Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փչանում են համակարգիչները եւ ոչ միայն

 

26 | 07 | 2011 | 19:00 | ակնարկ

 

Գյումրու մի շարք թաղամասերում օրվա տարբեր ժամերին տեղի են ունենում հոսանքի տատանումներ եւ մինչեւ մեկ րոպե տեւողությամբ հոսանքազրկումներ: Հաճախակի անջատումների հետեւանքով բնակիչներից շատերը կրում են նյութական  վնասներ. փչանում է տան տեխնիկան` սառնարան, հեռուստացույց, ավելի հաճախ` համակարգիչ, որն համեմատաբար ավելի մեծ արժեք ունի: Վերջիններիս վերանորոգման համար մարդիկ ստիպված մեծ գումարներ են ծախսում:

 

Քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչները նշում են, որ տատանումներ եւ հոսանքի րոպեական անջատումներ հաճախակի են լինում, մանավանդ անձրեւային օրերին, ինչի հետեւանքով ավելի շատ վնասվում են համակարգիչներն ու սառնարանները:  Նրանք հաճախ ստիպված են լինում մի քանի ժամով հոսանքից անջատել տան տեխնիկան, որ հետագայում ավելորդ ֆինանսական խնդիրներ չունենան:

 

Հայկական էլկտրացանցերի Գյումրու հյուսիսային բաժանմունքի Ղարս մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ  Գրիգոր Մարտիրոսյանը նշեց, որ րոպեական անջատումները տեղի են ունենում ոչ իրենց մեղքով: Դրանք համակարգային անջատումներ են: Կան բարձրավոլտ գծեր, որտեղից յուրաքանչյուր թաղամաս առանձին սնուցվում է: Այդ րոպեական անջատումներն էլ արդյունք են այն բանի, որ տեղի են ունենում փոխանջատումներ:

 

-Եթե հոսանքն անջատվի մի քանի ժամով եւ դա լիներ վթարի պատճառով, այդ դեպքում պատասխանատվությունը մենք կկրենք, համակարգային անջատումների դեպքում մենք մեղավոր չենք: Նման անջատումները մեզ համար էլ են սթրես եւ աշխատում ենք այդ հարցերը կարգավորել: Հույս ունենք, որ նման բաներ էլ չեն լինի,-ավելացրեց Գրիգոր Մարտիրոսյանը:

 

-Փչացող տեխնիկայի 90%-ը արդյունք է հոսանքի տատանումների եւ առանց զգուշացումների այն անջատել-միացնելու: Արհեստանոց, նորոգելու համար շատ հաճախ բերում են հեռուստացույցներ, փոշեկուլներ, երաժշտական կենտրոններ եւ DVD-ներ: Ես համակարգիչ չեմ սարքում, բայց կասեմ, որ հոսանքի տատանումներից եւ րոպեական անջատումներից առաջնահերթ փչանում են համակարգիչները: Ատոմակայանից մեզ մատակարարվող հոսանքի որակն է շատ ցածր, գիշերները հոսանքը 220 վոլտից տատանվում է 280 վոլտի միջեւ: Բայց բնակիչները տեխնիկան հոսանքից չեն անջատում: Դա էլ մի պատճառ է տեխնիկայի փչացման համար,- ասաց ռադիոտեխնիկաների վերանորոգման մասնագետ վարպետ Վարոսը:

 

Մասնագետը նաեւ նշեց, որ պլանային աշխատանքներ կատարելիս էլցանցի հյուսիսային բաժանմունքն իր պատճառով փչացած 15 հեռուստացույցների  վերանորոգման ծախսերն ինքն էր հոգացել:

 

Հաճախակի տատանումների եւ հոսանքազրկումների համար թե ո՞վ է պատասխանատու, եւ բնակիչների կրած վնասները ո՞վ է փոխհատուցելու, այդպես էլ հստակ պատասխան չստացանք: Ղարս մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ  Գրիգոր Մարտիրոսյանը նշեց, որ համակարգային անջատումների համար պատասխանատու է Բարձրավոլտ էլցանցեր ՓԲԸ-ն, բայց չցանկացավ մեզ ոչ մի հեռախոսահամար տրամադրել, երեւի կարծելով, թե միայն իրեն է հայտնի այդ հեռախոսահամարը:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 26-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter