Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դատավոր Հ.Մովսեսյանը մնաց պատվեր կատարողի դերում, կամ` փորձած թանը շան միս չի ուտում

 

23 | 07 | 2011 | 23:00 | ռեպորտաժ

 

Հուլիսի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ.Մովսեսյանը հրապարակեց իր որոշումը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Քաղցրիկյանի`  2011 թվի ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի բողոքի քննության գոծով:

 

2011 թվի փետրվարչին Լ.Բարսեղյնը երեք հաղորդում էր հղել ՀՀ գլխավոր դաախազին այն մասին որ ոստիկանները Գյումրիում եւ Շիրակի մարզում հանցագործությունների եղանակով խոչընդոտում են մարդկանց` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների տերերի եւ վարորդների ազատ տեղաշարժման իրավունքը: Քննիչը նյութեր էր նախապատրաստել օրենքով նախատեսված 10 օրվա փոխարեն եւ գտել, որ հանցակազմ չկա: Քրեական գործ չհարուցելու մասին նրա որոշումը Լ.Բարսեղյանը բողոքարկել էր Շիրակի մարզի դատախազին, սակայն ապարդյուն, ապա այդ որոշումը վերացնելու հայցապահանջով Լ.Բարսեղյանը դիմել էր դատարան:    

 

Դատարանը որոշեց մերժել Բարսեղյանի բողոքը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 3601 հոդվածի համաձայան` կայացրել է լրացուցիչ որոշում: Գործն ուղարկվել է ՇՄ դատախազին` դատաքննության ժամանակ ի հայտ եկած մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի  պահանջների խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ մեկ ամսյա ժամկետում համապատասխան միջոցներ ձեռնարկելու եւ նմանատիպ խախտումները բացառելու համար:

 

Բուն բողոքի մերժումը դատարանը բացատրում է վերջինիս անհիմն լինելով եւ պատճառաբանում, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենքի 55 հոդվածի`  քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում է իրականացրել քրեական գործով նախաքննությունը: Դատարանը գտել է, որ քննիչի կատարած գործողությունները եղել են իր լիազորությունների շրջանակներում` օրենքին համապատասխան:

 

Ըստ դատարանի որոշման, ոստիկանության աշխատակիցների գործողություններն էլ են եղել օրինաչափ, նրանց կողմից չեն խախտվել ՀՀ Սահմանադրության 25, 27.1, 29 հոդվածները ՀՀ սահմաններում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու, խաղաղ առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված գործողություններում հանացակազմ չի եղել, ինչն էլ քննիչի համար հիմք է հանդիսացել քրեական գործի հարուցումը մերժելու:

 

Ինչ վերաբերում է գործի նյութերը 10-ի փոխարեն 50 օրում քննելուն` դատարանը գտնում է, որ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 180 հոդվածի պահանջների խախտում, ինչն էլ հիմք է օրենսգրքի 3601 հոդվածի պահանջներով լրացուցիչ որոշում կայացնելու համար:

 

Քննիչ Քաղցիկյանի փետրվարի 10-18 ճանապարհները փակ լինելու պնդումներին ի պատասխան նշենք, որ 2011 հուլիսի 6-ին Բարսեղյանը հարցում էր ուղարկել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարին, ինչին ի պատասխան Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿ-ի տնօրեն Հ.Քոչինյանը նամակով հայտնել է, որ փետրվարի 10-18-ը Շիրակի եւ Լոռու մարզերում նախարարության ենթակայության (միջպետական եւ հանրապետական նշանակության) ճանապարհները փակ չեն եղել: Ըստ հավաքագրված տվյալների` միայն ցածր տեսանելիության գետնաբուք է գրանցվել փետրվարի 14-ի Մարալիկի, 15-ին Մարալիկի եւ Արթիկի ավտաճանապարհներում, եւ բուք` Գյումրի-Աշոցք հատվածում: Փետրվարի 16-ին դժվարանցանելի են եղել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկ հատվածը, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Արթիկի հատվածը: Քոչինյանը տեղեկացրել է նաեւ, որ ձմռանը նախարարությունում գործել է շուրջօրյա հերթապահություն, որտեղ օրը առնվազն 3 անգամ տեղեկություն է հավաքվում ավտոճանապարհների վերաբերյալ: Այսինքն, ըստ այս տեղեկության, Ջաջուռի լեռնանցքում ճանապարհները փակած ձնաբուք փետրվարի 15-ին եւ 16-ին չի եղել, ինչը պնդում էր քննիչը եւ նշել էին իրենց բացատրություններում ավելի քան 15 ոստիկան, որպեսզի արդարացնեին իրենց ապօրինությունները: Ստացվեց, որ ոստիկանները ստել են:

 

Դատավոր Հ.Մովսեսյանի որոշմամբ ստացվեց, որ այսուհետ ցանկացած ոստիկան եւ ոչ ոստիկան իրավունք ունեն անպատիժ հափշտակել այլ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների բանալիները, ոստիկանները կարող են անպատիժ հայհոյել ցանկացած քաղաքացու, ով պետական պաշտոն չի զբաղեցնում եւ ոստիկանները իրավունք ունեն անպատիժ փակել ցանկացած մեկի ճանապարհը, արգելել նրան տեղաշարժվել, եթե վերջինս օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կամենում է բողոքել այս կամ այն օրենքի կամ որոշման դեմ:

 

Ինչպես որոշմանը ծանթանալուց հետո նշեց մեզ հետ զրույցում Լ.Բարսեղյանը, ինքը երկու ենթադրություն ուներ Հ.Մովսեսյանին այս գործով դատավոր նշանակելու պատճառների մասին.-կամ նրան նշանակել են որպեսզի արդարացնի իր անօրինական վարքը 2008 թվին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին միայն 4 միլիցու ցուցմունքի հիման վրա վեցուկես տարվա ազատազրկման դատապարտելու համար, կամ` անօրինակ որոշում կայացնելու համար ուրիշ դատավորի փչացնել չեն կամենա, հենց սրա միջոցով կմերժեն իր բողոքը, որովհետեւ այնքան ակնհայտ է, որ գործի նյութերի նախապատրաստման ժամանակ քննիչ Քաղցրիկյանը ակնհայտ ապօրինություններ է գործել` բազմակողմանի ուսումնասիրություններ չի կատարել եւ ոչ մի բացատրություն չի ստացել նրանցից, ում իրավունքները ոստիկանները լկտիաբար ոտնահարել են 10 օր շարունակ:         

 

Բողոքաբեր Լ.Բարսեղյաը տասնօրյա ժամկետում բողոքարկելու է դատավոր Մովսեսյանի որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:

 

Սոնա Առաքելյան 

 

Առաջին 4 լուսանկարները` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի

Վերջին լուսանկարը` Գեւորգ Ղազարյանի


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 23-ին, ժամը 23:00:00-ին (GMT = 19:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter