրենք իրենց միջոցներով չէին կարողանա այն սարքել: Դեռ լրիվ չի կառուցվել գերեզմանը, քանի որ քարերը նստվածք էին տվել, շատ բան կա փոխելու:

 

Երկրապահ կամավորների Միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Ալեքսանյան Յուրայի խոսքերով. Շիրակ գերեզմանոցում գտնվող եղբայրական պանթեոնն ամբողջությամբ հիմքից քանդվելու է եւ վերանորոգվելու, տեղադրվելու են նաեւ խաչքարեր:

 

Քաղաքապետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Աղեկյանն էլ ասաց, որ դեռ ստույգ չի կարող նշել, թե որքան գումար է ծախսվել զոհված ազատամարտիկների պանթեոն-գերեզմանի լրիվ վերակառուցման համար, քանի որ աշխատանքները շարունակվում են:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 22-ին, ժամը 14:20:00-ին (GMT = 10:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter