Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու Ծերերի եւ հաշմանդամների տուն ինտերնատը տեղավորում է ընդամենը 160 հոգու

 

24 | 07 | 2011 | 13:30 | ակնարկ

 

Գյումրու Ծերերի եւ հաշմանդամների տուն ինտերնատում ներկայումս բնակվում է 160 հոգի: Շենքը նախատեսված է հենց 160 հոգու համար: Անցած տարի ինտերնատի բնակիչների թիվը 150 է եղել: Ինտերնատ ընդունվում են 18 տարին լրացած` չափահաս, հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող, ինչպես նաեւ մտավոր հետամնացներ եւ կենսաթոշակային տարիքի անձիք: Հիմնականում ընդունվում են միայնակ թոշակառուները, ովքեր չունեն երեխաներ, մոտ հարազատներ: Կան նաեւ այնպիսիք, ովքեր ունեն ե´ւ երեխաներ, ե´ւ հարազատներ, բայց այնուամենայնիվ ինտերնատի բնակիչներ են: Կենսթոշակային տարիքի անձիք իրենք են տնօրինում իրենց թոշակը, իսկ հաշմանդամների թոշակը, ըստ օրենքի փոխանցվում է տուն-ինտերնատին:

 

-Ինտերնատ 160-ից ավել մեկ կամ երկուսին կարող ենք միայն  ընդունել, ավելին չենք կարող`  տեղ չունենք: Սենյակներում բնակվում են երկու կամ չորս հոգով: Միեւնույն սենյակում  ապրում են ե´ւ տարեցներ ե´ւ երիտասարդ հաշմանդամներ:  Այդպես փորձում ենք նրանց ինտեգրել,  միմյանց հետ շփումն ավելի հեշտացնել: Օրը երեք անգամ նրանց սնունդ է տրվում, հիմնական զբաղմունքը հեռուստացույցն է, սեղանի խաղերը: Տարվա մեջ երբեմն միջոցառումներ ենք կազմակերպում, նրանց առօրյան փոքի-ինչ փոխելու համար: Այստեղ նրանց իրավունքները սահմանափակված չեն, երբեմն նրանք գնում են զբոսնելու, լինում է նաեւ, որ իրենց ցանկությամբ 2-3 օրով այցելում են հարազատներին: Կամ հարազատներն են գալիս իրենց տեսնելու: Ովքեր ցանկություն ունեն դուրս գալու, բայց ի վիճակի չեն շարժվելու, մեր աշխատակիցներն են օգնում եւ ուղեկցում նրանց.-ասաց Գյումրու տուն-ինտերնատի տնօրեն Արսեն Պետրոսյանը:

 

Մարտին պապն արդեն 83 տարեկան է: Ինտերնատում է 1995 թվից: Պապիկը նախ իր շնորհակալությունը հայտնեց ինտերնատի աշխատակիցներին իրեն լավ վերաբերվելու, խնամելու համար, ապա ավելացրեց.

 

-Ես ամբողջ օրը իմ սենյակում եմ, դուրս չեմ գալիս, քայլել չեմ կարողանում, հարեւան սենյակներից ընկերներս են գալիս ինձ մոտ, նստում ենք,  զրուցում, նարդի խաղում, հեռուստացույց  նայում: Քաղաքում շատերն են ինձ ճանաչել ու հարգել,  50 տարվա ստաժ ունեմ` խառատ եմ եղել: Իմ գրեթե բոլոր աշակերտների քավորը ես եմ եղել. շուրջ 40 հոգու: Ժամանակին շատերին եմ օգնել,  հիմա շատ հաճախ ես եմ օգնության կարիք ունենում:  Բայց ո՞ւմ դիմեմ, բացի ինտերնատի աշխատակիցներից ո՞վ ինձ կօգնի: Նրանք են իմ միակ հույսը,  ամեն հարցում օգնում են ու սատարում: 16 տարի ինչ այստեղ եմ, կինս մինչ երկաշարժն էր մահացել, աղջիկս էլ երեք երեխաների հետ երկրաշարժին մահացավ: Դրանից հետո ստրեսից ոտքերս բռնվեցին, կորցրեցի քայլելու ունակությունս, հետո էլ ինսուլտ խփեց, ու այստեղ հայտվեցի արդեն անկողնային վիճակում: Երկրաշարժից հետո տունս կտակեցի իմ հարեւանին, որ նրանք ինձ պահեն, բայց կտակը ստորագրելուց հետո ինձ տեր չկանգնեցին, դրա համար էլ հիմա այստեղ եմ: Բարձր թոշակ եմ ստանում ու այդ գումարով փորձում եմ օգնել ինտերնատի բնակիչներին, ովքեր դրա կարիքն ունեն: Մի քանի տարի առաջ ինտերնատում ամուսնացա ֆիզիոթերապիայի մասնագետի հետ, Գայանե էր նրա անունը: 2-3 տարի ապրեցինք միասին, ցավոք, նա շուտ մահացավ. շաքար ուներ: Ինձ հաճախ ընկերներս էին այցելում: Նրանք էլ արդեն մահացել են, ես մնացել եմ միայնակ:

 

Հաշմանդամության տարբեր կարգեր ունեցող,  ինտերնատի բնակիչներ են նաեւ ամուսիններ Գագիկը եւ Սոֆիկը, նրանք մեկ ու կես տարի առաջ ինտերնատում ծանոթացել են եւ ամուսնացել:

 

-Ես 2004 թվականից ինտերնատում եմ, Գագիկը եկել է 3 տարի առաջ: Մեկ ու կես տարի առաջ ամուսնացանք, թոշակ չենք ստանում, Գագիկի բարեկամներն են օգնում, երբեմն մորաքույս էլ է օգնում Ռուսաստանից: Երկուսս էլ հարմարվող ենք, քչով բավարարվող: Չենք դժգոհում՝ բավարարվում ենք էն ամենով, ինչ մեզ այստեղ են տալիս` սնունդ, հագուստ: Նոր եկած ժամանակ Գագիկը գրեթե ոչինչ չէր տեսնում, գլխին հարված էր ստացել եւ կորցրել տեսողությունը, հիմա կամաց-կամաց վերականգնվում է: Նա ամջողջ օրը սենյակից դուրս չի գալիս, մի քիչ ներվային է, չի կարողանում հանգիստ շփվել մյուսների հետ: Հեռուստացույցն է իր միակ զբաղմունքը: Ես միշտ նրա կողքին եմ լինում, չեմ թողնում շատ մենակ մնա: Հիմա մեր կյանքն ավելի հետաքրքիր է դարձել,  գոնե մենակ չենք` ո´չ ես, ո´չ ինքը.-ասաց Սոֆիկը

 

Գյումրու ծերերի եւ հաշմանդամնների տուն-ինտերնատում բնակվողների մեծ մասին նույն հարկի տակ համախմբել է գրեթե նույն ճակատագրերը: Նրանք բոլորն էլ ունեն ամենօրյա խնամքի եւ  հոգատարության կարիք: Ցավոք Հայաստանում նման մարդիկանց թիվը քիչ չէ:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 24-ին, ժամը 13:30:00-ին (GMT = 09:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter