Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



2014 թվականից հետո` կենսաթոշակային կուտակային համակարգ

 

23 | 07 | 2011 | 22:00 | հարցազրույց

  

Մեր հանրապետությունում բնակվողներից շատերը տեղյակ չեն իրենց աշխատանքային իրավունքներին եւ պարտականություններին, գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվող պայմանագրերի ձեւերին: Հիմնարկ-ձեռնարկություններում շատ դեպքերում մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի: Այդպիսով գործատուները խուսափում են պետությանը հարկ վճարելուց: Այսօր կառավարությունն ասում է, թե պայքար է մղում ստվերային աշխատուժի վերացման դեմ:

 

Շիրակի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի իրավախորհրդատու, համակարգող Գայանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա աշխատանքի ընդունվելու համար կարեւոր նշանակություն ունի փորձաշրջան անցնելը մեկից մի քանի ամիս տեւողությամբ: Գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում անձը կհամարվի օրինական աշխատող: Աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում աշխատողի աշխատավարձի 3 տոկոսը պահվում է կենսաթոշակային հիմնադրամի փոխանցելու համար: Յուրաքանչյուր աշխատողի համար նվազագույն աշխատավարձի դեպքում գործատուն ամեն ամիս մոտ 7000 դրամ է փոխանցում կենսաթոշակային հիմնադրամին: Սոցիալական վճարումների առկայության դեպքում կենսաթոշակի անցնող անձի ապահովագրական ստաժին գումարվում է բազային կենսաթոշակը: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել անորոշ ժամկետով այն աշխատողների հետ, ովքեր տվյալ հիմնարկում կամ ձեռնարկությունում երկար ժամանակ են աշխատել եւ որոշակի ժամկետով` 1-3 ամիս եւ ավելի տեւողությամբ, սկսնակ աշխատողների պարագայում: Դպրոցներում երբեմն սկսնակ ուսուցիչների հետ կնքվում է  աշխատանքային պայմանագիր 1 կիսամյակի համար, որից հետո նոր գործատուն որոշում է կայացնում երկարացնե՞լ, թե՞ ոչ աշխատանքային պայմանագիրը:

 

Գոյություն ունի աշխատանքային պայմանագրի 2 տեսակ` գրավոր եւ բանավոր: Մեզ մոտ հիմա ավելի շատ ընդունված է գրավոր պայմանագրի կնքումը: ԱԺ կողմից 2010 թվականին Աշխատանքային օրենսգրքում իրականացրած փոփոխությամբ  գործատուի եւ աշխատողի միջեւ կարող է կնքվել նաեւ բանավոր աշխատանքային պայմանագիր: Բանավոր պայմանագրի կնքման դեպքում գործատուն հրաման է արձակում անձի` իր մոտ անորոշ ժամկետով աշխատանքի ընդունվելու մասին, որը ձեւակերպվում է Հրամանագրքում: Ձեւակերպման մեկ օրինակ էլ տրվում է աշխատողին: Ի տարբերություն բանավոր պայմանագրի, երբ գործատուի կամ աշխատողի կողմից թույլ տված կամայականությունները կարող են մեծ չափերի հասնել  պաշտոնական դիրքի չարաշահման, բանավոր կերպով ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու տեսակետից, գրավոր պայմանագրի առկայության դեպքում գործատուի եւ աշխատողի իրավունքներն ու պարտականությունները հստակ սահմանվում են: Աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում գործատուն շահութահարկ եւ եկամտահարկ է վճարում պետությանը:

 

Շահութահարկը աշխատուժի աշխատանքի արդյունքում ստացված շահույթն է, որը ենթակա է հարկման: Եկամտահարկը բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից: Հարկվող եկամուտը ֆիզիկական անձի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտի եւ Եկամտահարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:  2010 թվականի նոյեմբերից մեր հանրապետությունում բոլոր մասնավոր եւ պետական հիմնարկների համար նվազագույն աշխատավարձի չափը սահմանվել է 32500 դրամ: Գործատուն շահութահարկ եւ եկամտահարկ վճարում է այն դեպքում, երբ իր կառույցում աշխատողների աշխատավարձի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

 

Օտարերկրյա քաղաքացիների հետ իրավահավասար պայմաններում նույն սկբունքներով աշխատանքային պայմանագիր է կնքվում, ինչ ՀՀ քաղաքացիների հետ: Այս առումով նրանց իրավունքները հավասարեցված են:

 

Օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցողները չեն կարող պաշտոն զբաղեցնել ռազմական ոլորտում, աշխատել բանկերում, զբաղեցնել ընտրովի պաշտոններ: Կարող են աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում` քաղաքապետարան, գյուղապետարան: Մեր երկրում ընդունված է  երկքաղաքացիությունը: Օտարերկրյա քաղաքացին նաեւ կարող է երկքաղաքացիություն ընդունել` ստանալով ՀՀ երկքաղաքացու անձնագիր: 2014 թվականից հետո մեզ մոտ անցում է կատարվելու կենսաթոշակային կուտակային համակարգին: Այս համակարգով կենսաթոշակ ստանալ ցանկացողները ապագայում պետք է իրենց  աշխատավարձի 5 տոկոսը ներդնեն  մեր երկրում գործող մասնավոր ֆոնդերից որեւէ մեկում, եւս 5 տոկոս էլ պետությունն է ավելացնում այդ գումարին: Վնասակար օբյեկտներում աշխատող անձանց կյանքը որպես կանոն ենթակա է ապահովագրման  գործատուի ֆինանսական միջոցների հաշվին: Դրանք են` երկաթուղու, օդանավակայանի, շինարարության վրա աշխատողները եւ այլն: -Ամեն մի հիմնարկ-ձեռնարկությունում գոյություն ունի աշխատանքային ներքին կանոնակարգ, որը վերաբերում է աշխատուժի քանակին, աշխատողների աշխատաժամանակին, ներքին կարգապահական կանոններին: Մեր կենտրոն ավելի շատ դիմում են այն անձինք, որոնց անօրինական կերպով ազատում են աշխատանքից,-եզրափակեց Գայանե Գեւորգյանը:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 23-ին, ժամը 23:00:00-ին (GMT = 19:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter