Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սեւանը կանչում է, բայց լավ չի կանչում

 

22 | 07 | 2011 | 14:00 | վերլուծություն

 

Արի ու տես, որ Հայաստանում ամառային հանգիստը կազմակերպելը հայերիս համար  որքան ցանկալի է, նույնքան էլ` անհնար Ի՞նչն է ստիպում թողնել կապուտակ Սեւանն ու հանգստանալ սեւծովյան լողափերում: Ինչու՞ են մեր հայրենակիցները եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան հայաստանյան հանգստյան տները թողած հարստացնում հարեւան երկրի` բնակության համեստ պայմաններ առաջարկող  տանտերերին:

 

Ո՞ւր գնալ հանգստանալու հարցը հատկապես վերջին տարիներին հայերին ամենաշատը տանում է Վրաստանի հանրապետության ծովամերձ Քոբուլեթի, Ուռեկի, Բաթումի քաղաքներ: Հասկանալու համար` ինչու՞, կարելի է ուղղակի համեմատել Հայաստանում եւ հարեւան երկրում մեկօրյա  հանգստի համար մեկ մարդուն անհրաժեշտ գումարի չափերը: Ու քանի որ ամռան ամիսներին լողափերը գերադասելի են ասենք առողջարաններից կամ հանգսյան տներից, համեմատենք Հայաստանում լողափ առաջարկող միակ ջրային տարածքի` Սեւանի եւ Վրաստանի սեւծովյան լողափերի սակագները:

 

Այսպես. 2011թ. հունիս-հուլիս ամիսներին Քոբուլեթիում, օրինակ, մեկ գիշերվա արժեքը տատանվում է 10-15 լարիի մեջ, որն համարժեք է 2500-3500 դրամին` կախված այն բանից, թե որքանով է մոտ տնակը լողափին, նայու՞մ է արդյոք պատուհանը ծովին, սենյակում տաք ջուրը շուրջօրյա՞ է, թե՞ ոչ, խանութները մո՞տ են, թե՞ հեռու եւ էլի մի քանի հանգամանքից: Եթե փաթեթը ներառում է նաեւ երեքանգամյա սնունդ, արժեքն ավելանում է` հասնելով 20-25 լարիի` համարժեք 5000-6500 դրամին: Հայաստանում, մասնավորապես Սեւանում, այս գները շարունակվում են տատանվել 10.000-25.000 դրամի միջեւ, բայց երաշխավորված չէ սենյակում տաք ջրի եւ զուգարանի առկայությունը: Իսկ ավելի հարմարավետ հյուրանոցներում, վերջին տվյալներով, յոթնօրյա հանգիստը Սեւանում 4 հոգու համար սկսվում է 472 հազար դրամից` ներառյալ երեքանգամյա սնունդը: Թվում է` այսքանը բավական է կողմնորոշվելու համար: Բայց ծովափնա հանգիստը այսքանով չի ավարտվում. ջրային զվարճանքներ, ատրակցիոններ, զբոսանք նավով, զովացուցիչ ըմպելիքներ, փրկօղակներ. այս ամենը հանգստի անբաժան մասն են կազմում: Ամբողջական պատկեր ունենալու համար` համեմատենք նաեւ այս ծառայությունների արժեքները: Վրաստանի սեւծովյան լողափերի ծառայությունների եւ իջեւանների այս գները արտացոլում են հուլիսի առաջին կեսի իրավիճակը եւ կարող են աճել օգոստոսին` մոտ 20-30 տոկոսով:

 

Նախ նշենք, որ ափամերձ տարածքում, ասենք մեքենան կանգառալու, պայուսակները դնելու կամ տաղավարներից օգտվելու համար հարեւան երկրում գումար չեն պահանջում. ավազն ամենքինն է, տարածքում սեփականատերեր ու փող հավաքողներ չկան. միայն այսպես խնայվում է մոտավորապես 15000-25000 հազար դրամ:

 

Նավով մեկժամյա պտույտի համար անհրաժեշտ է վճարել 5 լարի` մոտավորապես 1250 դրամ: Սա այն դեպքում, երբ Սեւանում  հեծանվային նավակի արժեքն է տատնվում 1000-3000 դրամի միջեւ` միայն թե 30 րոպեի համար: Սուր զգացողությունների սիահարներին Սեւանում սկուտերային ջրանավակի արժեքն էլ բավական է. մեկ րոպեն 1000, եթե նավակը նոր է` 2000 դրամ, ստացվում է 10 րոպեի համար` 10000-20000 դրամ: Այս գումարով Վրաստանում ադրենալինը կարելի է բարձրացնել 40-80 րոպե` 10 րոպեի դիմաց վճարելով` 2500 դրամին համարժեք գումար:

 

Եվ վերջում նաեւ փրկօղակների մասին: Լողալ չիմացողների համար առաջին անհրաժեշտություն համարվող այս գործիքը Սեւանում ռեկորդային արժեքներ ունի. եթե վաճառողը երաշխավորում է, որն այն չի ծակվելու, ջուր չի քաշելու կամ էլ շուտ չի թուլանալու, իսկ դու էլ խեղդվել չես ուզում, վճարիր 5000-7000 դրամ, ու տրվիր կապուտակ Սեւանին` առանց վախենալու: Վրաստանի լողափերում այսքան ծախսելու դեպքում` կարող ես ունենալ 4-6 փրկօղակ. շատի դեպքում էժան է տարբերակն այստեղ էլ է գործում:

 

Այսպիսով, Հայաստանում մեկ օր հանգստանալու եւ վերը նշված բոլոր ծառայություններից օգտվելու համար պետք է ունենալ նվազագույնը` 30.000, միջինը` 50.000 դրամ:

 

Վրաստանում` մասնավորապես Քոբուլեթիում` 10.000 դրամն էլ բավական է մեկ օր լիարժեք հանգստանալու համար: Ի դեպ` Քոբուլեթիի սակագները գրեթե նույնն Բաթումիի եւ Ուռեկիի համար` մի քանի լարի տարբերությամբ:

Հ.Գ. Սեւանա լճի լողափերը վերջերս համալրած երկու հանրային լողափերը` Սեւանից վերադարձածների հավաստիացմամբ, դարձյալ զերծ չեն վճարովի ծառայություններից:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 22-ին, ժամը 14:20:00-ին (GMT = 10:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter